Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դասագրքերի հեղինակ է։

Երկ․ Ноерганическая химия, М․, 1984․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Թունիկ (Հարություն) Սարգսի [1908, գ․ Բոլնիս Խաչեն (այժմ՝ գ․ Բոլնիս, ՎՀ Բոլնիսի շրջանում) - 24․12․1941, Յամ-Իժորա, թաղված է Կոլպինոյի եղբայրական գերեզմանոցում], կոմպոզիտոր։ Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (1939, դասատու՝ Ք․Քուշնարյան)։ Գրել է սիմֆոնիա, լարային քառյակ, «Դաշնամուրային վարիացիաներ», գործիքային պիեսներ, երգեր (Ս․Տարոնցու, Բզնունու, Խ․Դաշտենցի խոսքերով), ռոմանսներ (այդ թվում՝ Ե․Չարենցի «Հիշում ես դու» բանաստեղծության տեքստով) ևն։

Գրկ․ Կարագյուլյան Է․, Թունիկ Հովհաննիսյան, Ե․, 1974։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լևոն Անդրեասի [13(25)․2․1885, Թիֆլիս - 11․5․1970, Երեվան], բժիշկ, սրտաբան, բժիշկ-պատմաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1937), պրոֆ․ (1937), ՀԽՍՀ ԳԱ (1943) և ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադ․։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1940)։ Ավարտել է Խարկովի համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1909)։ 1919-ից՝ Երևանի քաղաքային 1-ին հիվանդանոցի թերապևտիկ․ բաժանմունքի, 1923-67-ին՝ ԵԲԻ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի, 1944-53-ին՝ ՀԽՍՀ ԳԱ բժշկագիտության և կենսաբանության պատմության, 1953-55-ին՝ բժշկագիտության, 1956-60-ին՝ սրտաբանության սեկտորի վարիչ։ Հ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվել է սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ (1971-ից՝ Լ․Ա․Հովհաննիսյանի անվ․ սրտաբանության ԳՀԻ)։ Աշխատանքները վերաբերում են սրտաբանության, կուրորտաբանության, մալարիայի և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության, բժշկագիտության պատմության և այլ հարցերի։ Առանձնահատուկ արժեք է ներկայացնում «Բժշկության պատմությունը Հայաստանում» ստվարածավալ աշխատությունը (ռուս․, հ․ 1-5, 1946-47)։ Ռուս․ է թարգմանել և հրատարակել Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարությունը», այլ հեղինակների հետ կազմել «Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարանը» (1951)։ Բժշկագիտության պատմության միջազգ․ ակադեմիայի անդամ (1962), թերապևտների համամիութ․ գիտ․ ընկերության պատվ․ անդամ, Հայաստանի թերապևտների գիտ․ ընկերության նախագահ (1954-70)։

Երկ․ Минеральные источники Армении, Е․, 1936; О психологическом профиле сердечного больного, Е․, 1963․

Գրկ․ Лоен Андреевич Оганесян /библиография/, Е․, 1955․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լյուսյա Իվանի (17․9․ 1926, Դոնեցկ - 18․3․1993, Երևան), դերասանուհի։ ՀԽՍՀ ժող․ արտիստուհի (1978)։ Ավարտել է Երևանի Գ․Սունդուկյանի անվ․ թատրոնին կից դերասան․ ստուդիան (1946)։ Նույն թվականից՝ Սունդուկյանի անվ․ թատրոնի դերասանուհի։ Աչքի է ընկել բնութագր․ դերերով, լավագույններից են Մաշա (Լ․Տոլստոյի «Կենդանի դիակ»), Շպպանիկ (Շիրվանզադեի «Նամուս»), Շամիրամ (Ն․Զարյանի «Արա Գեղեցիկ»), Էմիլյա, Վոլումնիա (Շեքսպիրի «Օթելլո», «Կորիոլան»), Մայր (Ա․Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիները»)։ Նկարահանվել է կինոյում, մասնակցել բազմաթիվ հեռուստաբեմադրությունների։ ԽՍՀՄ պետ․ մրց․ (1981)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Կոստանդին Լևոնի (19․12․1911, Թիֆլիս - 4․6․1984, Երևան), ճարտարապետ։ Ճարտ-յան դ-ր (1967)։ ՀԽՍՀ արվ․ վաստ․ գործիչ (1961)։ Լ․Ա․Հովհաննիսյանի որդին։ Ավարտել է ԵՊԻ (1932)։ 1933-34-ին աշխատել է Ա․Թամանյանի, 1934-41-ին՝ Ն․ Բունիաթյանի ճարտ․ արվեստանոցներում։ Հ-ի նախագծերով կառուցվել են մի շարք բնակելի ու հաս․ շենքեր։ Պեղել և հետազոտել է (1950-72-ին՝ արշավախմբի ղեկավար) Էրեբունի քաղաքի մնացորդները։ 1955-71-ին դասավանդել է ԵՊԻ-ում, 1953-79-ին՝ ՀԽՍՀ պետշինի պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ու պահպանման վարչության պետ։

Երկ․ Էրեբունի, Ե․, 1968։ Էրեբունիի որմնանկարները, Ե․, 1973։ Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Ե․, 1978։ Зодчий Трдат, Е․, 1951; Архитектура Тейшебаини, Е․, 1955 /Археологические раскопки в Армении, № 6, Кармир Блур IV/; Архитектура Эребуни, Е․, 1961 /Археологические раскопки в Армении, № 9, Арин Берд I/; Эребуни /соавтор/, М․, 1979; Крепость Эребуни, Е․, 1980․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հակոբ Գարեգինի [7(19)․12․1875, Շուշի - 22․12․1941], քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ-ր (1903), պրոֆ․ (1925)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Ավարտել է Բեռլինի համալսարանի քիմիայի բաժինը։ 1904-07-ին քիմիա է դասավանդել Շուշիի դպրոցներում։ 1907-20-ին՝ Բաքվի քիմիա-մանրէաբանության լաբորատորիայի վարիչ, 1922-30-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1930-36-ին՝ բժշկ․ ինստ-ի, 1936-ից՝ Արմֆանի կենսաբանության ինստ-ի տնօրեն, 1924-37-ին՝ ԵՊՀ կենսբ․ ֆակ-ի (1930-ից՝ բժշկ․ ինստ-ի կազմում) կենսաքիմիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են C վիտամինի կառուցվածքի ուսումնասիրությանը։ Մասնակցել է ՀԽՍՀ-ում քիմ․ արդ-յան զարգացման խնդիրների մշակմանը։ Անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հակոբ Միսաքի [18(30)․1․1888, Կարս - 7․12․1947, Թբիլիսի], երաժշտագետ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907), որտեղ աշակերտել է Մ․Եկմալյանին, Գ․Սյունուն։ 1907-08-ին երաժշտություն է դասավանդել Բաթումի, 1908-35-ին՝ Թիֆլիսի հայկ․ դպրոցներում։ Երաժշտական լիգայի, Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության ան