փոքրիկ երգիչներ» մանկ․ երգչախմբի գեղ․ ղեկավարն ու գլխ․ դիրիժորը։ Երգչախմբերի միջազգ․ մրցույթների (1991, Արնհեմ, Հոլանդիա, 3-րդ մրց․, 1992, Տակարացկա, Ճապոնիա, ոսկե մեդալ և գլխ․ մրց․, 1995, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ, ոսկե մեդալ) ու փառատոների դափնեկիր է։ 1993-ին կազմակերպել է երգչախմբ․ արվեստի առաջին՝ «Աշտարակ-93» միջազգ․ փառատոնը Հայաստանում, որի նախագահն էր։
ՀԵՔԻԱԹ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Համաշխ․ բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան Հ-ի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Դիցաբ․ դպրոցի ներկայացուցիչները Հ․ դիտում են իբրև «հնագույն առասպելի բեկոր»։ Հ-ները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդ․), կենդ․, արկածային, հերոս․, պատմ․, կենցաղ․, առօրեական, կրոն․ սյուժեներով Հ-ներ։ Հայկ․ Հ-ների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել Գ․Սրվանձտյանցը, Տ․Նավասարդյանցը, Ս․Հայկունին, Ե․Լալայանը, Ս․Մովսիսյանը (Բենսե) և ուր․։ Արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրտ․ (հ․ 1-13․․․, 1958-85)։
Գրկ․ Սրվանձտյանց Գ․, Մանանա, ԿՊ, 1876։ Նույնի, Համով-հոտով, ԿՊ, 1884։ Նավասարդյանց Տ․, Հայ ժողովրդական հեքիաթներ, գիրք 1-10, Վաղ-պատ - Թ․, 1882-1903։ Հայկունի Ս․, Ժողովրդական հեքիաթ, Մ․-Վաղ-պատ, 1902։ Լալայան Ե․, Մարգարիտներ հայ բանահյուսության, հ․ 1-2, Թ․-Վաղ-պատ, [1914-15]։
ՀԵՔԻՄՅԱՆ Ալեքսեյ Գուրգենի (10․5․1927, Բաքու - 24․4․1982, Մոսկվա, թաղված է Երևանում), միլիցիայի գեներալ-մայոր, երգահան։ Դաղստանի (1973) և ՀՀ (1981) արվ․ վաստ․ գործիչ։ Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցը (1955)։ 1970-73-ին Մոսկվայի մարզային խորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության պետի տեղակալ։ Գրել է ժող-քաղաքային ոճի երգեր․ առավել տարածված են՝ «Բարի արագիլ», «Երգիր ինձ համար», «Ղարաբաղի եղնիկ», «Իմ Հայաստան», «Ղարաբաղ»։ Հ-ի անունով է կոչվել Երևանում երաժշտ․ դպրոց։
ՀԵՔԻՄՅԱՆ Սրապիոն (16․8․1832, Կ․Պոլիս - 7․3․1892, Կ․Պոլիս), դրամատուրգ, թատերական-մշակութային գործիչ։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հրատարակվել են նրա «Արտաշես և Սաթենիկ»(1848), «Հարմակ և Աշխեն»(1850) և այլ դրամաներ։ 1850-ին Հ․ Կ․Պոլսում հիմնել է պոլսահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Գլխ․ դերերը կատարել է ինքը։ Այս թատրոնի համար գրել է «Սամվել» պատմ․ ողբերգությունը, որը երկար տարիներ բեմադրվել է հայ բեմերում։ Հ․ ինքնուրույն և թարգմ․ բանաստեղծություններով, գրակ-յանն ու թատրոնին նվիրված հոդվածներով հանդես է եկել «Բազմավեպ», «Երկրագունդ», «Ծաղիկ», «Մասիս» և այլ պարբ-ներում։
Երկ․ Տաղք, քերթվածք և թատերգությունք, ԿՊ, 1857։
Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, հ․1, Ե․, 1959։ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, հ․ 1, Ե․, 1969։
ՀԻԴՐԱՎԼԻԿԱ (հուն․ υδραυλιχցs - ջրային, < υδωρ - ջուր, aυλցs - խողովակ), գիտություն հեղուկի շարժման ու հավասարակշռության օրենքների, ինչպես նաև կիրառական բնույթի խնդիրների լուծման համար
ՀՀ-ում Հ-ի բնագավառի առաջին ԳՀ աշխատանքներն սկսվել են 1940-ական թթ․, ՀՊՃՀ հիդրավլիկայի ամբիոնում։ Այստեղ կատարված աշխատանքներից կարևոր է լայն շեմով ջրթափի խնդրի լուծման նոր եղանակի ստացումը։ Հետազոտությունները շարունակվել են 1943-ին կազմակերպված ՀՀ ԳԱԱ հիդրոէլեկտր․ լաբորատորիա