ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ։
Հ․դ-ի տեղական հանձնախմբեր են գործում նաև Հայաստանում, Եվրոպայի, Մերձ․ Արլ-ի, Լատ․ Ամերիկայի մի շարք երկրներում։
«ՀԱՅ ԴՊՐՈՑ», մանկավարժական ամսագիր։ Եգիպտահայ ուսուցչ․ միության հրատ․։ Լույս է տեսել 1933_35, 1938-ին, Ալեքսանդրիայում։ Խմբագիր՝ Բ․Թաշյան։ Քննարկել է հայ դպրոցին և ուսուցչությանը վերաբերող ուսումնադաստիարակչ․, ծրագրամեթոդ․ հարցեր։ Անդրադարձել է հայկ․ վարժարաններում հայ-ի դասավանդման, օտար լեզուների ուսուցման դրվածքին, կարևոր տեղ հատկացրել երեխաների առողջության, ֆիզ․ դաստիարակության խնդիրներին, նշել ծնող_դպրոց համագործակցության անհրաժեշտությունը։ Աշխատակցել են Վ․Արծրունին, Բ․Մինասյանը, Գ․Պոյաճյանը, Հ․Շեմսը, Ս․Պետրոսյանը, Վ․Հապեշյանը և ուր․։
ՀԱՅ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Armenian Numismatic Society), հիմնվել է 1971-ին, Լոս Անջելեսում (ԱՄՆ)։
Հիմնադիրներ՝ Ե․ Ներսեսյան, Ջ․ Մարտիրոսյան, Վ․ Գևենյան։ Սկզբում կոչվել է Հայկական դրամի ակումբ, 1972-ից՝ Դրամագիտական և գեղարվեստական ընկերակցություն, 1974-ից՝ Հ․ դ․ ը․։ Ունի շուրջ 200 անդամ ինչպես մասնագետ դրամագետներ, այնպես էլ դրամահավաքներ, թանգարանների աշխատողներ (ԱՄՆ-ից, Հայաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իրանից ևն)։ Նպատակն է նպաստել հայկ․ դրամագիտության զարգացմանը, խթանել հետաքրքրությունը հայկ․ դրամի և դրամագիտ․ այլ նյութերի նկատմամբ։ 1975-ից լույս է տեսնում ընկերության օրգան «Հայ դրամագիտական հանդես□-ը։ 1979-ին Հ․դ․ը․ հիմնել է «Հատուկ հրատարակություն» մատենաշարը․ արդեն հրատարակվել է հայկ․ դրամագիտությանը նվիրված 7 գիրք (1991)։
1993-ին, ի հիշատակ դրամագետներ Մ․ Աբգարյանի, Ա․ Տոնապետյանի, Ն․ Ժամկոչյանի և Խ․ Մուշեղյանի, հիմնվել է «Հայ դրամագիտական հիշատակային պարգևներ» հիմնադրամը։
«ՀԱՅ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ», եռամսյա պարբերական։ ԱՄՆ-ի հայ դրամագիտական ընկերակցության օրգան։ Լույս է տեսնում 1975-ից, Փիքո Ռիվերայում (Կալիֆոռնիա)։ Խմբագիր՝ Ե․Ներսեսյան։ Նյութերը (հայ․ և անգլ․) նվիրված են հայկ․ դրամների ստեղծման պատմությանը, դրանց նկարագրությանը և շրջանառության ոլորտներին, Տիգրան Բ Մեծի շրջանի Հայաստանի, անտիկ աշխարհի և Բյուզ․ կայսրության դրամ․ համակարգերին, Հայաստանի տարածքում հատված այլ պետությունների դրամներին։
ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏ-ՏԵՍԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1919-ին, Թիֆլիսում։ Նպատակն էր դասախոսությունների, համերգների, հայկ․ դպրոցներում երաժշտության դասավանդումն ուժեղացնելու միջոցով նպաստել հայ երաժշտ․ մշակույթի զարգացմանը։ Մասնակցել են Ա․Ադամյանը, Ք․Քուշնարյանը, Ս․Բարխուդարյանը, Գ․Սյունին (Միրզայան) և ուր․։ Պատվավոր անդամ՝ Ա․Սպենդիարյան։ Ընկերության գործունեությունը դադարել է 1921-ին, երբ սկսել է գործել Թիֆլիսի Հայարտունը, որի երաժշտ․ մասնաճյուղում ընդգրկվել են Հ․ե-տ․ը-յան անդամները։
«ՀԱՅ ԵՐԳ», ամերիկահայ երաժշտական միություն, երգչախումբ։ 1925-ին Նյու Յորքում հիմնել ու ղեկավարել է Մ․Թումաճանը։ Կատարելով գլխավորապես Կոմիտասի, Մ․Եկմալյանի, Է․Մանասի, Բ․Կանաչյանի, Վ․Սրվանձտյանի, Մ․Թումաճանի հայ հոգևոր և ժող․ երգերի մշակումներն ու այլ գործեր՝ երգչախումբը նպաստել է ամերիկահայ գաղթավայրում ազգապահպանմանը և հայ երաժշտ․ ճաշակը երիտասարդ սերնդին փոխանցելուն։ Ընդմիջումներով գործել է մինչև 1934-ը։
«ՀԱՅ ԵՐԳ», իրանահայ երաժշտական ընկերություն։ Գործել է Թեհրանում, 1961_65-ին։ Հիմնադիրները՝ Լ․Բազիլ, Ա․Աղաբեկյան, Վ․Խոջայան։ Նպատակը՝ հայ ժող․ և դասական երաժշտության տարածում, երիտասարդ հայ երաժիշտների պատրաստում և հովանավորում, որ իրականացվել է երաժշտ․ դասընթացների (երգ, ջութակ, դաշնամուր, ստեղծագործություն, հայ երաժշտության տեսություն), հանրամատչելի հրատարակությունների («Հայ դասական երաժշտություն», 1961, «Հայոց եկեղեցական եղանակներ», 1962 ևն) ու պարբերաբար կազմակերպվող համերգների միջոցով՝ ընկերության անդամ երաժիշտների, մեներգիչների ու երգչախմբի (ղեկ․ Լ․Բազիլ) մասնակցությամբ։ Հատուկ համերգներ են նվիրվել Կոմիտասին, Ռ․Մելիքյանին, Սայաթ-Նովային։
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԵԸ), լրիվ անվանումը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայ երիտասարդաց ընկերակցություն, երիտասարդական, մարզական և մշակութային միություն։ Հիմնել են Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս Բաբկեն Ա Կյուլեսերյանն ու նրա գործակիցները 1931-ին։ ՀԵԸ միջուկը կազմել է Մերձ․ Արլ-ում ամերիկ․ օգնության կոմիտեի հովանավորության ներքո գործող «Մերձավոր Արևելքի ընկերակցությունը» (Չափահաս որբերի միություն)։ 1933-ից ՀԵԸ գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ՝ դառնալով Բարեգործականի խոշորագույն երիտասարդ․ կազմակերպությունը։ Վերին մարմինը ՀԵԸ Կենտր․