ցող աշակերտներից։ Հովսեփ Պաղնացու հետ մասնակցել է Աստվածաշնչի Առակաց գրքի Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած թարգմանությանը։ Հ․Ե-ու մասին տեղեկություններ են հաղորդել Կորյունը, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին, Կիրակոս Գանձակեցին և ուր․։
ՀՈՎՀԱՆ ԵՓԵՍԱՑԻ (507-586), ասորի մատենագիր։ «Եկեղեցական պատմություն» աշխատության (ընդգրկել է մ․թ․ա․ I դ․ - մ․թ․ 585-ի դեպքերը) 3-րդ գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ-պարսկ․ հարաբերությունների, 571-ի հայոց ապստամբության մասին ևն։ «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում տեղեկություններ կան հայ եկեղեց․ գործիչների մասին։
Երկ․ Եկեղեցական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 8։ Ասորական աղբյուրներ, 1)։
ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), VII դարի մատենագիր։ Հ․Մ-ի «Պատմութիւն Տարօնոյ» երկը շարադրվել է Հայոց կաթողիկոս Ներսես Գ Շինողի (641-661) հանձնարարությամբ (առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին)։ Այն ժող․ մատչելի ոճով գրված պատմ․ և բարոյախոսական զրույցների ժող․ է VI դ․ վերջին - VII դ․ 1-ին կեսին Տարոնում կատարված իրադարձությունների, հատկապես Սասանյան Իրանի դեմ հայերի 571-572-ի ապստամբության, արաբ․ առաջին արշավանքների մասին։
Երկ․ Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։
Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։
ՀՈՎՀԱՆ ՄԱՅՐԱՎԱՆԵՑԻ (Մայրագոմեցի) (մոտ 572-650), փիլիսոփա-աստվածաբան, եկեղեցական։ Եղել է Դվինի Ս․ Գրիգոր եկեղեցու փակակալը (ավագ լուսարարապետ), 621-628-ին՝ Կոմիտաս Ա Աղցեցու տեղապահը։ Պայքարել է Հայաստանում քաղկեդոնականության տարածման դեմ։ 634-ին ընդհարվել է Եզր Ա Փառաժնակերտցու հետ, բանադրվել և արտաքսվել Դվինից։ Ապաստանել է Բջնիի Մայրավանքում, ապա՝ Գարդման գավառի Գետաբակ գյուղում։ Կտրվելով եկեղեց․ և քաղ․ կյանքից՝ քարոզել է ծայրահեղ անապականություն։ Այդ տեսությունից հետագայում սկիզբ առավ մայրագոմեցիների աղանդը՝ Հ․Մ-ու աշակերտ Սարգսի գլխավորությամբ։
Հ․Մ․ գրել է «Խրատ վարուց» (սխալմամբ հրատարակվել է «Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք» խորագրով, 1836) բարոյախոս․ գրվածքը, «Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կարգաց» եկեղեց․ խորհրդածեսերի մեկնությունը, «Հաւատարմատ», «Նոյեմակ» գրքերը և այլ գործեր։
Հ․Մ․ մեծ ուշադրություն է դարձրել սոց․ անհավասարությանը։ Նրա կարծիքով, բոլորը հավասար են ստեղծված, բոլորի երակներով նույն արյունն է հոսում, բայց ոմանք խլում են մյուսների բաժինը և մարդկանց միջև ստեղծում անհավասարություն։ Նա փորձել է միջին գիծ գտնել ապստամբ․ և իշխան․ գաղափարախոսությունների միջև։ Հարստությունը համարել է որոշ մարդկանց ագահության, մյուսների՝ եռանդուն աշխատանքի կամ ժառանգության արդյունք, խարազանել է հարուստներին, իսկ աղքատներին կոչ արել հեռու մնալ ըմբոստությունից և պայքարից։ Ըստ Հ․Մ-ու, հասարակության տարբեր խավերը պետք է ապրեն ու աշխատեն խաղաղության ու փոխհամաձայնության մեջ, քանի որ սոց․ շերտավորումը եղել է ու կլինի ընդմիշտ։ Հ․Մ․ իր առաջ խնդիր էր դրել կատարելագործել մարդուն և՛ բարոյապես, և՛ գաղափարապես․ մարդկանց վրա ազդելու համար բացի գիտելիքներից անհրաժեշտ են նաև որոշակի հատկություններ (հավասարակշռվածություն, բյուրեղյա մաքրություն, նվիրվածություն ևն) և հարկ է, որ առաջնորդներն ունենան դրանք։ Հ․Մ․ հասարակության կազմակերպման համար իդեալական և ցանկալի է համարել նախն․ քրիստ․ համայնքները, ուր բացակայել է մասնավոր սեփականությունը։
Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Քենդերյան Հ․Մ․, Հովհան Մայրագոմեցի, Ե․, 1973։ Խրլոպյան Գ․Տ․, Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե․, 1978։
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Հովհաննես Ոսկեբերան (մոտ 346-407), բյուզանդական եկեղեցական գործիչ, հռետոր, քարոզիչ։ «Ոսկեբերան» մականունը ստացել է պերճախոսության համար։ Կրոն․ գործունեությունն սկսել է Անտիոքում․ 381-ին ձեռնադրվել է սարկավագ, 386-ին՝ քահանա։ 398-ին հրավիրվել է Կ․Պոլիս և օծվել պատրիարք։ Գրել է բազմաթիվ ճառեր հեթանոսների, արիոսականների, հուդաիզմի կողմնակիցների դեմ, քարոզներ և մեկնու