ջախջախել է Հ․բ․հ․ա․։
«ՀԱՅ ԲԺԻՇԿ», բժշկական, առողջապահական և գիտական ամսաթերթ։ Լույս է տեսել 1924_25-ին, Բոստոնում։ Տնօրեն-խմբագիր՝ Հ․Ծովիկյան, խմբագիր՝ Բ․Ժամկոչյան։ Տպագրել է հոդվածներ հիվանդությունների, դրանց տարածման ու բուժման ձևերի մասին, ծանոթացրել նոր դեղամիջոցներին։ Կարեվորել է կանխարգելիչ բժշկության, ֆիզդաստիարակության դերն առողջության պահպանման գործում, ծանոթացրել այդ ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին։ Պարբերաբար նյութեր է հրապարակել հայ բժշկության պատմության վերաբերյալ, ներկայացրել բնագավառի գիտ․ գրակ-ը։ Ունեցել է «Բժշկա-առողջապահական հարցարան» բաժինը։
«ՀԱՅ ԲՈՒԺԱԿ», բժշկական և առողջապահական ամսաթերթ։ Լույս է տեսել 1920_25-ին (1921-ին՝ «Դարման-Հայ բուժակ»), Կ․Պոլսում, Ալեքսանդրիայում (1923-ից)։ Խմբագիրներ՝ Մ․ Գարակյոզյան, Հ․Թաշչյան։ Տպագրել է բժշկա-առողջապահ․ հոդվածներ, ծանոթացրել բժշկագիտ․ նորություններին։ Աջակցել է հայկ․ բժշկ․ կազմակերպությունների գործունեությանը, հրատարակել գիտամատչելի գրակ․։ Անդրադարձել է սոց․ և դպրոց․ առողջապահության, կանխարգելիչ բժշկության, վարակիչ հիվանդությունների բուժման հարցերին, հրատարակել հուշագրություններ հայ նշանավոր բժիշկների կյանքի ու գործունեության վերաբերյալ։ «Հ․բ․» հաջորդել է «Հայ բժիշկ» պատկերազարդ ամսաթերթին (1919)։
«ՀԱՅ ԲՈՒՅԺ», բժշկության և առողջապահության ժողովրդական ամսաթերթ (եռամսյա, վեցամսյա)։ Լույս է տեսել 1934_40, 1945_67-ին, Փարիզում։ Տնօրեն-խմբագիր՝ Շ․Նարդունի (Այվազյան)։ Անդրադարձել է ֆիզ․ դաստիարակության, առողջապահության հարցերին, աջակցել սփյուռքի հայության գոյապահպանման ջանքերին։ Տպագրել է տեղեկություններ առողջապահության ու բժշկության մասին, ծանոթացրել հիվանդությունների ախտանշաններին, պայքարել ծխելու դեմ։
ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ․ Էջմիածնի համագումարը հրավիրվել է 1915-ի մարտի 1_2-ը։ Նպատակն էր միավորել պատերազմի պատճառով Արմ․ Հայաստանից փախած հայ գաղթականներին օգնություն կազմակերպող բոլոր բարեգործ․, բարեսիր․ և այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին։ Համագումարը նախապատրաստել էր նորաստեղծ Եղբայրական օգնության կոմիտեի Էջմիածնի բաժինը։ Համագումարի պատվավոր նախագահն էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե։ Օրակարգի հարցերն էին գաղթականներին օգնող բոլոր հանձնաժողովների ու ընկերությունների գործողությունների համակարգումը, գաղթականներին օգնության գործի կազմակերպումը Կովկասի գյուղերում և քաղաքներում, միջոցների մշակումը փախստականներին իրենց նախկին բնակության վայրերը վերադարձնելու համար ևն։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են Էջմիածնի, Երևանի, Նախիջևանի, Կարսի, Իգդիրի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Սիմֆերոպոլի, Կովկասի հայոց բարեգործ․ և այլ ընկերությունների ներկայացուցիչները։ Համագումարը որոշակի դեր ունեցավ հայ գաղթականներին օգնելու գործողությունների ծրագրի մշակման հարցում։
Պետրոգրադի համագումարը տեղի է ունեցել 1916-ի մայիսի 10_12-ին։ Համագումարի հրավիրումը նախաձեռնել էին Մոսկվայի և Պետրոգրադի հայ հասարակայնության ներկայացուցիչները։ Նպատակը հայ գաղթականներին օգնող համառուսաստանյան բոլոր ընկերությունների ու կազմակերպությունների ջանքերի ու ուժերի միավորումն էր։ Մասնակցել են Պետրոգրադի, Մոսկվայի, Աստրախանի, Դոնի Ռոստովի, Եկատերինոդարի, Օդեսայի և Ռուսաստանի այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև պատվիրակներ Թիֆլիսից, Երևանից, Շուշիից, Բաքվից։ Կովկասում գործող մի շարք կազմակերպություններ չմասնակցեցին համագումարին, քանի որ համաձայն չէին նրա անցկացման վայրի հետ։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են ակադ․ Ն․Մառը, Պետ․ դումայի անդամներ Մ․Պապաջանյանը, Մ․ Աճեմյանը, նախկին անդամ Պ․Ղուկասովը, բժիշկ Ա․Սուլթանշահը, մեծահարուստներ Ա․Թամամշյանը, Լ․Մանթաշյանը, սենատորներ և ռազմ․ գործիչներ (շուրջ 150 պատվիրակ)։ Համագումարը որոշեց դիմել ռուս․ կառավարությանը, որպեսզի պատերազմական գործողություններից առաջացած վնասների հատուցման օրենքը տարածվի նաև հայ փախստականների վրա, տեղեկություններ հավաքել հայերի նկատմամբ գործադրված թուրք․ վայրագությունների մասին և համաձայն դաշնակից պետությունների 1915-ի հայտարարության, պատասխանատվության ենթարկել հանցավորներին, կազմակերպել տեղական հանձնախմբեր փախստականների գույքը պաշտպանելու համար, միջնորդել, որպեսզի թուրքերից ազատված հայկ․ շրջաններում օգնություն ցույց տրվի ծանր վիճակում գտնվող հայերին։ Որոշվեց կազմել Կենտր․ խորհուրդ․ (62 հոգուց) և առաջիկա համագումարը հրավիրել սեպտեմբերին՝ Երեվանում կամ Թիֆլիսում։ Համագումարը թեև չի ստեղծել ընկերությունների միություն, սակայն իր որոշումներով նպաստել է գոյություն ունեցող ընկերությունների համակարգված գործունեությանը։
Գրկ․ Հարությունյան Ա․Հ․, Էջմիածնի գաղթականական համագումարը և նրա