միջավայր, որը համաշխ․ ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել ճիճվային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե․ Քալանթարյանի աշխատանքները․ նա հայտնաբերել է Trichostrongylus axei (1924) և Trichostrongylus Skrjabini Kalantarian (1932) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա․Քեշիշյան, Վ․Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա․Ալեքսանյան և աշխատակիցներ) դիֆթերիայի, որովայնային տիֆի, դիզենտերիայի, բծավոր տիֆի, բրուցելոզի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների (բնական ծաղիկ, ժանտախտ, խոլերա) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ ՀՀ-ում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։
Ուսումնասիրվել են տուլարեմիայի էպիզոտահամաճարակաբան․ յուրահատկությունները, տիպավորվել են ՀՀ-ում նրա բնական օջախները, մշակվել կանխարգելման առավել արդյունավետ միջոցներ (Վ․Զիլֆյան)։ Աշխատանքներ են կատարվել (Վ․Միքայելյան, Վ․Ալեքսանյան, Գ․Ղուկասյան) աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Ուսումնասիրվել են դիզենտերիայի պատճառագիտության (Ա․ Միրզաբեկյան), դիզենտերիայի և դիզենտերիանման հիվանդությունների տարբերակման (Ռ․ Մանվելյան), ֆագի օգնությամբ դիզենտերիայի կանխարգելման (Ա․ Գալստյան), էշերիխիաների և սալմոնելոզների կոլիցենոգենության (Ս․ Մնացականով) հարցերը։ Հետազոտվել են բրուցելոզի աշխարհագր․ տարածվածության, հիվանդության նվազման գործում անասնաբուժ․ և անասնապահ․ համալիր միջոցառումների համատեղ կիրառման (Ա․Մայրապետյան, Ա․Մնացականյան, Ֆ․Ծատուրյան) հարցերը։ Աշխատանքներ են տարվել լեպտոսպիրոզների, «Քյու» տենդի (Ս․ Ռոստոմյան, Մ․ Կոծինյան), արբովիրուսային հիվանդությունների (Վ․ Ավետիսյան) համաճարակաբանության բնագավառում։ Կարևոր են մանկ․ վարակիչ հիվանդությունների՝ հատկապես կարմրուկի (Ա․ Զաքարյան, Ա․ Դանիլով), քութեշի (Ա․ Աստաբացյան), կապույտ հազի (Ա․ Հարությունյան) բնագավառում ձեռք բերված հաջողությունները։ Պարբերաբար ուսումնասիրվում են գրիպի համաճարակաբան․ առանձնահատկությունները, մշակվում պայքարի միջոցներ։ ԵԲՀ համաճարակաբանության ամբիոնում 1976-ին կազմակերպված ԳՀ լաբորատորիայում ուսումնասիրվում են ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունները, մշակվում պայքարի և կանխարգելման միջոցառումներ։
ՀԱՄԱՄ ԱՐԵՎԵԼՑԻ, Համամ Բագրատունի, Համամ Բարեպաշտ, Համամ-Գրիգոր (ծ․ և մ․ թթ․ անհտ․), IX դարի 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց։ Խոշոր դեր է կատարել Արևելից Կողմանց պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին։ Բագրատունիների թագավորության ենթակա Հ․Ա-ու Հայոց Արևելից Կողմանց թագավորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը (Արցախ, Ուտիք, Կամբեճան)։ Նպաստել է Հայոց եկեղեցու և նրա Աղվանից թևի միջև եղած տարաձայնությունների հարթեցմանը։ Պահպանվել է Հ․Ա-ու 2 արձանագրություն, մեկը՝ Մեծ Մազրայում («Գրիգոր Ադրներսեհյան□-□Ադրնարսեհի որդի» անունով), 881-ին կանգնեցված խաչարձանի վրա, մյուսը՝ «Համամ» անունով, Տիգրանակերտ ք․ ավերակների մոտ գտնվող Սոֆուլու (Դաշտային Արցախում) գ-ում, առանց թվականի։
Գրկ․ Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մ․, 1860։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Կոստանյանց Կ․, Համամ Արևելցի, Վաղ-պատ, 1896։ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Ուլուբաբյան Բ․, Խաչենի իշխանությունը X_XVI դարերում, Ե․, 1975։
ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում, արտադրության ասպարեզում ակնառու նվաճումների հասած երիտասարդներին խրախուսելու ձև ԽՍՀՄ-ում։ Սահմանել և շնորհել է ՀամԼԿԵՄ Կենտկոմը՝ 1967-ից (1991-ից դադարեցվել է)։ Հայաստանից ՀամԼԿԵՄ դափնեկրի կոչման են արժանացել 92 հոգի և 5 կազմակերպություն։
ՀԱՄԱՄՇԵՆ, Համշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա՝ հայաբնակ գավառակ Սև ծովի հարավ-արևելյան ափին, VIII դարի վերջից _ XX դարի սկզբին։ Արաբ․ հալածանքներից խուսափող Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789_790-ին, Վասպուրականի Արտազ գավառից (մասամբ՝ Այրարատից), 12 հզ․ գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուզ․ Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում։ Բյուզանդիայի կայսր Կոստանդին VI-ի շնորհած Տամբար վայրում Համամ իշխանը հիմնել է Համամշեն (Համշեն) ավանը, որի անունով կոչվել է գավառակը, հայ բնակչությունը՝ համշենցիներ, համշենահայեր, համշիններ։ Քաջքար լ․ հս․ լանջերի և շրջակա ձորերի հետ կազմել է Հ․ կիսանկախ իշխանության կորիզը։
XV դ․ հիշատակվում են Հ-ի իշխան (պարոն) Առաքելը, Դավիթ Ա, Վարդը, Վեքեն, Դավիթ Բ։ Վերջինս 1489-ին պարտվել է օսմ․ թուրքերից, որից հետո Հ-ի հայկ․ իշխանությունը դադարել է գոյություն ունենալ։ Հ-ում նշանակվել է թուրք․ կառավարիչ, բայց գավառակի անմատչելի ձորերի հայ ձորապետները երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը։ Գրչության կենտրոններ են եղել Ս․Խաչիկ հոր, Քոշտենց, Խուժկա վանքերը։ XIII դ․ վերջին Հ․ է այցելել Հեթում պատմիչը, 1406-ին՝ իսպ․ դիվանագետ Կլավիխոն։
XVIII դ․ վերջին _ XIX դ․ սկզբին ծավալվել է Հ-ի հայերի բռնի մահմեդա