Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գավառների փոփոխության և զեմստվոյի (Ա․ Շահխաթունյան, Ղ․ Տեր-Ղազարյան, Ս․ Կամսարական, Հ․ Սահակյան, Գ․ Խատիսյան), պարենավորման (Ս․Հարությունյան, Տ․ Բեկզադյան), ազգամիջյան հարաբերությունների (Հ․ Օհանջանյան, Մելիք-Պապաջանով, Ա․ Երզնկյան), Օզակոմի նկատմամբ վերաբերմունքի (Հ․ Արղության, Ա․ Երզնկյան), ճակատի պաշտպանության և վտանգված վայրերի ապահովության (Ռ․Տեր-Մինասյան, Ա․ Փիրումյան, Ա․ Շահմազյան), փախստականների (Վ․ Փափազյան, Ս․ Հարությունյան, Հ․ Առաքելյան), դպրոցների ազգայնացման (Ս․ Տիգրանյան, Ա․ Աբելյան, Ս․ Հովյան) հարցերը, Ազգային բյուրոյի հաշվետվությունը (Ա․ Խատիսյան, Ե․ Աղբաշյան)։ Համախորհրդակցությունն իր վստահությունն է հայտնել Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությանը, նրա «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» կոչին, որը հայ ժողովրդի համար կոնկրետ պատմ․ պայմաններում նշանակում էր Արմ․ Հայաստանի ազատագրում։ Հայաստանի «անեքսիան» Ռուսաստանի կողմից հայկ․ լայն շրջաններում դիտվել է որպես թուրք․ բռնապետներից հայ ժողովրդի և նրա հայրենիքի մեծ մասի ազատագրման միակ իրական ճանապարհը։ Համագումարը կազմավորել է Հայոց ազգային խորհուրդ և Ազգ․ ժողով։ Ազգային խորհրդի նախագահ է ընտրվել Ա․ Ահարոնյանը։ Գրկ․ Ռուսահայոց համագումար, Թ․, 1917։ Օրակարգ և կանոնադրություն հայ միջկուսակցական խորհրդակցության, Թ․, 1917։ Մելիքյան Վ․Հ․, Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և հայկական ազգային խորհուրդների ստեղծումը (1916 թ․ մարտ _ 1917 թ․ հոկտեմբեր), ԼՀԳ, 1989, դ 6։ Հայոց ազգային համախորհրդակցություն, փաստաթղթեր և նյութեր, Թիֆլիս, 1917 թ․, սեպտեմբեր-հոկտեմբեր, ԲՀԱ, 1992, դ 1_2։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1919, 1920, առաջինը կայացել է 1919-ի փետրվարի 24-ից ապրիլի 22-ը, Փարիզում։ Հրավիրվել է Ազգ․ պատվիրակության (նախագահ՝ Պողոս Նուբար փաշա) նախաձեռնությամբ՝ որոշելու «հայ ազգի միակամ իղձերը»։ Պատվիրակների կազմով (38 հոգի) համագումարը ներկայացրել է հիմնականում գաղութահայությունը (Կ․Պոլիս, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան, Անգլիա, Ֆրանսիա, Հս․ Ամերիկա ևն), ինչպես նաև Կովկասում ապաստանած արևմտահայ գաղթականությունը։ Խորհըրդակցական ձայնով մասնակցել են Փարիզ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ Ա․Ահարոնյանն ու Հ․ Օհանջանյանը։ Համագումարի նախագահն էր Գ․Նորատունկյանը, փոխնախագահները՝ պրոֆ․ Ա․ Տեր-Հակոբյանն ու Ա․ Չոպանյանը։ Գումարվել է 38 նիստ։

Համագումարը վավերացրել է նախապես պատրաստված և 1919_20-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացված հայկ․ պահանջների հուշագիրը, որտեղ համառոտ շարադրված էր Հայաստանում օսմ․ վեցդարյա տիրապետության «արյունալի պատմությունը», հայերի մասնակցությունն առաջին համաշխ․ պատերազմին Անտանտի կողմում և վերջինիս խոստումները՝ Հայաստանը թուրք․ բռնապետությունից ազատագրելու և անկախություն տալու մասին։ Ըստ հուշագրի՝ Հայաստանը պետք է ամփոփեր հայկ․ յոթ վիլայեթները (ներառյալ Տրապիզոնը), Կիլիկիան՝ Ալեքսանդրետ նավահանգստով, Կովկասում՝ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ Երևանի նահանգը, Լոռին և Ախալքալաքը, Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը, Կարսի մարզը՝ առանց հս․ Արդահանի։ Համագումարը քննարկել, վավերացրել և խաղաղության կոնֆերանսին է ներկայացրել մի հիշատակագիր՝ Թուրքիայի և Կովկասի մեջ պատերազմի ժամանակ կոտորածների, տեղահանության և այլ աղետների հետևանքով հայ ազգի կրած վնասների հատուցման մասին, որի համաձայն այդ վնասների ամբողջական գումարը կազմել է 19 մլրդ 130 մլն 982 հզ․ ֆրանկ․ 14,6 մլրդ՝ Արմ․ Հայաստանում, 4,5 մլրդ՝ Արլ․Հայաստանում։ Ապրիլի 2-ի նիստում ընտրվել է նոր Ազգ․ պատվիրակություն (Պողոս Նուբար, Ա․ Տեր-Հակոբյան, Ա․Չոպանյան, Գ․Բաստրմաճյան, Հ․Նևրուզ, Վ․Թեքեյան), որը Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ կազմելու էր «Ամբողջական Հայաստանի պատվիրակություն» և նրա հետ պետք է աշխատեր «ձեռք բերել Հուշագրով բանաձևված հայկական պահանջների գործադրությունը և պետք է հետապնդի ազգային դատին հարակից բոլոր հարցերի բարվոք լուծումը»։ Ի թիվս այլ հարցերի՝ համագումարը զբաղվել է նաև հայկ․ հողերի ռազմ․ գրավման, Կիլիկիայում և Սիրիայում ապրող տարագիր հայերի ապահովության, Արլ․ Հայաստանի սովյալ ժողովըրդի պարենավորման և այլ խնդիրներով, լսել Ազգ․ պատվիրակության նախագահի և Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի զեկույցները խաղաղության կոնֆերանսում իրենց գործունեության մասին։ Վերջին նիստում համագումարը, ի լրումն պրեզիդենտ Վիլսոնին (ԱՄՆ), վարչապետներ Կլեմանսոյին (Ֆրանսիա), Լլոյդ Ջորջին (Մեծ Բրիտանիա) և Օռլանդոյին (Իտալիա) հղած ողջույնի ուղերձների, հատուկ կոչով դիմել է դաշնակից ազգերին, որով մեկ անգամ ևս հռչակել է «հայ ազգի կամքը իր ազատ հայրենիքն ունենալու՝ անկախ պետության մեջ իր բոլոր հողերի միացմամբ» և խնդրել նրանցից «իրենց ձայնը միացնելու մերինին՝ պահանջելու համար հաշտության վեհաժողովից, որ փութացնի Հայկական հարցի լուծումը»։