Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եռագրությունը («Ոսկե ամպ», 1984, և «Պատերազմի դեմքը», 1986, «Կապույտ լեռան շուքը», 1995)։

Հ-ի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ ՀՀ պետ․ մրց․ (1979)։

Երկ․ Բանաստեղծություններ, գիրք 1-2, 1971-72, Արևոտ կղզու երգը։ Քնարական հատընտիր, Ե․, 1980։ Մշտադալար ծառ (հոդվածներ, էսսեներ), Ե․, 1985։ Երկ․ ժող․ հ․ 1-2, Ե․, 1988-89։ Անկախության պերճանքն ու խեղճությունը, Ե․, 1994։ Հուշերի երեկո, 1997։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Մաքսիմ (Ավանեսյան Միսաք) Երվանդի [ծ․ 18․2․1934, գ․ Հարավ (ԼՂՀ Ասկերանի շրջանում)], գրող, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակ-ը (1958)։ 1958-86-ին աշխատել է ԼՂ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա՝ գլխ․ խմբագիր, 1986-87-ին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետ․ դրամատիկ թատրոնի տնօրեն, 1988-93-ին՝ «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում՝ «Արցախ») օրաթերթի գլխ․ խմբագիր, 1993-95-ին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար։ 1995-98-ին՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխ․ խմբագիր։ Հեղինակ է մարդու բարոյահոգեբան․ աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի», 1970, «Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շոգ», 1986, այլ ժողովածուներ)։ Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Հ-ի «Մենք» (1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991), «Արցախ իմ, ցավ իմ» (1998) ժողովածուների պատմվածքներում։ ՀԳՄ Դ․Դեմիրճյանի անվ․ մրց․ (1990)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Միքայել Արարատի (ծ․ 26․8․1938, գ․ Արամուս, ՀՀ Կոտայքի մարզում), գեղանկարիչ, մանկավարժ։ Ավարտել է ԵԳՈՒ (1958), ԵԳԹԻ գեղանկարչության բաժինը (1965)։ 1965-97-ին դասավանդել է ԵԳՈՒ-ում և ԵԳԹԻ-ում։ 1979-ին, նկարիչներ Ան․ Գրիգորյանի և Զ․ Գրիգորյանի համահեղինակությամբ, ձևավորել է Սարդարապատի ազգագրական թանգարանի նիստերի դահլիճը։ Հ-ի ստեղծագործություններին բնորոշ են հոգեբանական լարվածությունը և կերպարային հավաստիությունը (մոր, 1981, և Սեդայի, 1986, դիմանկարները, «Զոհվածների հիշատակին», 1982, «Լուսաբաց», 1986, հորինվածքները)։ 1970-ական թթ-ից Հ-ի արվեստում ի հայտ են գալիս մարդու և առարկայական աշխարհի էքսպրեսիվ վերացարկման նշանային իմաստավորումներ («Հորդորանք», 1972, «Պար», 1973, «Զբոսանք», 1974, «Քնած կինը», 1980)։ 1962-ից մասնակցում է հանրապետ․, միութեն․ և միջազգ․ ցուցահանդեսների [հայ նկարիչների խմբի հետ՝ ԳՖՀ-ում (1976), Հոլանդիայում (1979), Լյուքսենբուրգում (1981), անհատ․՝ Երևանում (1975, 1989), Ամմանում (1986)]։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Յուրի Ցոլակի (ծ․ 14․4․ 1933, Դոնի Ռոստով), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1969), պրոֆ․ (1981)։ Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզ․ ինստ-ը (1956)։ 1976-ից՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ-ի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրենի տեղակալ, միաժամանակ (1971-ից) նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետ։ Աշխատանքները վերաբերում են փորձարար․ միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հ-ի ղեկավարությամբ կատարվել են Դ․Մենդելեևի պարբ․ աղյուսակի ամենածանր տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարար․ ինքնատիպ կայանքներ։ Նոր տարրերի (102-110 ատոմ․ համարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 3 հայտնագործության համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների (այդ թվում՝ չորս մետրանոց ՈՒ-400 իզոքրոնային ցիկլոտրոնի) ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ճեղքման պրոցեսները։ ՀամԼԿԵՄ մրց․ (1967), ԽՍՀՄ պետ․ մրց․ (1975)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նար Միքայելի [30․3(12․4)․1913, Թիֆլիս - 25․12․1995, Երևան], երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժող․ արտիստ (1969)։ Նար-Դոսի որդին։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (1941)։ 1954-64-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1931-37-ին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945-51-ին՝ մեներգիչ, 1951-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։ Նրա հնչեղ, հյութեղ, հարուստ երանգավորումներով ձայնը և դերասան․ վառ․ տաղանդը հնարավորություն են