Հնդկաստանում։ 1976, 1978, 1982, 1984, 1988-ին ԵՊՀ գիտարշավախմբի կազմում ազգագր․ ուսումնասիրություններ է կատարել Հայաստանում։ Բազմաթիվ գիտ․ ուսումնասիրությունների [«Ճապոնացիների ժամանակակից կենցաղը» (1968, ռուս․), «Սառուցյալ օվկիանոսի ափերի մոտ» (1984, ռուս․), «Ժողովուրդներ և մշակույթներ․ զարգացում և փոխազդեցություն» (1989, ռուս․) ևն] հեղինակ է։ 1983-ին Երևանում Հ-ի հեղինակակցությամբ և խմբագրությամբ հրատարակվել է «Կենսաապահովության մշակույթը և էթնոսը» աշխատությունը։ 1972-ից ազգագրության տարբեր խնդիրների շուրջ հատուկ դասախոսություններ է կարդում Երևանի, ինչպես նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Օմսկի, Քեմբրիջի, Բեռնի, Պիտսբուրգի ևն համալսարաններում։ Մարդաբանների և ազգաբանների համառուսաստանյան միության նախագահն է (1990-ից)։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ Վալենտին Հովսեփի (23․3․1908, Աշգաբադ _ 19․2․1976, Սանկտ Պետերբուրգ), չափիչ տեխնիկայի բնագավառի գիտնական։ Տեխ․ գիտ․ դ-ր (1949), պրոֆ․ (1950)։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխ․ ինստ-ը (1931)։ 1932_41, 1944_76-ին դասավանդել է նույն ինստ-ում։ 1956_76-ին՝ Դ․Ի․Մենդելեևի անվ․ չափագիտության համամիութ․ ԳՀԻ տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են էլեկտր․ չափումների, էլեկտրաչափիչ սարքերի տեսության, հաշվարկի և նախագծման հարցերին։ Սարքաշինության գիտատեխ․ ընկերության Լենինգրադի բաժանմունքի նախագահ։ ԽՍՀՄ պետ․ մրց․ (1948)։
Երկ․Избранные труды в области электрических измерений, теоретических и прикладных вопросов метрологии, М., 1979
ՀԱՐՔ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք, Խորխոռունիք և Բզնունիք գավառների միջև (սահմանները որոշակի չեն)։ Հ-ի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են։ Մար Աբաս Կատինա պատմիչը (ըստ Մովսես Խորենացու) Հ․ և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը (որոշ ուսումնասիրողներ «Հայք□-ը մեկնաբանում են որպես «հայր» բառի հոգնակի ձևը)։
Ըստ այդ ավանդ․ պատմության, Հայկը Հ․ ժառանգել է որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ կամ Մանազկերտ բերդաքաղաքը։ Մինչև IV դ․ Հ․ ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը։ Մանավազյան նախարարության բնաջնջումից (333) հետո Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը Հ․ պարգևել է Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրել են եպիսկոպոսանիստ կենտրոն։ Ներսեսի Վարքում հիշվում է Հարքեանք նախարարություն։
Հ-ի հնագույն բնակավայրերից է Հերյանը (Հերեթ, Հերթ), որտեղ, ըստ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), ծնվել է Դավիթ Անհաղթը։ Նույն պատմիչը Հ-ի Եղեգակ (Եղեգիկ, Ուղկ, Հղուկ) գ․ հիշատակում է որպես Սահակ Բ Ուղկեցի կաթողիկոսի (534_539) ծննդավայրը։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հ-ի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը։ XI դ․ սկզբին Հ․ հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժման (Հակոբ Հարքացի եպիսկոպոսի գլխավորությամբ) կենտրոն։ Այժմ Հ․ տրոհված է թուրք․ Բուլանըխ և Մանազկերտ գավառների միջև։
Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։
ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ Զավեն Արսենի (20․4․ 1911, Բիթլիս _ 24․6․1992, Երևան), ճարտարագետ-շինարար։ Տեխ․ գիտ․ դ-ր (1966), պրոֆ․ (1968)։ Ավարտել է ԵՊԻ (1931)։ 1961_92-ին՝ Քարի և սիլիկատների ԳՀԻ բնական քարի լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բնական ծակոտկեն լցիչների կիրառմամբ թեթև երկաթբետոնի հետազոտման, կառուցվածքների երկարակեցության, արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնոլոգիայի հարցերին։ Տվել է հրաբխային քարանյութերի դասակարգումը, մասնակցել քարային շինանյութերի պետ․ ստանդարտների մշակմանը։ «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան□-ների (1957, 1988) կազմողներից։ Զբաղվել է դրամատուրգիայով։ Եղել է Շինանյութերի հանրապետ․ ատեստացիոն հանձնաժողովի նախագահ (1978_92), հուշարձանների պահպանության միջազգ․ խորհրդի ԽՍՀՄ կոմիտեի անդամ (1983_90)։
Երկ․ Հայաստանի տուֆերը և մարմարները, Ե․, 1959 (համահեղինակ)։ Природные каменные материалы Армении, М., 1967.
ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ Վահան Սարգսի (1880, Վան _ 12․2․1967, Երևան), արծաթագործ։ ՀԽՍՀ վաստ․ նկարիչ (1963)։ Վանում աշակերտել է հայտնի վարպետ Գրիգոր Շալջյանին։ 1915-ին գաղթել է Երևան, եղել «Վան» արծաթագործ․ միավորման հիմնադիրներից։ Իր ստեղծագործությամբ հարստացրել է Արլ․ Հայաստանի արծաթագործության ավանդույթները։ Հիմնականում աշխատել է մանրարուրք տեխնիկայով, ստեղծել արծաթագործության բարձրարվեստ նմուշներ։ Գործերից են՝ «Մրգաման» (1948), «Կոնյակի սպասք» (1949), «Խաղաղության առագաստանավը» (1950), սկահակ «Հոբելյանական» (1951), կարաս «Առատություն» (1953)։ Ցուցադրվել է հանրապետ․ և միջազգ․ ցուցահանդեսներում։ 1962-ին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
ՀԱՑԱԶԳԻՆԵՐ (Gramineae կամ Poaceae), դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ, միաշաքիլավոր բույսերի ընտանիք։ Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝