Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րության (1960), Սլովակիայի ԳԱ (1970), ՉՍՍՀ (1984) ոսկե մեդալներով։

Երկ․ Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե․, 1968։ ծՈցփվօպ ՑՐցՊօ, Ց․ 1–2, ժ․, 1960; կՐՏոսպՎօ ՉվպչՈսՈՍՑՌփպրՍՌւ ՌրրսպՊՏՉՈվՌռ, Չ Սվ․։ ԹՏտՐՏրօ ՍՏրՎՏչՏվՌՌ, Ց․ 8, Ծ․, 1962; ծպրՑՈՓՌՏվՈՐվօպ ՏոՕպՍՑօ ՉՏ ԹրպսպվվՏռ Ռ Ռւ ջվՈփպվՌպ Պսÿ ՌրրսպՊՏՉՈվՌÿ տՐՏՌրւՏՋՊպվՌÿ Չ ֆՉՏս՚ՓՌՌ վպոպրվօւ Ցպս, Չ Սվ․։ կՐՏոսպՎօ րՏՉՐպՎպվվՏռ ՍՏրՎՏչՏվՌՌ, 2 ՌջՊ․, տպՐպՐՈո․ Ռ ՊՏտ․, Ծ․, 1972; ՂՌսՏրՏՒրՍՌպ ՉՏտՐՏրօ վՈցՍՌ Տ ԹրպսպվվՏռ, ժ․, 1973; On the Evolution of Galaxies, “Le structure et l՚evolution de l՚univers”, Bruxelles, Ed․ Stoops, 1958; On the Nuclei of Galaxies and Their Activity, “The Structure and Evolution of Galaxies”, Interscience Publishers, London_New York_Sydney, 1965; Problems of Physics and Evolution of the Universe, Yerevan, 1978․

Գրկ․ Վիկտոր Համազասպի Համբարձումյան (կենսամատենագիտություն), Ե․, 1958։ Միրզոյան Լ․Վ․, Վիկտոր Համբարձումյան (ծննդյան 70-ամյակի առթիվ), Ե․, 1978։ ԹՌՍՑՏՐ ԸՎՈջՈրտՏՉՌփ ԸՎոՈՐՓցՎÿվ [ոՌՏոՌոսՌՏչՐՈՒՌÿ], Ծ․, 1975; ԾՌՐջՏÿվ խ․, ԹՌՍՑՏՐ ԸՎոՈՐՓցՎÿվ /ՋՌջվՖ Ռ ՊպÿՑպսՖվՏրՑՖ/, ժ․, 1985․


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Օֆելյա Կարապետի (ծ․ 9․1․1925, Երևան), երգչուհի։ ՀՀ ժող․ արտիստուհի (1959)։ Ձայնամշակման դասընթացն անցել է Ռ․Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարանում։ 1944-ից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժող․ գործիքների անսամբլի մեներգչուհի։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգ․ վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժող․, գուսան․ և աշուղ․ երգեր։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմ․ հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։


ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԻՆՎԱՐԻԱՆՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ, ճառագայթման տեղափոխման կամ մասնիկների դիֆուզիայի ընթացքների ուսումնասիրության եղանակ։ Առաջարկել է Վ․ Համբարձումյանը 1942-ին և դրա հիման վրա մշակել պղտոր միջավայրերում լույսի ցրման արդի տեսությունը (ԽՍՀՄ պետ․ մրց․ 1946)։ Ըստ Հ․ի․ս-ի՝ կիսանվերջ միջավայրին մտովի կամայական հաստության շերտ ավելացնելիս, միջավայրը դարձյալ մնում է կիսանվերջ, իսկ դրա անդրադարձման հատկությունը՝ անփոփոխ (ինվարիանտ)։ Վերջավոր հաստության միջավայրերի դեպքում, ըստ Հ․ի․ս-ի, շերտի թափանցման և անդրադարձման հատկությունները մնում են անփոփոխ, եթե դրա մի եզրին ավելացվում, իսկ մյուս եզրից անջատվում է միևնույն հաստության շերտ։ Հ․ի․ս․ կիրառվում է Արեգակի և մոլորակների մթնոլորտների հատկությունների և աստղերի ընդերքում կատարվող ֆիզ․ երևույթների, Երկրի մթնոլորտի և ջրային ավազանների երկրաֆիզ․ հետազոտություններում, միջուկային ռեակտորում նեյտրոնների տեղափոխման խնդիրները լուծելիս։


ՀԱՄԲԱՐՅԱՆ Ազատ Սարգսի [ծ․ 8․6․1926, գ․ Սաթխա (Վրաստանի Նինոծմինդայի շրջանում)], պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1966), պրոֆ․ (1976)։ Ավարտել է Լենինականի մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1948)։ 1980-ից՝ ՀՀ ԳԱԱ պատմ․ ինստ-ի նոր դարի պատմության բաժնի վարիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովըրդի պատմության նոր շրջանի սոց-տնտ․ հարաբերությունների, ազգ-ազատագր․ շարժումների և հաս-քաղ․ մտքի պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի (ակադեմ․ հրատարակության VI հատորի) աշխատանքներին։

Երկ․ Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856_ 1914), Ե․, 1965։ Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1908_1914), Ե․, 1979։ Արևմտահայերի 1915 թ․ կոտորածները և ինքնապաշտպանական մարտերը, Ե․, 1990։ Հայ հասարակական քաղաքական միտքը արևմտահայության ազատագրության ուղիների մասին (XIX դ․ վերջ _ XX դ․ սկիզբ), Ե․, 1990։ Ազատագրական շարժումները Արևմտյան Հայաստանում (1898_1908 թթ․), Ե․, 1999։


ՀԱՄԲԱՐՅԱՆ Խաչիկ Մինասի [ծ․ 22․9․ 1919, գ․ Նալբանդ (այժմ՝ գ․ Շիրակամուտ, ՀՀ Լոռու մարզում)], գեներալ-գնդապետ (1969)։ Ռազմ․ գիտ․ թեկնածու (1965)։ Ավարտել է Մ․Ֆրունզեի անվ․ (1948) և Գլխ․ շտաբի (1959) ռազմ․ ակադեմիաները։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի ժամանակ եղել է մոտոհրաձգ․ դասակի, վաշտի, գումարտակի, 1944-ից՝ գնդի հրամանատար։ Աչքի է ընկել Բելոռուսիայի ազատագրման, 1945-ին՝ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ։ 1948_57-ին ծառայել է Հեռավոր Արլ-ում, Կուրիլյան կղզիներում, Սախալինում (գնդի, դիվիզիայի հրամանատար)։ 1968-ից՝ ցամաքային զորքերի գլխ․