Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատմական նշանակությունը, «Էջմիածին», 1989, դ 8։


ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (Հայաստանի գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գեղարվեստական աշխատավորների միություն, Հայ գրողների միություն), Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո առաջին գրական միավորումը։ Հիմնվել է 1921-ի դեկտ․ 15-ին, Երևանում, Ց․Խանզադյանի, Պ․Մակինցյանի, Հ․Սուրխաթյանի, Տ․Հախումյանի և այլոց մասնակցությամբ։ Միության նպատակն էր․ «Նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը․․․, ի մի ժողովել գեղարվեստական գրականության անկազմակերպ ու ցրված աշխատավորներին»։ Միությունը գոյություն է ունեցել մինչև 1922-ի դեկտ․ 25-ը՝ Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի ստեղծումը։


ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Կ․Պոլսում, հիմնադրվել է 1919-ին։ Նպատակն էր վերակենդանացնել ազգ․ արվ․ ավանդույթները, դրանք համադրել նոր ժամանակների գեղ․ միտումներին, քաջալերել և հովանավորել հայ կերպարվեստագետներին, քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել հայ արվ-ը։ Հ․գ․մ-յան վարչությունը բաղկացած էր 16 հոգուց։ Միության ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են հայկ․ ձեռագրեր, գորգեր, կիրառ․ արվ․ այլ ստեղծագործություններ, ցուցահանդեսներ կազմակերպվել Կ․Պոլսում, հովանավորվել հայ արվ-ին նվիրված ուսումնասիրությունների հրատ-ը։

Գրկ․ Հայ գեղարվեստական միութիւն, Կանոնագիր, ԿՊ, 1919։


ՀԱՅ ԳԵՂԱՐՎԵՍՏԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1920-ին, Կահիրեում։ Նպատակն էր համախմբել հայ գաղութի երկսեռ երիտասարդներին և բարձրացնել նրանց գեղ․ ճաշակը։ Ունի թատերախումբ, երաժշտ․ և կերպարվեստի բաժիններ, որոնք կազմակերպում են համերգներ հայ երաժիշտների և երգչախմբերի մասնակցությամբ, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ։ 1944-ից աշխուժացել են միության կապերը Հայաստանի հետ։ Հ․գ․մ-յանը կից գործում է Հայ ուսանող․ միությունը։ 1947-ին, պահպանելով իր անունը, միացել է Թեքեյան մշակութային միությանը։


«ՀԱՅ ԳԻՐ», գրականության և արվեստի պարբերաթերթ։ Լույս է տեսել 1946-ին, Աթենքում։ Հրատ-խմբագիր՝ Վ․Դաքեսյան։ Ներկայացրել է հայ գրակ-ն ու արվեստը, հույն առաջադեմ գրողների ստեղծագործությունները։ Տպագրել է թատեր-քննադատ․ հոդվածներ, թարգմանություններ հուն․ գրակ-ից։ Աշխատակցել են Պ․Լամպաջյանը, Շ․Շահրիկյանը, Պ․Սարգիսյանը, Վ․Վահյանը, Գ․Գյուլյանը և ուր․։


«ՀԱՅ ԳԻՐ», գեղարվեստական, հասարակական-գիտական ամսագիր։ Լույս է տեսել 1939_44-ին, Բեյրութում։ Տնօրեն-խմբագիր՝ Վ․Այգունի (Գ․Պաղճյան)։ Տպագրել է սփյուռքի երիտասարդ գրողների ստեղծագործություններ, գրախոսականներ, ծանոթացրել Հայաստանի մշակութ․ կյանքի իրադարձություններին։ Ջատագովել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, ընթերցողին ներկայացրել նմուշներ արաբ․ գրակ-ից։ Հոդվածներ է նվիրել արևմտաեվրոպ․ գրակ-յանը և արվեստին, գրակ․ շարժումներին։


ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է Երևանում, 1926-ի սեպտեմբերին։ Նրա մեջ մտնում էին համեմատաբար փոքրաթիվ, այսպես կոչված, «աջ ուղեկիցները»՝ Ա․Աթանասյան (Սալման), Ս․Կանայան, Է․Տեր-Գրիգորյան և ուր․, որոնք պաշտպանում էին «արվեստը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը։ Հ․գ․ը-յան անդամները չեն մտել 1929-ին կազմակերպված Հայաստանի խորհրդ․ գրողների ֆեդերացիայի մեջ։ Կարճ ժամանակից հետո ընկերությունը կազմալուծվել է։


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1955-ին, Նյու Յորքում։ Պաշտոն․ ճանաչում է ստացել 1956-ին։ Նպատակն է ծառայել հայ գրակ-յանը, նյութապես ու բարոյապես օժանդակել հայ գրողներին, հաստատել գրակ․ մրց-ներ։ Միությունը հրատարակում է «Գիր ու գիրք» (մինչև 1970-ը՝ «Հաղորդագրություն») թերթը։


«ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», գրական-գեղարվեստական, գիտական ամսագիր։ Լույս է տեսել 1911_14-ին, Զմյուռնիայում։ Հրատ-խմբագիր՝ Զ․Գազազյան։ Նպաստել է հայ գրակ-յան առաջընթացին, տպագրել Դ․Վարուժանի, Ա․Իսահակյանի, Սիամանթոյի, Վ․ Թեքեյանի, Ռ․Սևակի և ուր․ ստեղծագործությունները, նյութեր նշանավոր հայ գրողների ու հրապարակախոսների կյանքի ու գործունեության մասին։ Ներկայացրել է ֆրանս․ գրողների գործերը, հոդվածներ նվիրել Է․ Ռընանին, Ա․ Բեբելին և այլոց։


«ՀԱՅ ԳՐՈՂ», գրական, հասարակական, մշակութային շաբաթաթերթ։ Հայ գրողների միության պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1990-ի օգոստ-ից, անկանոն պարբերականությամբ, Երևանում։ Խմբագիրներ՝ Բ․Ալեքյան, Հ․Մելքոնյան (1991-ից)։ Լուսաբանում է հանրապետության գրակ․ կյանքի անցուդարձերը, զգալի տեղ հատկացնում ներքին և արտաքին սփյուռքի ստեղծագործողներին։


ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Հայ գրողների ընկերություն, Կովկասի հայոց գրական ընկերություն, հիմնվել է 1912-ի հոկտեմբերի 3-ին, Թիֆլիսում։ Ընկերության անդամ կարող էին լինել հայ գրակ-յան, գիտության ու լրագրության ասպարեզներում աշխատողները։ Նպատակն