Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դպրոցի ծրագրով։ Ուներ 8 դասարան (աշակերտների թիվը տատանվել է 200-450-ի սահմանում)։ 1910-ին վարժարանին կից հաստատվել է վարժուհանոց՝ Գ․ Աբուլյանի տնօրինությամբ, գործել է նաև արհեստանոց։ Դասավանդվել է հայոց լեզու, գրակ․, պատմություն, կրոն, ֆրանս․, երկրաչափություն, տիեզերագիտություն, բուսաբանություն, կենդանաբանություն, առողջապահություն, հոգեբանություն, մանկավարժություն, ֆիզիկա, քիմիա, ձեռագործ։ Իր գոյության ընթացքում Հ․վ․ որոշակի դեր է խաղացել հայուհիների կրթ․ մակարդակի բարձրացման, արհեստների զարգացմանը նպաստելու, նախակրթարանի համար վարժուհիներ պատրաստելու գործում։ Վարժարանի ուսուցիչներ են եղել Տ․Աղամալյանը, Գ․Կարապետյանը, Հ․ Լուսպարոնյանը, Ռոստոմը, Ռ․Քաջբերունին, Հ․Մկրտչյանը, Հ․Օդաբաշյանը։ Շրջանավարտներից են Վարսենիկ Շամլյանը, Երանուհի Մոմճյանը և ուր․։ Գործել է մինչև 1914 թ․։

Գրկ․ Չարըգ Ղ․, Հուշամատյան Բարձր Հայքի․ Կարինապատում, Բեյրութ, 1957։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ, հիմնել է Մարդասիրական ընկերությունը Բաքվում, 1866-ին և կոչվել Ս․Գրիգոր Լուսավորչի անունով։ Սկզբնապես եղել է տարրական ուս․ հաստատություն։ Ուսուցանել են կրոն, հայ․, ռուս․, թվաբանություն, վայելչագրություն, երգեցողություն, ձեռագործ և տնարարություն։ Հետագայում դպրոցն անցել է հոգևոր իշխանության տնօրինությանը, իսկ ծախսերը հոգացել է Մարդասիր․ ընկերությունը։ 1871-73-ին կառուցվել է նոր շենք, ավելացել դասարանների ու դասավանդվող առարկաների թիվը, և 1873-ից դպրոցն անվանվել Հ․օ․դ․։ 1900-1910-ի ընթացքում այն աստիճանաբար վերածվել է միջն․ դպրոցի, գործել միջնակարգի ծրագրով։ 1913-14 ուս․ տարում ունեցել է 3 պատրաստական և 8 հիմն․ դասարաններ։ Դասավանդվել են հայոց լեզու և գրակ․, ռուսաց լեզու և գրակ․, պատմություն, աշխարհագրություն, երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, տիեզերագիտություն, բնագիտություն ևն։ Դասավանդել են Խ․Ստեփանեն, Լ․Շանթը, Կարա-Մուրզան և ուր․։ 1916-ին Հ․օ․դ․ է այցելել Վ․Բրյուսովը տիկնոջ հետ։ 1920-ին դադարել է գործել։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Նոր Բայազետում, հիմնել է Բ․Արծրունին, 1867-ին, իր իսկ հիմնած (1852) արական դպրոցին կից (գործել է Ս․Աստվածածին եկեղեցու գավթում)։ Նախապես եղել է մեկդասյան դպրոց, 1887-88 ուս․ տարվանից՝ երկդասյան։ Պահվել է հանգանակությամբ, այնուհետև՝ Ս․ Թարգմանչաց մարդասիր․ ընկերության միջոցներով։ 1868-ին անցել է հոգաբարձության տնօրինության տակ։ 1879-80 ուս․ տարում ունեցել է 4 բաժանմունք (63 սանուհի)։ Դասավանդել են կրոն, հայ․, ռուս․, թվաբանություն, Հայաստանի պատմություն և աշխարհագրություն, քերականություն, երգեցողություն, գծագրություն, ձեռագործ։ 1880-ին դպրոցը տեղափոխվել է նոր շենք, անվանակոչվել Հռիփսիմյան։ 1896-1905-ին փակվել է ցար․ կառավարության հրամանով։ 1918-ին դարձել է երկսեռ դպրոց։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1872-ին, Վաղարշապատում՝ մասնավոր տան մեջ։ Կաթողիկոսի հատուկ կոնդակով 4 խնամակալուհիներից հոգաբարձություն է ստեղծվել։ Առաջին տեսուչը եղել է Վ․ Բաստամյանը։ Սկզբում եղել է մեկդասյան, այնուհետև՝ երկդասյան։ Դասավանդվել են կրոն, հայ․, ռուս․, թվաբանություն, տնարարություն, ձեռագործ, երգեցողություն, պատմություն։ Մայր աթոռի ծախսերով դպրոցի համար շենք է կառուցվել։ Սկզբում ունեցել է 26 աշակերտ, հետագայում՝ մինչև 300։ Մի քանի անգամ փակվել է ցար․ կառավարության կողմից։ Դադարել է գործել 1918-ին։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ, երկդասյան ուսումնական հաստատություն։ Հիմնվել է 1874-ին, Գանձակում, մտավորականության և հասարակայնության ջանքերով։ Նախապես գործել է Ս․Հովհաննես եկեղեցու գավթում, ապա՝ վարձու տներում։ Ունեցել է կրտսեր և ավագ նախակրթարաններ (5 բաժանմունքով)։ Դասավանդվել են հայ․, ռուս․, թվաբանություն, պատմություն, վայելչագրություն, կրոն, երգեցողություն, նկարչություն, ձեռագործ։ Ցար․ իշխանության, Էջմիածնի սինոդի կողմից մի քանի անգամ փակվել է։ Դպրոցը գործել է նվիրատվություններից և այլ միջոցներից գոյացած եկամուտներով։ 1894-95 ուս․ տարում սովորել է 252 աշակերտ։ Դասավանդել են Մ․Ենգիբարյանը, Ն․Տեր-Ղևոնդյանը, Ն․ Դավթյանը, Ռ․Տեր-Ավագյանը, Ա․Մխիթարյանը և ուր․։ 1910-ից եղել է երկսեռ դպրոց։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1881-ին, Նոր Նախիջևանում, Ս․Լուսավորիչ եկեղեցու գավթում։ Պահվել է եկեղեցուց, քաղաքային իշխանությունից ստացած գումարներով, դպրոց․ կալվածքներից, նվիրատվություններից գոյացած եկամուտներով, կրթավճարներով։ Մինչև 1887-ը գործել է վարձու տներում, 1887-ից՝ դպրոցի համար կառուցված շենքում։ 1888-ին անցել է Հայուհյաց