կանացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայ-ը և թուրք-ը)։ Ղ․ Ինճիճյանը հիշատակում է Հ․ գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստ․ հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։
XIX դ․ գավառակ էր Լազիստանի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դ․ 70-ական թթ․ ուներ 33 գյուղ, 13190 հայախոս բնակիչ։ Հ-ին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոն-ազգ․ ճնշման հետևանքով Հ-ի հայերի մի մասը XIX դ․ սկզբին գաղթել է Սև ծովի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, Տրապիզոն ևն։ 1877_78-ի ռուս-թուրք․ պատերազմից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են Ղրիմ, Աբխազիա, Բաթում։ Դարավերջին Օրդուի և Խոփայի հայերը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիթում)։ Այնուհանդերձ, Հ․ մինչև XX դ․ սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։
Համշենցիների նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկ․ տարրերը, մասամբ կրել է լազականի ազդեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ։
Համշենահայերի հին և նոր բնակավայրերի կառուցապատման եղանակը կայուն և համատարած է եղել բնական պայմանների և ազգագր․ համասեռության հետևանքով։ Անտառանյութի առատության շնորհիվ համշենահայերի շինությունները, դրանց լանջավոր կտուրները մեծ մասամբ փայտից էին, իսկ բնակելի տներում՝ հաճախ զուգորդված քարե պատերով։ Հնում կառույցները խզեկոճ (գերանակապ) էին, իսկ XIX դ․ մեծ մասամբ կմախքավոր-տախտակապատ։ Տները հիմնականում 1,5_2-հարկանի էին։ Գոմը գետնահարկում էր և տեղանքի թեքության պատճառով կիսագետնափոր կամ շենքի մի մասի տակ՝ վերգետնյա ձևով կառուցված և վերևից կավապատ հատակով մեկուսացված։ Տան հետ հաղորդակցվում էր աստիճաններով (շարժական կամ անշարժ) և կափոնքով (փակվող անցք)։ Սովորաբար միահարկ տունը բաղկացած էր հայաթից (նախամուտք), բուրկընոցից, մառանից, սենյակներից և սուֆայից (պատշգամբ)։ Գլխ․ բաժանմունքը կավածեփ հատակով բուրկընոցն էր, ուր կային թոնիր՝ կրակարան, փուռ, քար ու հողե նստարանաթմբեր և առաստաղի օդափոխիչ բացվածք։ Կից՝ ընդարձակ մառանն էր, որն օգտագործվում էր նաև իբրև ննջարան։ Ինքնապաշտպանության համար տան մուտքին կից արվում էր հրակնատ։ Հարդարանքը շատ զուսպ էր՝ չարխած սյուներ, խոյակներ և բազրիքաձողեր։ Ներկայումս Սև ծովի կովկասյան ափերին ապրող համշենահայերը կառուցում են նույնպես երկհարկանի, պատշգամբավոր, բարակապատ և անզարդ տներ, որոնք բուրկընոց չունեն (նախապես կառուցվել են հին ձևով, եղել են նույնիսկ խզեկոճ տներ, որոնք գոյատևել են մինչև 1940-ական թթ․)։
Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Հայկունի Ս․, Համշեն, «Արարատ», 1895, դ 8։ Տաշյան Հ․, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնն․, 1921։ Նույնի, Տայք, դրացիք և Խոտորջուր, ՀԱ, 1971, դ7_12, 1972, դ 1_6։ Խաչիկյան Լ․Ս․, Էջեր համշենահայ պատմությունից, ԲԵՀ, 1969, դ 2։ Թոռլաքյան Բ․, Էջեր համշենահայերի XVII_XVIII դդ․ պատմությունից, ՊԲՀ, 1972, դ 4։ կՈսՖչՐպռՉ Թ․Ժ․, ղՈՎՔՌվ, “ԼջՉպրՑՌÿ ԽՈՉՍՈջրՍՏչՏ ՏՑՊպսՈ ՀցրրՍՏչՏ չպՏչՐՈՒՌփպրՍՏչՏ ՏոքպրՑՉՈ”, 1882, Ց․ 7; Koch K․, Reise im Pontischen Gebirge und TՖrkisch Armenien, Weimar, 1846․
ՀԱՄԱՄՋՅԱՆ Մելինե Հմայակի (17․12․ 1922, Կ․Պոլիս _ 7․5․1999, Երևան), դերասանուհի։ ՀՀ ժող․ արտիստուհի (1984)։ 1923-ին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939-ից մասնակցել է հայկ․ թատեր․ ներկայացումների։ 1946-ին հայրենադարձվել է․ նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվ․ երաժշտ․ կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Հ-ի դերասան․ արվ․ ձևավորվել է Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին դերը՝ Թերեզա (Պարոնյանի «Շողոքորթն», 1948)։ Ստեղծել է գրոտեսկ․ ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ․ լավագույններից են Թերեզա, Մարթա (Պարոնյանի «Շողոքորթն», 1948, «Ատամնաբույժն արևելյան», 1952), Մինադորա (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963), Փեփրոնե (Ա․ Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1992)։ Մասնակցել է հեռուստատես․ բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել կինոյում։
ՀԱՄԱՅՆՔ, 1․ հասարակական կազմակերպության ձև։ Նախն․ տեսակն արյունակցական կապի վրա հիմնված տոհմ․ Հ․ էր, որը հատուկ էր նախնադարյան համայնական հասարակարգին։ Մասնավոր սեփականության սաղմնավորման և նախնադար․ հասարակարգի քայքայման պայմաններում ձևավորվել է նահապետ․, ընտանեկան մեծ Հ․ (մեկ հորից սերող