գլխ․ կատալոգի կազմման աշխատանքները։ Զբաղվում է հայ առասպելների համակարգված հետազոտությամբ («Հայ հին վիպաշխարհը», 1987)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սեթ Գրիգորի [1(13)․9․ 1862, գ․ Նեսվիտա (այժմ՝ ՌԴ Ռոստովի մարզում) _ 21․4․1936, Վաղարշապատ], բանասեր, մանկավարժ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1888), որտեղ դասավանդել է 1888_89-ին և 1894_1906-ին, այնուհետև՝ Շուշիի, Արմավիրի (Հս․ Կովկասի), Վաղարշապատի դպրոցներում, Երևանի ռուս․ սեմինարիայում։ Զբաղվել է հայ քննական-բաղդատ․ բնագրագիտությամբ և Մ․Աբեղյանի հետ 1913-ին հրատարակել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» քննական տեքստը։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սուրեն Գուրգենի (ծ․ 5․9․1939, Թբիլիսի), կուսակցական, պետական գործիչ։ Փիլ․ գիտ․ թեկնածու (1980)։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1961), ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտ․ ակադ․ (1980)։ 1967_70-ին՝ ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար, 1970_78-ին՝ ՀամԼԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1978_86-ին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում։ 1986_88-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1988_90-ին՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ 1990-ից անցել է դիվանագիտ․ աշխատանքի՝ մինչև 1991-ը՝ ԽՍՀՄ, իսկ 1991_99-ին՝ ՌԴ ԱԳՆ համակարգում։ 1999-ից՝ ՀՀ դեսպան Բելառուսում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադր․ և այլ մարմիններում։ ՌԴ դիվանագիտ․ հիմնահարցերի և միջազգային հարաբերությունների ակադ․ իսկական անդամ (1991-ից)։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգմ․ (1967_71-ին և 1985_91-ին), ԽՍՀՄ ԳԽ պատգմ․ և անդամ (1989_91)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սուրեն Սողոմոնի [30․10(12․11)․1909, Բաթում _ 6․12․1989, Երևան], գրականագետ, թատերագետ։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1960)։ Ավարտել է ԵՊՀ (1931)։ 1944_78-ին՝ դասավանդել է ԵԳԹԻ-ում։ Հեղինակ է Սայաթ-Նովայի, Գ․Սունդուկյանի, Գ․Չմըշկյանի, Մ․Ամրիկյանի, Ա․ Ոսկանյանի, Վ․Վաղարշյանի, Հ․Ներսիսյանի, Ց․Ամերիկյանի, Ա․Աբարյանի, Ֆ․Բժիկյանի, Բ․Ներսիսյանի, Մ․ Կոստանյանի մասին մենագրությունների, ինչպես և «Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը» (1964), «Սովետահայ թատրոն» (1968), «Թատերարվեստի ավանդույթներով» (1985) և այլ գրքերի։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վահան Նազարեթի (7․11․1918, Ալեքսանդրապոլ _ 5․4․1990, Երևան), արվեստաբան։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1985)։ Ավարտել է Երևանի ուսուցչական (1938) և Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվ․ (1942) ինստ-ները։ 1943_51-ին աշխատել է ՀՊՊ-ում (1951-ին՝ տնօրեն), 1945_51-ին՝ ԵԳԻ-ում, 1956_ 1961-ին՝ «Սովետական արվեստ» հանդեսում, 1960-ից՝ ԵԳԹԻ-ում (1970_77-ին՝ արվ․ ամբիոնի վարիչ, 1987-ից՝ պրոֆ․)։ Հրատարակել է մենագրություններ և ուսումնասիրություններ՝ նվիրված հայ արվ․ պատմությանը, խնդիրներին, գործիչներին, հայ արվեստագիտ․ տերմինաբանությանը, հայ-ռուս․ արվ-ների փոխհարաբերությունների պատմությանը։ ՀՀ-ում առաջինն է ձեռնարկել սփյուռքահայ կերպարվեստի պատմության գիտ․ ուսումնասիրությունը, տպագրել հոդվածներ սփյուռքահայ արվեստագետների մասին։
Երկ․ Վարդգես Սուրենյանց, Ե․, 1960։ Արձանագործ Տիգրան Դավթյան, Ե․, 1968։ Հայկական ՍՍՀ կերպարվեստը (հայ․, ռուս․, անգլ․), Լենինգրադ, 1972։ Արա Սարգսյան, Ե․, 1975։ Գառզու, Ե․, 1987։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վաղարշակ Վառնազի [ծ․ 28․4․1956, ք․ Ախալքալաք (Վրաստանում)], ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (20․9․1996)։ Ավարտել է Բաքվի Ս․ Կիրովի անվ․ կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը (1978), ռազմածովային ակադեմիա (1991)։ 1978_86-ին՝ ԽՍՀՄ զին․ ուժերում զորամասի քիմ․ ծառայության պետ, 1986_91-ին՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմում քիմ․ ծառայության ավագ սպա, 1991_92-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, 1997-ից՝ ԱՊՀ մասնակից երկրների ռազմ․ համագործակցության համակարգման շտաբի պետի տեղակալ՝ ՀՀ զին․ ուժերի ներկայացուցիչ։ Այս պաշտոնում ծանրակշիռ է Հ-ի ներդրումը ՀՀ արտաքին ռազմ․ քաղաքականության ձևավորման մեջ։ 1999-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վարազդատ Մարտիրոսի (ծ․ 29․11․1909, Վան), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան։ Ճարտարապետության դ-ր, պրոֆ․ (1965), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996), ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1961)։ Ավարտել է ԵՊԻ ճարտ․ բաժինը (1937)։ Ինստ-ի ճարտ․ բաժանմունքի նախաձեռնողներից։ 1937-ից դասավանդում է ճարտարապետության ամբիոնում, 1945_90-ին՝ ճարտարապետության ամբիոնի վարիչ։ 1945_51-ին՝ հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ճարտ․ գործերի վարչության պետի տեղակալ։ 1951_53-ին՝ ԳԱԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի վարիչ։ 1962_74-ին՝ ՀՃՄ վարչության նախագահ։ Հուշարձանների պահպանության ընկերության նախաձեռնողներից, 1977-ից՝ նրա նախագահը։ Մեծ է Հ-ի ավանդը ճարտ․ կադրերի պատրաստման, հուշարձանների ուսումնասիրման, պահպանման ու վերականգնման գործում։ Հեղինակ է հայ ճարտարապետությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների (Ս․Սաֆարյանի հետ՝ «Հայկական ճարտարապետության հուշարձաններ», ռուս․, 1951, Կ․Հովհաննիսյանի հետ՝ «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը»