նյութերի մաթ․ տեսությունը, որը հայտնի է Մասլով-Հարությունյանի տեսություն անվամբ։ Հ․ ՀՀ-ում ժամանակակից մեխանիկայի գիտ․ դպրոցի հիմնադիրներից է։ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր․ Մեխանիկա» ամսագրի պատասխանատու խմբագիր (1952_86)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգմ․ (1962_79)։
Երկ․ Некоторые вопросы теории ползучести, М. Л․, 1952; Кручение упругих тел М․, 1963; Теория ползучести неоднородных тел, М․, 1983 /համահեղինակ/;Механика растущих вязкоупругопластических тел, М․, 1987 /համահեղինակ/․
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Շմավոն Ռուբենի (20․6․1913, Իգդիր _ 29․10․1993, Երևան), պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր, պրոֆ․ (1965)։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1936)։ 1948_69-ին՝ նույն ինստ-ի պատմության ֆակ-ի դեկան և ամբիոնի վարիչ, 1969-ից՝ Երևանի Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ի հայ ժողովըրդի պատմության ամբիոնի պրոֆ․, 1976_93-ին՝ ամբիոնի վարիչ։ Հիմնականում զբաղվել է պատմագիտության պատմության հարցերով («Հայ ժողովըրդի պատմության համառոտ ժամանակագրություն․ 1801_1917», 1955, «Սովետական Հայաստանը 40 տարում։ Տարեգրություն», 1960, «Պատմագիտության զարգացումը Սովետական Հայաստանում 1920_1965», 1967)։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի ստեղծմանը (1979)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Պյոտր Իվանի [15․5․ 1919, գ․ Մոխրաթաղ (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) _ 1․5․1992, Երևան], անասնաբույժ-անատոմ։ Անասնաբուժ․ գիտ․ դ-ր (1970), պրոֆ․ (1972), ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1941), 1964_92-ին՝ նույն ինստ-ի կազմաբանության (անատոմիայի) ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հանրապետությունում բուծվող եղջերավոր կենդանիների և ընտանի թռչունների ցեղային, տիպային, հասակային, ինչպես նաև համեմատ․ կազմաբանության խնդիրներին։
Երկ․ Ընտանի կենդանիների անատոմիա, մաս 1, Ե․, 1987։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռաֆայել Հարությունի (15․5․1926, Երևան _ 25․3․1989, Երևան), ֆիզիոլոգ, ճառագայթակենսաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1966), պրոֆ․ (1976)։ Ավարտել է ԵԲԻ (1951)։ 1969-ից ՀՀ առողջ․ նախ-յան ճառագայթակենսաբանության ԳՀ սեկտորի փորձարար․ արյունաբանության լաբորատորիայի, 1973_84-ին՝ սեկտորի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի արյունաստեղծման գործընթացների, նյարդա-հումորալ կարգավորման և ներքնածին խթանիչների գործառնական նշանակության հարցերին։ Կազմել է (Ս․Կ․Կարապետյանի և Վ․Զ․Գրիգորյանի հետ) «Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բառարան» (1977) և «Ռուս-հայերեն ֆիզիոլոգիական բացատրական բառարան» (1979)։ ՀՀ առողջ․ նախ-յան գիտա-բժշկ․ խորհրդի նախագահ (1978_89)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սաղաթել Մամիկոնի [ծ․20․3․1921, գ․ Մոլլա Բայազետ (այժմ՝ գ․ Բամբակաշատ, ՀՀ Արմավիրի մարզում)], գրող, թարգմանիչ։ ՀՀ մշակույթի վաստ․ գործիչ (1968)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Երևանի հայկ․ մանկավարժ․ ինստ-ը (1941)։ 1956_69-ին՝ «Պիոներ» ամսագրի, 1969_78-ին՝ «Գրական թերթի» գլխ․ խմբագիր, 1978_94-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար։ Գրել է քնար․ բանաստեղծություններ («Իմ ձայնով», 1947, «Թե ինչ է շշնջում առուն», 1958, «Արև և ծով», 1964, «Իմ պատուհանը», 1971, «Առաջին ձյուն», 1987, ժող-ներ)։ Հեղինակ է նաև պատմվածքների, վիպակների («Չինական պատմվածքներ», 1949, «Արբանյակը Այգեստանում», 1959, «Կյանքը սկուտեղի վրա», 1966, «Թևեր», 1982), պիեսների («Միայն մարդն է ուղիղ քայլում», բեմ․ 1969, «Եթե քո աչքը պարզ է», «Դատավորը», 1976, «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական», բեմ․ 1979, Ս․Զորյանի անվ․ մրց․ 1981), «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» (1985) հեքիաթ-վիպակի։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սամսոն [1869, գ․ Վերին Աղդան (այժմ՝ գ․Գանձաքար, ՀՀ Տավուշի մարզում) _ 1941], հասարակական գործիչ։ 1906-ից՝ Ռուսաստանի կադետական կուս-յան անդամ։ Ընտրվել է Կովկասի հայոց բարեգործ․ ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ։ 1914_ 1915-ին մասնակցել է հայկ․ կամավոր․ ջոկատների կազմակերպմանը։ 1915_17-ին խմբագրել է Կովկասի հայոց բարեգործ․ ընկերության «Համբավաբեր» շաբաթաթերթը։ 1917-ից մտել է Հայ ժողովըրդական կուսակցության մեջ, 1919-ին ընտրվել է կուս-յան ԿԿ փոխնախագահ։ Անդրկովկասում խորհրդ․ իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սարգիս Բարդուղիմեոսի [ծ․ 22․9․1928, գ․ Ղազանչի (ՀՀ Շիրակի մարզում)], բանասեր։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1971)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1952)։ 1962-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստ-ում։ 1972-ից վարում է բանահյուս․ սկզբնաղբյուրների վավերագրման բաժինը, 1992-ից՝ ինստ-ի տնօրենի գիտ․ գծով տեղակալ։ Տպագրվել են նրա «Հայ ժողովրդական հանելուկներ» (1960), «Մանուկ Աբեղյան» (1970), «Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ» (1975) մենագրությունները։ Հ․ գրառել ու հրատարակել է հայկ․ էպոսի նոր պատումներ («Սասնա ծռեր», հ․ 3, 1979, Ա․Սահակյանի աշխատակցությամբ) և համահավաք բնագիրը («Սասունցի Դավիթ», 1981)։ Գլխավորել է հայ ժող․ խաղիկների գիտ․ համահավաքի և բանահյուսության