Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սովորել է Բուդապեշտի համալսարանում։ Զբաղվել է Հունգարիայի և Տրանսիլվանիայի ժողովուրդների, այդ թվում տարածաշրջանում բնակվող հայերի ազգագրության ուսումնասիրությամբ, եղել «Ազգագրական տեղեկություններ Հունգարիայից» («Ethnologische Mitteilungen aus Ungarn») հանդեսի (ուներ հայագիտ․ հավելված) հիմնադիրներից և խմբագիրը (1887-ից)։ Հիմնել է «Հունգարիայի ազգագրական ընկերությունը» (ուներ հայկ․ բաժին)։ Հ․ նպաստել է Գեռլայի Հայկական թանգարանի ստեղծմանն ու հարստացմանը, դարձել նրա պատվավոր տնօրենը, խմբագրել է (1907 և 1913-ի մի քանի համարներ) Գեռլայի «Արմենիա» («Armenia») հանդեսը, այնտեղ տպագրել նաև իր հայագիտ․ հոդվածները («Գնչուները Հայաստանում 500 տարի առաջ», 1884, № 4, «Բեհիստունի արձանագրությունները Հայաստանի մասին», 1888, № 9, «Հայերը Թուրքիայում», 1888, № 11-12 ևն)։

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ, Ահերմոնի վանք, Կնեվանք, հայկական ճարտարապետական հուշարձան ՀՀ Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոն․ և մշակութ․ նշանավոր կենտրոն։ 936-ին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338-ին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (տես Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Ս․Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է (XVII դ․)։ Քանդված են ծածկը և հվ․ պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։

Գրկ․ Հասրաթյան Մ․, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե․, 1973։


ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, գործել է Հերմոնի վանքին կից, հայտնի է դարձել XIV դարի 2-րդ քառորդում, երբ այնտեղ է տեղափոխվել Գլաձորի համալսարանի շրջանավարտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը (դպրոցը գործել է Գլաձորի համալսարանին զուգահեռ)։ Հերմոնի սաներից հայտնի է Հովհաննես Հերմոնեցին կամ Կոլոտիկը։ Նա Տաթևի համալսարանն ավարտելուց հետո դարձել է Հ․վ․դ-ի րաբունապետ և 1441-ին Թովմա Մեծոփեցու հետ իրականացրել Գրիգոր Տաթևացու ցանկությունը՝ Էջմիածնում վերահաստատել Ամենայն հայոց կաթողիկոսարանը։ Հ․վ․դ․ գործել է շուրջ հարյուր տարի, մեզ են հասել այնտեղ ընդօրինակված մեկ տասնյակից ավելի ձեռագրեր՝ մեկնություններ, լուծմունքներ ևն։


ՀԵՐՈԴՈՏՈՍ, Հերոդոտես (մ․թ․ա․ մոտ 485, Հալիկառնաս - մ․թ․ա․ մոտ 425), հույն պատմագիր։ Գրել է «Պատմություն» անվանվող, 9 գրքի բաժանված աշխատությունը, որը բովանդակում է հուն․ աշխարհի և Արլ-ի երկրների 240 տարվա պատմությունը։ Հ․ առաջին պատմագիրն է, որը որոշակի պլանով գրել է համաշխ․ պատմությունը՝ օգտագործելով բազմապիսի նյութեր (գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ ևն)։ Հ-ի «Պատմությունը» հնագույն ժողովուրդների մասին պատմ․, աշխարհագր․ տեղեկությունների և գիտելիքների յուրատեսակ հանրագիտարան է։ Այն մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանն ուսումնասիրելու համար։ Առաջին պատմագր․ հուշարձանն է, որտեղ հավաստի տեղեկություններ կան Հայաստանի և հայերի մասին, մասնավորապես՝ Հայաստանի վարչաքաղ․, տնտ․ վիճակի, զինուժի ևնի վերաբերյալ։ Հ․ լոգոգրաֆների (հին հուն․ պատմ․ արձակի առաջին հեղինակները) ժամանակ ձևավորվող պատմագրությունը դարձրել է գիտություն։ Արիստոտելը Հ-ի երկը համարել է պատմագրության օրինակելի նմուշ, իսկ Ցիցերոնը Հ-ին անվանել է պատմահայր։

Երկ․ Պատմություն ինը գրքից, Ե․, 1986։

Գրկ․ Лурье С.Я., Геродот, М.-Л., 1947․


ՀԵՐՈՒՆԻ Պարիս Միսակի (ծ․ 17․12․1933, Երևան), ռադիոֆիզիկոս։ Տեխ․ գիտ․ դ-ր (1972), պրոֆ․ (1983), ՀՀ ԳԱԱ (1996), ՀՃԱ (1999) ակադ․։ Ավարտել է Մոսկվայի էներգետիկ ինստ-ը (1957)։ 1971-ից՝ Ռադիոֆիզ․ չափումների ԳՀԻ (հիմնադրվել է իր նախաձեռնությամբ, Երևանում) տնօրեն, 1983-ից՝ նաև ՀՊՃՀ անտենային համակարգերի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մեծ գնդային անտենաների, ալիքների դիֆրակցիայի, տարածության մեջ դաշտերի ձևափոխ