Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընձեռել կերտել բազմաբնույթ օպերային կերպարներ՝ Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան Իգոր»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»), Դավիթ Բեկ (Ա․Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Հոր-հոր աղա (Չուխաճյանի «Լեբլեբիջի»), Թորոս (Բաբաևի «Արծվաբերդ»), Դև Ենոք (Գ․Արմենյանի «Խորտակում»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դայիսի») ևն։ Ելույթ է ունեցել ԱՊՀ-ի, Սիրիայի, Լիբանանի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և այլ երկրների օպերային բեմերում։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգմ․ (1955-59)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ներսես Գեդեոնի (ծ․ 12․10․1938, Թբիլիսի), կինոռեժիսոր։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1987)։ Ավարտել է ԵԳԹԻ (1958)։ Նույն թվականից՝ Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր։ Վերապատրաստվել է Յու․ Ռայզմանի մոտ (1966-67)։ Առաջին ֆիլմը՝ «Հանդիպում ցուցահանդեսում» (1968)։ Հայֆիլմում նկարահանել է «Թռիչքն սկսվում է գետնից» (1979) հեռուստաֆիլմը, ապա՝ «Երջանկության մեխանիկան» (1982, ՀՀ պետ․ մրց․ 1983), «Օտար խաղեր» (1986) գեղ․ կինոնկարները։ Ստեղծել է նաև վավերագր․ «Զգույշ, կենդանիներ են» (1969), «Ավետիք Իսահակյան» (1970), ինչպես և գեղ․՝ «Ձախորդ Փանոսը» (1970), «Հարսնացու հյուսիսից» (1975) հեռուստատես․ կինոնկարները։ Հ․ Հայֆիլմի «Բումերանգ» երգիծ․ կինոժուռնալի գեղ․ ղեկավարն էր (1983-89)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Ալեքսանի [2․5․1899, գ․ Բահարլու (Երևանի նահանգի Սուրմալու գավառում) - 21․1․ 1945, զոհվել է Լեհաստանում], հրետանու գեներալ-մայոր։ Ավարտել է Մ․Ֆրունզեի անվ․ (1936), Գլխ․ շտաբի (1941) ռազմ․ ակադեմիաները։ Ծառայել է 76-րդ հայկ․ լեռնահրաձգ․ դիվիզիայում (շտաբի պետ, ժամանակավոր հրամանատար)։ Մասնակցել է խորհրդա-ֆինն․ պատերազմին (1939-40)։ 1941-ին՝ Պոդոլսկի հրետանային ուսումնարանի պետ։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ եղել է գվարդ․ տանկային բանակի հրետանու պետ։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Հովհաննեսի [ծ․ 10․6․1930, Լենինական], պատմաբան, արևելագետ։ Պատմ․ գիտ․ դ-ր (1968), պրոֆ․ (1971)։ Ավարտել է ԵՊՀ միջազգ․ հարաբերությունների ֆակ-ը (1953)։ 1971-ից՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստ-ի արաբ․ երկրների բաժնի վարիչ, 1988-ից՝ փոխտնօրեն, 1995-ից՝ տնօրեն։ Աշխատությունները [«Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում» (1967, հայ․, 1974, արաբ․), «Անկախ Սիրիական Հանրապետության ստեղծումը (1939-46)» (1968, ռուս․), «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում (1917-58 թթ․)» (1976, ռուս․), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1957-82)» (1982)] նվիրված են արաբ․ երկրների, մասնավորապես Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի նորագույն պատմության հանգուցային խնդիրներին և հայ-արաբ․ պատմամշակութ․ կապերի պատմությանը։ Հ․ անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության, ԼՂՀ հիմնախնդրի, ինչպես նաև հայերի ցեղասպանության հարցի լուսաբանմանը ժամանակակից արաբ․ պատմագրության մեջ։ Նյու Յորքի ԳԱ (1999-ից) և միջազգային երկու ակադեմիաների անդամ։

Երկ․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Ե․, 1998 (անգլ․)։ Էթնոքաղաքական կոնֆլիկտները Անդրկովկասում․ նրանց արմատները և լուծման ուղիները, ԱՄՆ, 1997 (համահեղինակ)։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկոլայ Մեսրոպի (ծ․ 1․12․1934, Երևան), բժիշկ-ճառագայթաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1971), պրոֆ․ (1972)։ Ավարտել է ԵԲՀ (1958)։ 1964-67-ին՝ Լ․Հովհաննիսյանի անվ․ սրտաբանության ինստ-ի գիտ․ քարտուղար, տնօրենի տեղակալ բուժ․ (1967-72), գիտ․ աշխատանքների (1972-86) գծով, 1986-ից՝ բժշկ․ ճառագայթաբանության ԳՀԻ (1995-ից Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտ․ կենտրոն) տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են բժշկ․ ճառագայթաբանության, ռադիոակտիվ իզոտոպների միջոցով սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման հարցերին։ ՀՀ ռենտգենաբանների և ճառագայթաբանների գիտ․ ընկերության ճառագայթաբանների բաժանմունքի նախագահ (1986-ից)։ ՀՀ պետ․ մրց․ (1988)։

Երկ․ Ռադիոակտիվ իզոտոպները բժշկության մեջ, Ե․, 1975։ Радиоизотопные методы исследования в кардиологии, Е․, 1984; Общая и регионарная гемодинамика при артериальной гипертонии, Е․, 1985․


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նիկողայոս (Նիկոլ) Ալեքսանդրի (1877, Ղազախ - 1919, Բաքու), դերասան և ռեժիսոր։ Ավարտել է Մոսկվայի դրամատիկ․ դասընթացները (1890-ական թթ․)։ Առաջին նշանակալից դերը Ուրիել Ակոստան էր (Գուցկովի «Ուրիել Ակոստա», 1900, Բաքու)։ Թիֆլիսում խաղացած դերերից են Համլետ, Օթելլո (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո»), Քին (Դյումա հոր «Քին»), Ֆրանց (Շիլլերի «Ավազակներ»), Կորրադո (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Ներսեհ (Մուրացանի «Ռուզան»)։ Այնուհետև հեռացել է պրոֆեսիոնալ դերասանախմբերից և հիմնականում աշխատել սիրողների հետ՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Բաթումում, Բաքվում։ 1905-06-ին ղեկավարել է Ալեքսանդրապոլի Հայ դրամատիկ նոր խումբը։ Հեղինակ է «Լիզա» կատակերգության (1906, բեմ․ Ախալցխայում)։ 1911-ին թողել է բեմը։


ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Շավարշ Արամի, Հովհաննես Շավարշ (1․2․1908,