Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հազվադեպ հանդիպող են։


ՀՐԱՇԱԿԱԲԵՐԴ, Հրաշկաբերդ, Հրասեկաբերդ, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում։ XII դ․ Հ-ին տիրել են սելջուկյան թուրքերը։ XIII դ․ սկզբին Իվանե աթաբեկը այլ կալվածքների հետ Հ․ հանձնել է Լիպարիտ Օրբելյանին, որը նշանակվել էր Սյունիքի կողմնակալ իշխան։ Հ-ի ավերակները պահպանվել են Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղից հվ․, Հարսնաքար լ․ գագաթին։

Գրկ․ Օրբելյան Ս․, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։ Դիվան հայ վիմագրության, պ․ 3, Ե․, 1967 (կազմ․ Բարխուդարյան Ս․Գ․)։


ՀՐԱՉ (Թիրաքյան Հայկ) (1871, Տրապիզոն - 1915, Մեծ Եղեռնի զոհ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուս-յան անդամ։ Սովորել է (մինչև 1895-ը) Նանսիի (Ֆրանսիա) երկրագործական վարժարանում։ Կարևոր դեր է ունեցել օսմ․ բանկի գրավման գործողության մեջ (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ 1896)։ Կուս-յան կազմակերպման գործերով եղել է Կիպրոսում, Բալկաններում, Ռուսաստանում, Եգիպտոսում։ 1901-ին անցել է Իզմիր, ուր թուրք․ իշխանություններն ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել են նրան։ Ազատ է արձակվել 1908-ի երիտթուրք․ հեղաշրջումից հետո։ Վերադառնալով Կ․ Պոլիս՝ ստանձնել է «Ազատամարտ» թերթի վարչ․ պատասխանատվությունը։


ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ (Յաղուբյան Նշան) (21․7․1885, Խարբերդ - 12․9․1968, Բոստոն), հասարակական գործիչ, հրապարակագիր։ Վերակազմյալ հնչակյան (1921-ից՝ ռամկավար)։ 1912-ին ավարտել է Բոստոնի համալսարանի իրավաբ․ ֆակ-ը։ Հրատարակել և խմբագրել է «Արագած» (Նյու Յորք), «Պահակ» (Բոստոն), «Արոր» (Ֆրեզնո), «Ապագա» (Փարիզ), «Ժողովրդի ձայնը - Ժամանակ» (Կ․Պոլիս), «Պայքար» (Բոստոն) պարբ-ները։ 1915-ի ապրիլի 24-ին Կ․ Պոլսում պատահաբար փրկվել է ձերբակալությունից և իբրև ամերիկ․ քաղաքացի վերադարձել ԱՄՆ, որտեղ հաս․ լայն գործունեություն է ծավալել․ մասնակցել է կամավոր․ շարժման, հօգուտ աղետյալների հանգանակության կազմակերպմանը ևն։ 1923-ից շրջագայել է հայ գաղթավայրերը, 1926 և 1934-ին այցելել է Հայաստան։ Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։


ՀՐԱՉՅԱ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), Հայոց թագավոր մ․թ․ա․ մոտ 630-590-ին։ Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարույր Սկայորդու որդին և հաջորդը։ Հույն պատմագիրներ Հերոդոտոսը և Ստրաբոնը նրան անվանում են Պրոտոթիեսի որդի Մադիես (Մադիոս), որը մ․թ․ա․ 624-ին Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի թագավոր Կվաքսարեսին պարտության մատնելուց հետո արշավել է Ասորիք և Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Մերձ․ Արլ-ում հաստատել իր 28-ամյա գերիշխանությունը։ Ասքանազյան թագավորության հետ ռազմաքաղ․ սերտ դաշինքը շարունակել են Արարատյան և Մանայի թագավորությունները, այդ պատճառով հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ․թ․ա․ 629-586) Հայաստանը ներկայացնում է վերոհիշյալ երեք թագավորությունների անքակտելի միության տեսքով։ Իսկ որոշ ուսումնասիրողներ (Ս․ Պալասանյան և ուր․) Հ․ անունը նույնացնում են Ռուսա սեպագիր անվանը։ Մովսես Խորենացին Հ-ին համարում է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր I-ի ժամանակակիցը (մ․թ․ա․ 604-562)՝ ավելացնելով, որ Երուսաղեմի գրավման և հրեաների գերեվարման ժամանակ (մ․թ․ա․ 597) նա Հայաստանում տեղ է հատկացրել հրեա որոշ գաղթականների, մասնավորապես՝ Բագրատունիների նախնի Շամբատի տոհմին։

Գրկ․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1981։ Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Ե․, 1986։ Страбон, География в 17 книгах, Л․, 1964․


ՀՐԱՉՅԱ Ազնիվ (Մինասյան Ազնիվ Գրիգորի) (1853, Կ․Պոլիս - 20․5․1919, Դիլիջան), դերասանուհի։ Բեմ է բարձրացել 1869-ին, Կ․Պոլսի «Արևելյան թատրոն»-ում։ Հանդես է եկել Պ․Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա՝ Հ․Վարդովյանի «Օսմանյան» թատերախմբերում․ խաղացել է պատմահայրենասիր․ ողբերգություններում, իտալ․, ֆրանս․ մելոդրամաներում (Թ․Բարրյերի «Փարիզի աղքատները», Պ․ Ֆերրարի «Սեր առանց համարման», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» ևն)։ Բեմ․ գործունեության առաջին շրջանում, չնայած սենտիմենտալ-ռոմանտիկ խաղացանկին, հակվել է դեպի ռեալիզմը, հոգեվիճակների ճշմարիտ վերարտադրությունը։ Հ-ի այդ ձգտումը հիմնավոր հող է գտել 1880-ական թթ․ Թիֆլիսի հայկ․ թատերախմբում։ Այդ շրջանի լավագույն դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՚Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Սոֆյա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Կլարա (Ժ․ Օնիեի «Դարբնոցապետ»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)։ 1883-ին թողել է բեմը, ապա դարձյալ խաղացել Թիֆլիսի հայկ․ թատերախմբում (1893-1894), Բաքվի հայկ․ թատրոնում (1890-1900-ական թթ․)։

Հ․ հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից է։ Նրա արվեստին բնորոշ էր խոր հուզականությունը և դրամատիկ․ զսպվածությունը, հոգեբ․ երանգների հարստությունը, կերպարի վարքագծի սոց․ և հոգեբ․ շերտերի օրգ․