Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը (1940), Հրետ․ ռազմ․ ակադեմիային առընթեր հրամկազմի բարձրագույն դասընթացները (1954, 1960)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ եղել է զենիթային մարտկոցի, դիվիզիոնի, 1943-ից՝ գնդի հրամանատար։ 1941-ին մասնակցել է Մոսկվայի, Սմոլենսկի, 1944-ին՝ Մինսկի համար մղված մարտերին, 1945-ին՝ Քյոնիգսբերգի գրավմանը, Լեհաստանի ազատագրմանը։ 1956-ից՝ զենիթահրթիռային դիվիզիայի հրամանատար, 1971-ից՝ Թուրքեստանյան ռազմ․ օկրուգի սահմանապահ զորքերի պետ։ 1973-ից ԽՍՀՄ հակաօդային պաշտպանությունում վարել է պատասխանատու պաշտոններ։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Մկրտիչ Համբարձումի [12․(25)․4․1907, ք․ Բայազետ (Արմ․ Հայաստանում) _ 30․12․1991, Երևան], կենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1968)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է ԵՊՀ (1929) և Հայկ․ գյուղատնտ․ ինստ-ը (1932)։ 1956_75-ին՝ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ-ի բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ, 1975-ից՝ խորհրդատու։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ պայմաններում պտղատու ծառատեսակների և խաղողի վազի ցրտադիմացկուն ֆիզիոլոգիայի հարցերին։ Մշակել է խաղողի վազի ցրտահարությունների դեմ պայքարի ֆիզիկաքիմ․ եղանակներ, ինչպես նաև գերչորացման դեմ պայքարի միջոցառումներ։

Երկ․ ԾՏՐՏջՏրՑՏռՍՏրՑՖ տսՏՊՏՉօւ Ռ ՉՌվՏչՐՈՊՈ Չ ցրսՏՉՌÿւ ԸՐՈՐՈՑրՍՏռ ՐՈՉվՌվօ, ժ․, 1965․


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ռաֆայել Վիկտորի (ծ․ 4․3․1940, Լենինգրադ), ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1980)։ Վ․Համբարձումյանի որդին։ Ավարտել է ՄՊՀ (1962)։ 1970_ 82-ին՝ ԽՍՀՄ ԳԱ սպեկտրոսկոպիայի ինստ-ի գրգռված վիճակների սպեկտրոսկոպիայի, 1982-ից՝ ՌԴ ԳԱ ֆիզիկայի ինստ-ի լազերային վիրաբուժության լաբորատորիաների վարիչ։ Աշխատանքները վերաբերում են քվանտային ռադիոֆիզիկային, լազերային սպեկտրոսկոպիային, քիմֆիզիկային։ Ավանդ ունի իզոտոպների լազերային բաժանման հետազոտությունների, բջիջներում և օրգանիզմներում լուսաքիմ․ պրոցեսների ուսումնասիրման բնագավառում։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ռուբեն Սարգսի [28․8(10․9)․1911, Շուշի _ 22․11․1971, Մոսկվա], մետաղագետ և ֆիզքիմիկոս։ Տեխ․ գիտ․ դ-ր (1954), պրոֆ․ (1955), ԽՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1966)։ Ս․Ի․Համբարձումյանի որդին։ ՌԽՖՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ։ Ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստ-ը (1932)։ 1933-ից աշխատել է ավիացիոն նյութերի համամիութ․ ինստ-ում։ Աշխատանքները վերաբերում են կառուցվածքային նյութերի և կոռոզիայի ուսումնասիրությանը։ Նրա առաջարկած կոռոզիակայուն կառուցվածքային համաձուլվածքների ստացման տեխնոլոգիան և մետաղները կոռոզիայից պաշտպանելու եղանակները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։ ԽՍՀՄ պետ․ (1949, 1953) և լենինյան (1960) մրց-ներ։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ռուբեն Վիկտորի [ծ․ 28․10․1941, ք․ Ելաբուգա (Թաթարստան)], մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ-ր (1975), պրոֆ․ (1975), ՀՀ ԳԱԱ ակադ․ (1986), Վ․Համբարձումյանի որդին։ Ավարտել է Մոսկվայի պետ․ համալսարանը (1962)։ 1963-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստ-ում․ 1978-ից՝ հավանականությունների տեսության մեթոդների բաժնի վարիչ։ 1968-ից դասախոսում է ԵՊՀ-ում։ Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել Հիլբերտի 4-րդ խնդրի կոմբինատորային լուծումը, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը։ Առաջադրել է ֆակտորացման հաշիվը՝ երկրաչափ․ հավանականությունների տեսության մեջ։ ՀԼԿԵՄ ԿԿ (1965), Քեմբրիջի համալսարանի Ռ․Դավիդսոնի անվ․ (1982) մրց-ներ։

Երկ․ ԹՉպՊպվՌպ Չ րՑՏւՈրՑՌփպրՍց՚ չպՏՎպՑՐՌ՚, Ծ․, 1988; Combinatorial Integral Geometry, Chichester, 1982; Factorization Calculus and Geometrical Probability, Cambridge, 1988․


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սարգիս (Սաքո) Իսահակի (1880, Շուշի _ 1944, Մոսկվա), քաղաքական, պետական գործիչ։ Կոմունիստական կուս-յան անդամ 1903-ից։ Ավարտել է ՄՊՀ բժշկ․ ֆակ-ը (1909)։ Ուսանող․ տարիներին հեղ․ գործունեության համար երկու անգամ ձերբակալվել է (1902, 1903) և արտաքսվել Բաքու։ 1904-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1905-ին Մոսկվայում մասնակցել է Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1910_17-ին Շուշիում զբաղվել է բժշկությամբ և քարոզչական գործունեություն ծավալել քաղաքի կայազորում ու բնակչության շրջանում։ Խորհրդ․ իշխանության հաղթանակից հետո Հ․ կուս․, պետ․ աշխատանք է կատարել Ղարաբաղում։ 1921-ին եղել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ, 1922-ին՝ ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ, 1925_29-ին՝ ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ, 1929_44-ին աշխատել է Մոսկվայում։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սերգեյ Ալեքսանդրի (ծ․ 17․3․1922, Ալեքսանդրապոլ), մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ-ր (1952), պրոֆ․ (1958), ՀՀ ԳԱԱ ակադ․ (1965), ՀՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1986)։ Ավարտել է ԵՊԻ (1942)։ 1971_77-ին՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստ-ի տնօրեն, 1977_91-ին՝ ԵՊՀ ռեկտոր։ 1971_74-ին՝ նաև ՀՀ ԳԱԱ ֆիզիկատեխ․ գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադ․ քարտուղար, 1974_77-ին՝ փոխպրեզիդենտ, 1971-ից՝ նախագահության անդամ։ 1975_79-ին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ Աշխատանքները վերաբերում են սալերի և թաղանթների ընդհանուր տեսության հարցերին։ Ստեղծել է