անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսություն, որի հիման վրա լուծվել են բարակապատ կառուցվածքների հաշվարկի և նախագծման խնդիրներ։ ՀԽՍՀ (1975_80) և ԽՍՀՄ (1979_89) Գերագույն խորհուրդների պատգմ․։ ԽՍՀՄ ժող․ պատգմ․ (1989_91) և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ (1989_91)։ Սլովակիայի ԳԱ մեխանիկների ընկերության պատվ․ անդամ (1976), Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադ․ (1983), Բրատիսլավայի համալսարանի պատվ․ դ-ր (1984)։ Եղել է լենինյան և ԽՍՀՄ պետ․ մրց-ների կոմիտեի (1980_89), ԽՍՀՄ ԳԱ տես․ և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի (1961), այդ կոմիտեի նախագահության (1978) անդամ։
Երկ․ ՁպՏՐՌÿ ՈվՌջՏՑՐՏտվօւ ՏոՏսՏփպՍ, Ծ․, 1961; ԿոքՈÿ ՑպՏՐՌÿ ՈվՌջՏՑՐՏտվօւ ՏոՏսՏփպՍ, Ծ․, 1974; ԾՈչվՌՑՏցտՐցչՏրՑՖ ՑՏվՍՌւ ՏոՏսՏփպՍ Ռ տսՈրՑՌվ, Ծ․, 1977 (րՏՈՉՑՏՐ); ՀՈջվՏՎՏՊցսՖվՈÿ ՑպՏՐՌÿ ցտՐցչՏրՑՌ, Ծ․, 1982; ՁպՏՐՌÿ ՈվՌջՏՑՐՏտվօւ տսՈրՑՌվ։ կՐՏփվՏրՑՖ, ցրՑՏռփՌՉՏրՑՖ Ռ ՍՏսպոՈվՌÿ, 2 ՌջՊ․, տպՐպՐՈո․ Ռ ՊՏտ․, Ծ․, 1987․
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սերգո Իսկանդարի [23․2․1910, գ․ Բիստ (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանում) _ 13․4․1983, Երևան], ծանրորդ։ ԽՍՀՄ սպորտի (1934), ԽՍՀՄ սպորտի վաստ․ (1961) վարպետ։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ-ը (1953)։ Ծանրամարտի աշխարհի (1930), ԽՍՀՄ (1933_35), Անդրկովկասի և Հայաստանի (1930_54) չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (1938)։ 1938_41-ին՝ «Սպարտակ» ԿՄԸ, 1945_ 1948-ին՝ ՀԽՍՀ սպորտպետկոմի ծանր աթլետիկայի պետ․ մարզիչ։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վազգեն Գուրգենի [ծ․ 20․6․1948, գ․ Մաստարա (ՀՀ Արագածոտնի մարզում)], բանասեր, լեզվաբան։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1991)։ Ավարտել է ԵՊՀ (1970)։ 1978-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստ-ում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայոց լեզվի պատմության, հայ գրքի մատենագիտության, բառարանագիտության, ընդհանուր լեզվաբանության և ժամանակակից հայ-ի հարցերին։
Երկ․ Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ_ԺԹ դդ․, Ե․, 1990։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վեմիր Վանուշի (ծ․ 6․11․1929, Վարդենիս), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ-ր (1984), պրոֆ․ (1985)։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի գյուղատնտ․ ինստ-ը (1959)։ 1970_95-ին դասախոսել է Հայկ․ գյուղատնտ․ ակադեմիայում․ 1984_85-ին՝ մեքենաների նորոգման և աշխատանքի պաշտպանության ամբիոնի, 1985-ից՝ ակադ-ին կից ճանապարհային երթևեկության անվտանգության ԳՀ լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերին։ Հետազոտել է վարորդ-ավտոմոբիլ-ճանապարհ-միջավայր համակարգը և առաջադրել պատահարների կանխման գիտ․ և գործն․ մեթոդներ։
Երկ․ Ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպումը և երթևեկության անվտանգությունը, Ե․, 1981։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Վիկտոր Համազասպի [5(18)․9․1908, Թիֆլիս _ 12․8․1996, գ․ Բյուրական (ՀՀ Արագածոտնի մարզում), թաղված է Բյուրականում], աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1935), պրոֆ․ (1934), ԽՍՀՄ ԳԱ ակադ․ (1953), ՀՀ ԳԱԱ ակադ․ (1943)։ ՀԽՍՀ (1940) և ՎԽՍՀ (1968) գիտ․ վաստ․ գործիչ։ Հայաստանի ազգային հերոս (1994), սոց․ աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ Ավարտել է Լենինգրադի պետ․ համալսարանը (1928)։ 1931_43-ին աշխատել է նույն համալսարանում՝ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ (1939), աստղադիտարանի տնօրեն (1939), ուս․ մասի պրոռեկտոր (1941)։ 1943-ից աշխատել է ՀՀ-ում, ՀՀ ԳԱԱ հիմնադիր անդամներից է և առաջին փոխպրեզիդենտը։ 1947_94-ին՝ ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ (1994_96-ին՝ պատվ․ պրեզիդենտ), 1946_88-ին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր (1988_96-ին՝ պատվ․) տնօրեն։ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ (1955_94, 1994_96-ին՝ ՌԴ ԳԱ խորհրդական)։ Հ․ մեծ ավանդ ունի ՀՀ-ում ֆիզմաթ գիտությունների զարգացման, բնական և տեխ․ գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտ․ ուղղությունների ստեղծման և բարձրորակ կադրերի պատրաստման գործում։ Աշխատանքները վերաբերում են տես․ աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկ աստղագիտության, աստղերի և գալակտիկայի էվոլյուցիայի հարցերին։ Ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, որը հիմք է ծառայել այդ բնագավառում կատարված հետագա հետազոտությունների համար։ Մշակել է նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատ