հրամանատարի տեղակալ՝ ցամաքային զորքերի մարտ․ պատրաստության գլխ․ վարչության պետ և ռազմ․ խորհրդի անդամ։ ՌԽՖՍՀ (1963), ԲԽՍՀ (1967) ԳԽ պատգմ․։ 1989-ից՝ պաշտոնաթող։
Գրկ․ Համբարյան Ռ․, Գեներալի երրորդ աստղը, Ե․, 1974։
ՀԱՄԴԱԼԼԱՀ ՂԱԶՎԻՆԻ (1281_1349/50), պարսիկ մատենագիր։ Ղազվին քաղաքի և շրջակայքի տնտ․ կառավարիչ մոնղ․ իլխանությունում։ Գրել է տարբեր բնույթի ստեղծագործություններ։ 1340-ին ավարտած «Սրտերի զվարճությունը» պատմաաշխարհագր․ ստվար աշխատությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև Հայաստանի XIII_XIV դդ․ տնտեսության և աշխարհագրության ուսումնասիրության համար։
ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ, որակական ածականի և մակբայի արտահայտած հատկանիշի առավել կամ պակաս լինելը ցույց տվող ձևեր։ Հայ-ում Հ․ա․ լինում են դրական, բաղդատ․, գերադր․ և դրսևորվում են կա՛մ համադր․ եղանակով՝ բառի սկզբնաձևի վրա մասնիկ ավելացնելով, կա՛մ վերլուծ․ եղանակով՝ Հ․ա․ ցույց տվող բառերի հարադրմամբ։ Ժամանակակից հայ-ում գերիշխում է Հ․ա․ կազմելու երկրորդ եղանակը․ համեմատության իմաստն արտահայտվում է մակբայներով (առավել, քիչ ևն), ածականներով (արտակարգ, զարմանալի ևն)։ Համադր․ կազմությունը սահմանափակ է (մեծ-ամենամեծ-մեծագույն)։
«ՀԱՄԻԴԻԵ», քրդերից կազմված անկանոն հեծելագնդեր Թուրքիայում։ Կազմակերպել և իր անունով կոչել է թուրք․ սուլթան Աբդուլ Համիդ II, 1891-ին։ «Հ․» միավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել են հայերի ազատագր․ շարժումները ճնշելու, Արմ․ Հայաստանում և Թուրքիայում հայկ․ ջարդեր կազմակերպելու, հնարավոր պատերազմի դեպքում՝ ռուս․ զորքերի դեմ կռվելու համար։ «Հ․□-ի հրամանատարներն ու զինվորները թուրք․ կառավարությունից ստացել են ռոճիկ, զինամթերք։ «Հ․□-ի միջոցով սուլթանը կազմակերպել է 1895_96-ի հայկ․ կոտորածները։ 1915-ին «Հ․» մասնակցել է հայերի ցեղասպանությանը։
ՀԱՄԿԱԼՈՒԹՅՈՒՆ, հարակաշություն, կիսրարություն, բաժնեկցություն, փոխնակություն, աղսընկերություն, աշխատավոր ձեռքերի, քաշող ուժերի և արտադրամիջոցների միավորմամբ երկրագործական և հովվական աշխատանքներ ու պարտականություններ կատարող կամավոր ընկերություն գյուղերում։ Կազմակերպվում էր հիմնականում հավասար ունեցվածքի տեր ազգականներից ու հարևաններից՝ համատեղ ուժերով վարող և հարթեցնող տեղական գործիքներ ու սայլեր, ինչպես նաև գործարանային արտադրության անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։ Բաժնեկիցների իրավունքները բանավոր սահմանվում էին նախապես՝ հաշվի առնելով ներդրված աշխատուժը, միջոցները, հողի և անասունների չափն ու քանակը։ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում Հ․ գոյատևեց մինչև XIX դ․ վերջը _ XX դ․ սկիզբը, կոլեկտիվացման հետևանքով վերացավ։
Գրկ․ Բդոյան Վ․Հ․, Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե․, 1972։ ԾՍՐՑցՎÿվ Շ․, ՂՏՐՎօ րՍՏՑՏՉՏՊրՑՉՈ Չ ԹՏրՑՏփվՏռ ԸՐՎպվՌՌ, «Հայ ազգագրություն և բանահյուսություն», 1974, դ 6։
ՀԱՄՄԵՐ Արմանդ (1898_1991), ամերիկյան արդյունաբերող, հասարակական գործիչ, բարերար։ Կրթությամբ՝ բժիշկ։ «Օքսիդենթըլ փեթրոլեում քորփորեյշըն» ընկերության տնօրենների խորհըրդի նախագահ և պրեզիդենտ (1957-ից)։ Հանդես է եկել ռուս-ամերիկ․ տնտ․ և մշակութ․ կապերի զարգացման օգտին։ Զբաղվել է նաև արվեստի գործեր հավաքելով։ Մեծ օգնություն է կազմակերպել Հայաստանում 1988-ի դեկտ․ 7-ի երկրաշարժի աղետյալներին, այցելել է Երևան, նվիրաբերել 1 մլն դոլար։
ՀԱՄՇԵՆԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբան․ դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագր․ դասակարգման արմ․ խմբակցության Համշենի կամ հս-արմ․ միջբարբառախմբի բարբառ է։ Խոսվել է Սև ծովի հվ-արլ․ շրջանի ափամերձ Համշեն գավառակում, 1890-ական թթ-ից խոսվում է Աբխազիայի և Հս․ Կովկասի մերձսևծովյան շրջաններում։ Բաղաձայն համակարգը եռաստիճան է։ Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, է, ը, ա, օ, ու։ Առկա են կյ, քյ քմայինները։ Մ, ն բաղաձայններից առաջ ա>օ, շեշտված վանկում՝ ո>օ։ Պայթ․ բաղաձայնների համակարգով Հ․բ․ բաժանվում է երկու ճյուղի (տես ստորև)։ Լեզվատամնային խուլ բաղաձայնից առաջ ր>շ (պուշտ< բուրդ), առաջնալեզվային միջատամնային բաղաձայններից առաջ ր>յ (հայս<հարս), մ-ից առաջ ն ընկնում է։ Մարմնի զույգ անդամների անունների հոգնակին (երկակի թիվ) կազմվում է վի(ք) մասնիկով։ Սեռ․ հոլովը հոդառու է․ հոլովումներն են ի, ու, օն, վօն, օ, օչ, բացառականը կազմվում է ըն, էն, է, մէն, գործիականը՝ օվ, մօվ վերջավորություններով։ Դերբայներն են անորոշը՝ ուշ (ընկնել-ընգնուշ, կարդալ-կարթուշ), ապակատարը՝ իք, հարակատարը՝ աձ, ենթակայականը՝ օղ վերջավորություններով։ Հ․բ․ ունի երկու խոսվածք՝ Ճանիկի և Մալայի։ Ճանիկի խոսվածքում գրաբարի ձայնեղ պայթականները դառնում են խուլ, խուլերը՝ ձայնեղ։ Բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է նի վերջավորությամբ, բայն ունի երեք լծորդություն՝ ի, օ, ու։ Սահման․ եղանակի շարունակ․ ներկան ու անկատարն ունեն յուրահատուկ կազմություն [յէ (իմըս) էէշտաշ ա-ես այժմ գնում եմ]։ Մալայի խոսվածքում գրաբարի ձայնեղ պայթականները բառասկզբում դառնում են շնչեղ ձայնեղ (բ’ան<բան), բառամիջում