Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Մատակյան) Գայանե Հարությունի (1852, Թիֆլիս - 11․10․ 1900, Կ․Պոլիս), մանկավարժ։ Կրթությունն ստացել է ֆրանս․ պանսիոնում։ 1871-78-ին՝ ուսուցիչ Թիֆլիսի Գայանյան, 1878-80-ին՝ տեսուչ Քութայիսի հայոց երկսեռ դպրոցներում։ 1882-ին Թիֆլիսում հիմնել է Ֆրյոբելյան ընկերությունը, միաժամանակ ստանձնել Զրկինենց եկեղեցուն կից առաջին հայկ․ մանկապարտեզի ղեկավարությունը։ 1883-ին Հ․ Երևանում հիմնել է առաջին մանկապարտեզը։ 1887-ին մեկնել է Կ․Պոլիս և հայկ․ թաղերում բացել ծաղկոցներ, կազմակերպել կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել է աղջիկների կիրակնօրյա վարժարան։

Նախադպրոց․ դաստիարակությանը նվիրված հոդվածներով հանդես է եկել Կ․Պոլսի «Հայրենիք» պարբ-ում։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Դավիթ Բարսեղի (ծ․ 6․1․1927, Բուխարեստ), երգիչ (բարիտոն)։ Ռումինիայի վաստ․ արտիստ (1952)։ Սովորել է Բուխարեստի կոնսերվատորիայում (1947), ավարտել Կլուժ-Նապոկայի կոնսերվատորիան (1952)։ 1950-ից՝ Կլուժ-Նապոկայի, 1958-ից՝ Բուխարեստի, 1968-77-ին՝ միաժամանակ, Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ։ Դերերգերից են Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Մոսի (Ա․Տիգրանյանի «Անուշ»-ի համերգ․ կատարում՝ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ)։ Գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և ԱՊՀ երկրների օպերային բեմերում։ 1958-ից պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում։ Ռումինիայի պետ․ մրց․ (1952), ինչպես և «Էդիպ»-ի ձայնապնակի՝ Գրան պրի (1974, Փարիզ) և 1-ին մրց․ (1976, Տոկիո)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Էդգար Սերգեյի (14․1․ 1930, Երևան - 27․12․1998, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1962), ՀՀ (1972) և ԽՍՀՄ (1986) ժող․ արտիստ։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953, դասատու՝ Գ․Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկ․՝ Ա․Խաչատրյան)։ 1962-1968-ին՝ Ա․Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-74-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-84-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղ․ ղեկավար, 1986-91-ին՝ Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայի ռեկտոր։ Հ․ հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և ինքնատիպ ներդրումով՝ ժող․ և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործ․ լուծումներ։ Ստեղծագործության հիմն․ մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն բալետները [«Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա․Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982)]։ Երաժշտաբեմ․ արվ-ի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987)։ Հ-ի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլ․ ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգ․ լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդ․ ցիկլային ձևին զուգորդված է Արլ-ի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն։ Ազգ․ երգչախմբային գրակ․ մեջ երաժշտատեխ․ և հոգեբ․ կերպարային կարևոր նորույթ դարձան Հ-ի՝ ժող․ երգերի հիման վրա (40) և Վ․Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքաց․ հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատեր․ և կինոերաժըշտության։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգմ․ (1963-71), ԽՍՀՄ ժող․ պատգմ․ (1989-91)։ ՀՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետ․ մրց-ներ։ Երիտասարդության և ուսանողների համաշխ․ փառատոնի (Մոսկվա, 1957) դափնեկիր։ Արամ Խաչատրյանի անվ․ մրցանակ (1984)։ Տիտոգրադի և Երևանի (1998) պատվավոր քաղաքացի։

Գրկ․ Գասպարյան Ի․, Էդգար Հովհաննիսյան, Ե․, 1969։ Генина Л․, Эдгар Оганесян, М․, 1959․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Էդուարդ Տոնիկի (ծ․ 10․7․1942, Լենինական), դեղագործ։ Դեղաբան-դեղագործ․ գիտ․ դ-ր (1982), պրոֆ․ (1982)։ Ավարտել է Պյատիգորսկի դեղագործ․ ինստ-ը (1964)։ 1974-ից՝ նույն ինստ-ի օրգ․ քիմիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են դեղաբան․ և բժշկ․ քիմիայի հարցերին։ Զբաղվում է բուս․ ծագում ունեցող կենսաբանորեն ակտիվ միացությունների և դրանց սինթետիկ նմանակների նուրբ օրգ․ սինթեզի ուսումնասիրության խնդիրներով։ Անօրգանական քիմիայի