Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


«Հատակում»)։ Նկարահանվել է «Հեղնար աղբյուր» կինոնկարում (Ավետիք)։

Գրկ․ Ալավերդյան Ի․, Գուրգեն Հարությունյան, Ե․, 1972։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Էրիկ Երվանդի (ծ․ 9․9․1933, Թիֆլիս), կոմպոզիտոր։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1957, դասատուներ՝ Ս․Բարխուդարյան, Ա․Բալանչիվաձե)։ 1968-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։ Գրել է օպերա («Հեքիաթ մեծերի համար», ըստ Հ․Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադի, բեմ․ 1970, Համամիութ․ մրցույթի 1-ին կարգի դիպլոմ, Մոսկվա, 1970), հինգ սիմֆոնիա, կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի, փողի և նվագախմբի, գալարափողի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, օրատորիա («Հայրենիք», խոսք՝ Գ․Բանդուրյանի), գործիքային, խմբերգային երկեր, ռոմանսներ ևն։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ժորա (Գևորգ) Սաղաթելի (ծ․ 7․9․1928, Երևան), դրամատուրգ։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1975)։ Ավարտել է ԵԲԻ (1962)։ 1969_95-ին՝ ՀԳՄ գրակ․ ֆոնդի տնօրեն։ Առաջին պիեսը «Սրտի արատ» կատակերգությունն է (բեմ․ Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում, 1957, ռեժ․ Վ․ Աճեմյան)։ Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա «Հիվանդ դ 199» (1960), «Ղազարը գնում է պատերազմ» (1968), «Հարսնացու հյուսիսից» (1973), «Խաչմերուկ» (1978, ՀՀ պետ․ մրց․ 1979, բեմ․ նաև Հունգարիայում, 1980), «Քո վերջին հանգրվանը» (Հ․ Ղափլանյանի անվ․ դրամատիկ․ թատրոն, Գյումրու Վ․ Աճեմյանի անվ․ թատրոն, ՀԳՄ Գ․ Սունդուկյանի անվ․ մրց․ 1983), «Բախտավոր մարդիկ» (1987), «Մեր այս տարիքում» (1991) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է Արցախում և արտասահմանում։ Հ-ի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները։ Նա վեր է հանում ժամանակակից իրականության սոց․ և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգ․ բարոյականության ավանդներն ու հոգևոր կայուն արժեքները։ Հ-ի սցենարներով Հայֆիլմ և հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղ․ կինոնկարներ, այդ թվում՝ «Ոսկե ցլիկ» (համահեղինակ, 1953), «Ձախորդ Փանոսը» (1970), «Շրթներկ դ 4» (1967), «Հուշարձան» (1973), «Հարսնացու հյուսիսից» (1974), «Խոշոր շահում» (1982), «Հրդեհ» (1984), «Խաչմերուկի դեղատունը» (1988) ևն։

Երկ․ Ընտ․ երկ․, Ե․, 1988։

Գրկ․ Անանյան Ժ․, Գևորգ Հարությունյան, Ե․, 1981։



ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Իսահակ Ղազարի (1863, Թիֆլիս _ 30․12․1928, Թիֆլիս), հասարակական գործիչ, փիլիսոփա, մանկավարժ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883)։ Սովորել է Այզենախի (Գերմանիա) ուսուցչ․ սեմինարիայում, Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլ․ ֆակ-ներում։ 1888-ին վերադարձել է Թիֆլիս և դասավանդել Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում։ Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագր․, հրատարակչ․, բարեգործ․ և այլ ընկերությունների և միությունների աշխատանքներին։ Հ-ի փիլ․ հայացքները սկզբնական շրջանում ձևավորվել են Վ․ Հումբոլդտի և Վ․Վունդտի ազդեցությամբ։ Ավելի ուշ իր քննարկած խնդիրները (հոգեկանի էության, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ ևն) մեկնաբանել է մատերիալիստորեն։ Հ․ քննել է նաև բարոյադաստիարակչ․, գեղագիտ․ և այլ հարցեր (հումանիզմ, անհատական, ազգ․ ու համամարդկային երջանկություն ևն), ուսումնասիրել նաև հայ և համաշխ․ գրակ․։

Հ․ հայ իրականության մեջ փորձարար․ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից է, մանկավարժ․ բնույթի հոդվածների, դասավանդման