ինստ-ի գիտ․ քարտուղար։ 1972_74-ին՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1974-ից՝ ԵՊՀ կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ամբիոնի վարիչ և դրան կից պրոբլեմային լաբորատորիայի գիտ․ ղեկավար։ Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչների ֆիզիկային և էլեկտրաքիմիային, կիսահաղորդչային սարքերի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, արեգակնային էներգետիկայի բնագավառներին։ Ուսումնասիրել է անհավասարակշիռ երևույթները կիսահաղորդչային սարքերում, կիսահաղորդչային նյութերի ֆիզ․ և էլեկտրաքիմ․ հատկությունները։
Երկ․ Ֆոտոընդունիչներ․ անցյալը, ներկան, ապագան, Ե․, 1986 (համահեղինակ)։ Генерационно-рекомбинационные эффекты и двойная инжекция в полупроводниках, Е., 1977; Инжекционно-пролётные диоды, Е., 1986 /соавтор/.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վյաչեսլավ Վառնազի [ծ․ 10․8․1948, գ․ Սամսար (ՎՀ Ախալքալաքի շրջանում)], պետական և ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1992)։ Ավարտել է Կուբանի պետհամալսարանի իրավաբ․ ֆակ-ը (1973)։ Մասնակցել է Աֆղանստանում ռազմ․ գործողություններին։ 1973-ից ծառայել է ՀՀ պետանվտանգության մարմիններում (ՀՀ ՊԱԿ-ի նախագահի տեղակալ, ԱԱ գլխ․ վարչության պետի առաջին տեղակալ)։ 1997-ից ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետն է։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ֆաբլուխ Ռուբենի [10․12․1929, Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) _ 8․5․1981, Երևան], ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1974), պրոֆ․ (1978)։ Ավարտել է ԵՊԻ (1952)։ 1965_68-ին՝ ՀՀ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ի, 1968_76-ին՝ ՀՀ ԳԱ ֆիզ․ հետազոտությունների ինստ-ի բաժնի վարիչ։ 1977_81-ին՝ Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը։ Ուսումնասիրել է մակերևութային անհարթություններից էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ֆելիքս Գևորգի (ծ․ 18․4․1940, Լենինական), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1986), պրոֆ․ (1987)։ Ավարտել է ԵՊՀ (1962)։ 1971-ից՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստ-ի ավագ գիտաշխատող, 1977-ից դասախոսում է ԵՊՀ-ում, 1987-ից՝ ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են եռանկյունաչափ․ և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգամիտությանը, այդ շարքերով ֆունկցիաների ներկայացմանը, ինչպես նաև անալիտիկ ֆունկցիաների եզրային արժեքների ուսումնասիրման հարցերին։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ (Հարությունյան) Ալեքսանդր Իվանի [3(16)․1․1904, Երևան _ 5․6․1975, Մոսկվա], բժիշկ, նյարդավիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1944), պրոֆ․ (1945), ԽՍՀՄ ԲԳԱ ակադ․ (1967)։ ՈՒԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1954)։ Սոց․ աշխատանքի հերոս (1974)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ․
ֆակ-ը (1929)։ 1945-ից՝ Կիևի բժիշկների կատարելագործման ինստ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1950-ից՝ Կիևի նյարդավիրաբուժության ԳՀԻ (հիմնադրված իր նախաձեռնությամբ), 1964-ից՝ ԽՍՀՄ ԲԳԱ Ն․Բուրդենկոյի անվ․ նյարդավիրաբուժության ինստ-ի տնօրեն, միաժամանակ (1965-ից)՝ բժիշկների կատարելագործման կենտր․ ինստ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ուռուցքների, գլխուղեղի բորբոք․ երևույթների ախտաբան․ ֆիզիոլոգիայի, կլինիկայի, ախտորոշման և վիրահատական հարցերին։ ՈՒԽՍՀ առողջ․ նախ-յան գլխ․ նյարդավիրաբույժ (1947_52), նյարդավիրաբույժների համամիութ․ գիտ․ ընկերության նախագահ (1964_75), նյարդավիրաբույժների համաշխ․ ֆեդերացիայի պատվավոր նախագահ (1969_73), արտասահմ․ մի շարք երկրների նյարդավիրաբույժների գիտ․ ընկերությունների անդամ։
Երկ․ ԿչվպրՑՐպսՖվօպ տՏՉՐպՋՊպվՌÿ ՍՐցտվօւ րՏրցՊՏՉ Ռ Ռւ ւՌՐցՐչՌփպրՍՏպ սպփպվՌպ, ԽՌպՉ, 1949; ՁցոպՐՍցսՏՎօ չՏսՏՉվՏչՏ ՎՏջչՈ, ԽՌպՉ, 1959 (համահեղինակ); ՁՏՑՈսՖվՈÿ ՓպՐպոՐՈսՖվՈÿ ՈվչՌՏչՐՈՒՌÿ, Ծ․, 1971 (համահեղինակ); թՌտՏՍրՌÿ չՏսՏՉվՏչՏ ՎՏջչՈ, Ծ․, 1978 (համահեղինակ)․
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ Ռաֆայել Սեյրանի [ծ․ 5․11․1934, գ․Մարալյան Սարով (ԼՂՀ Մարտակերտի շրջանում)], ռազմական գործիչ, գեներալ-մայոր (28․10․1976)։ Սովորել է ԵՊԻ-ում (1954_55), ավարտել Բաքվի հրաձգ․ ռազմ․ ուումնարանը (1958-ին), Մ․Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1963)։ Մոսկվայի զինվ․ օկրուգում եղել է դիվիզիայի հրամանատար, 1979-ին նշանակվել բանակի հրամանատարի տեղակալ, 1984_86-ին՝ Մոսկվայի զինվ․ օկրուգի մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ։ 1986_ 1991-ին՝ ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության բարձրագույն կենտր․ դասընթացների պետ։ 1991-ից՝ պաշտոնաթող։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ (Հարությունյան) Սերգեյ Ալեքսանդրի (ծ․ 1․7․1932, Թիֆլիս), ազգագրագետ։ Պատմ․ գիտ․ դ-ր (1970), Ռուսաստանի Դաշնության ԳԱ թղթ․ անդամ (1990)։ Ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստ-ի ճապոն․ բաժինը (1954)։ 1957-ից աշխատում է ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստ-ում։ 1958-ից պարբերաբար դաշտային ազգագր․ աշխատանք է կատարում Ռուսաստանի Ծայր Հյուսիսում, Ճապոնիայում, Վիետնամում,