Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յում կատարվող ազգ․ բռնությունների դեմ։ Ունեցել է գրակ-բանասիր․ հարուստ բաժին, ուր զետեղվել են հայոց լեզվին ու գրակ-յանը, գեղանկարչությանն ու մանկավարժությանը, երաժշտությանն ու ճարտարապետությանը վերաբերող հոդվածներ, հայ-վրաց․ հարաբերություններին, կովկասահայերին, Հավլաբարի թատրոնի ներկայացումներին նվիրված նյութեր, XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի հայ ազատագր․ շարժումների մասին ուսումնասիրություններ։ Անդրադարձել է նաև գիտ-յան, գրակ-յան և մշակույթի երևելի դեմքերի կյանքին ու գործունեությանը, տպագրել նամակներ, մամուլի տեսություն։

ՀՈՎԻՏ, ռելիեֆի երկայնաձիգ, բացասական ձև՝ առաջացած հոսող ջրի քայքայիչ գործունեության և երկրակեղևի տեկտոնական խախտումների հետևանքով։ ՀՀ տարածքին բնորոշ են լեռն․ գետերի կիրճաձև (Որոտանի, Դեբեդի, Քասաղի), կանիոնաձև (Հրազդանի, Արփայի, Ազատի), V-աձև (Գետիկի ևն) Հ-ները։ Առանձնանում են երկայնակի (Փամբակի, Ճորոխի), լայնակի-անտեցեդենտ (Արաքսի հովիտը Մեղրու մոտ) տեկտոն․ Հ-ները։ Որոշ լեռն․ գետեր միջին և ստորին հոսանքներում առաջացնում են հարթավայրային, ողողատային Հ-ներ (Արաքսը՝ Արարատյան դաշտում)։ Լեռն․ շըրջաններին բնորոշ են նաև տաշտակաձև-սառցադաշտային Հ-ները (Մանթաշի, Ամբերդի ևն)։

ՀՀ տարածքի լեռն․ գետերի Հ-ները վերնագավառում հաճախ եզրավորվում են ջրհավաք ձագարներով և սառցադաշտային կրկեսներով։

Հարթավայրային գետերի ողողատները լավագույն խոտհարքներ են․ դարավանդներն օգտագործվում են գյուղատնտ․ նպատակներով։ Լեռնային գետերի հովիտներում հիմնադրում են բնակավայրեր։ Հ-ների լանջերը հիմնականում ծածկված են անտառներով։ Հ-ների ձևաբանական վերլուծության միջոցով պարզաբանում են տվյալ վայրի երկրաբանական զարգացման նորագույն պատմությունը, հայտնաբերում ցրոնային հանքավայրեր և համապատասխան եզրակացությունների հանգում հիդրոտեխնիկական կառույցներ նախագծելիս։


ՀՈՎՀԱՆ ԱՆԳԼԻԱՑԻ (Ջուանի կամ Ջոն Անգլուս դե Սուինֆորդ) (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի աստվածաբան և փիլիսոփա, ունիթորական շարժման գործիչ։ 1318-ին Բարդուղիմեոս Բոլոնիացու և Պետրոս Արագոնացու հետ հաստատվել է Մարաղայում (քաղաք Իրանում)՝ Հայաստանում կաթոլիկություն տարածելու նպատակով։ 1330-ին տեղափոխվել է Քռնայի վանք և Հովհաննես Քռնեցու աջակցությամբ զբաղվել գիտ․ և դասախոս․ աշխատանքով։ Փիլիսոփայության և աստվածաբանության հարցերում հետևել է Թովմա Աքվինացուն։ Շատ գործեր պահպանվել են հայերեն, որոնց մի մասը լատ-ից թարգմանել է Հակոբ Քռնեցին։ Ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում և այլ ձեռագրատներում (Վենետիկ, Երուսաղեմ, Փարիզ, Բեռլին)։ «Յաղագս առաքինութեանց հոգւոյն»-ը 1942-ին գերմ․ հրատարակել է շվեյցարացի հայագետ Մ․Ա․ Ուդենրիյնը։


ՀՈՎՀԱՆ ԵԿԵՂԵՑԱՑԻ (ծ․ թ․ անհտ․, Մեծ Հայքի Եկեղյաց գավ․ - մ․թ․անհտ․, ըստ ավանդության թաղված է Մշո Առաքելոց վանքում), V դարի թարգմանիչ։ Հայկ․ գրերի ստեղծման նպատակով Ասորիք մեկնած Մեսրոպ Մաշտոցին ուղեկ