Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԱՃՆԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1927-ի մայիսի 30-ին, ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Միավորել է տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակց․ միությունները։ Կենտրոնը Չիկագոն էր։ 1928-ից Մարսելում (Ֆրանսիա) հրատարակվող «Հաճն» ամսագիրը ճանաչվել է Հ․հ․ը․մ-յան պաշտոնաթերթ։ 1933-ին միության կենտրոնը տեղափոխվել է Լոս Անջելես (այստեղ պաշտոնաթերթը վերահրատարակվել է «Նոր Հաճըն» անունով), ապա՝ Բուենոս Այրես (1940-ական թթ․ սկզբին տարբեր երկրներում հաստատված 7065 հաճնցիներից 1601-ը բնակվում էր Հվ․ Ամերիկայում), «Նոր Հաճընը» փոխադրվել է այնտեղ։ 1925-ի ներգաղթի ժամանակ և երկրորդ համաշխ․ պատերազմից հետո մեծ թվով հաճնցիներ ներգաղթել են Հայաստան։ Հ․հ․ը․ մ-յան խնդրանքով 1958-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքատիպ ավանը։ 1972-ին միության նախաձեռնությամբ Նոր Հաճնում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտին (1920) նվիրված հուշարձան (հեղ․ Ռ․Իսրայելյան)։ Միությունը մասնաճյուղեր ունի Հս․ և Հվ․ Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի մի շարք քաղաքներում։


ՀԱՃՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1920, Հաճն քաղաքի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։ 1918-ին Կիլիկիայի վրա հաստատվեց Անտանտի երկրների հսկողությունը և թուրք․ զորքերը դուրս բերվեցին (տես Մուդրոսի զինադադար 1918 ) այնտեղից։ Հաճնի նախկին 35 հզ․ հայ բնակիչներից մոտ 8 հզ-ը վերադարձան։ 1920-ի սկզբին քեմալականների ճնշման տակ ֆրանսիացիները սկսեցին զորքերը դուրս բերել Կիլիկիայից։ Թուրքերը մեկը մյուսի հետևից գրավեցին Ուրֆան, Այնթապը, Մարաշը, Սիսը՝ դաժան հաշվեհարդար տեսնելով տեղի հայ բնակիչների հետ։ Զգալով վերահաս վտանգը Հաճնի հայերը իրենց կառավարիչ, փաստաբան Կարապետ Չալյանի նախաձեռնությամբ կազմեցին ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ (նախագահ՝ Հաճնի հոգևոր առաջնորդ Պետրոս Սարաճյան)։ Պաշտպանության հրամանատար նշանակվեց զորավար Անդրանիկի զինակից, սպա Սարգիս Ճեպեճյանը, տեղակալ՝ Արամ Թերզյանը։ Կազմակերպվեց 4 վաշտ (հրամ-ներ՝ Կ․ Օղուլլուքյան, Մ․ Շխըրտմյան, Մ․Մանասյան, Վ․ Ալթունյան), 60 հեծյալից բաղկացած էսկադրոն (հրամ․ Պ․ Թերզյան)։ Ստեղծվեցին Կարմիր խաչի կազմակերպություն, պաշտպանությունն ապահովող այլ մարմիններ։ 16_50 տարեկան տղամարդկանց բաժանվեց 132 հրացան, հետագայում ևս՝ 300 հրացան և 200 ռումբ։ Հաճնը և շրջակայքը բաժանվեցին պաշտպան․ 4 շրջանի, փորվեցին խրամատներ, կառուցվեցին դիրքեր և այլ ամրություններ, քաղաքում մտցվեց պարետային ժամ։ Ֆրանս․ զինվ․ ներկայացուցիչները բավարարվեցին մի քանի հարյուր հրացան տալով, և միաժամանակ թուրքերին տեղյակ պահեցին հայերի ինքնապաշտպան․ քայլերի մասին։ Քեմալ․ էմիսարները հաճնցիների դեմ էին տրամադրում շրջակայքի թուրք ու քուրդ բնակչությանը, հրահրում ընդհարումներ։ Քաղաքամերձ գյուղերի վրա թուրքերի ավազակային հարձակումից հետո, մարտի 9-ին հաճնցիները պատվիրակություն ուղարկեցին Կիլիկիայի գլխ․ կառավարիչ նահանգապետ Բրեմոնի մոտ՝ խնդրելով օգնություն և զենք, սակայն մերժում ստացան։ Գրավելով շրջակա գյուղերը և կոտորելով բնակիչներին՝ թուրքերը շարժվեցին դեպի Հաճն։ Մարտի 17-ին թուրք․ զորքերի հրամ․ Կոզան օղլու Դողանը Հաճնի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան և ուղարկել 3 բանագնաց՝ իբր խաղաղություն հաստատելու նպատակով։ Հայերը մերժեցին վերջնագիրը, ապրիլի 1-ին թուրքերն անցան հարձակման, քաղաքը գրեթե շրջապատվեց։ Ապրիլի 10-ին թուրք․ զորքը գրոհեց Գոփուշ կոչվող թաղամասի վրա, իսկ 12-ին՝ Կիլիկիա թաղամասի և Ս․Հակոբ վանքի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո գրավեցին վանքը, սակայն լիակատար շրջապատման մեջ քաղաքը հերոսաբար պաշտպանվում էր։ Ծանր մարտերը շարունակվեցին մինչև հուլիսի 12_13-ը, երբ թուրք․ հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել հաճնցիներին, սակայն՝ ապարդյուն։ Օգոստ․ 5-ին մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրք․ դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ, գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճնի հրապարակ և կրակ բացեցին թուրքերի վրա։ Սեպտ․ 20-ին պաշտպանները գրավեցին Ռումլու գ․։ Ստանալով համալրումներ՝ թուրք․ զորքն աստիճանաբար սեղմեց օղակը։ Մուստաֆա Քեմալի հրամանով թուրք․ զորքերը հոկտ․ 14-ին անցան նոր հարձակման, հոկտ․ 15-ին գրավեցին Հաճնը, հրկիզեցին այն և կոտորեցին 6000