շրջաններում օտար և ազգ․ իշխանությունների և կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները՝ ռազմավարական հարցերում մնալով ենթակա ընդհանուր ժողովի որոշումներին։
1890-ից սկսած ՀՀԴ տարբեր մարմինների, ինչպես նաև անհատ դաշնակցականների հրատարակած պաշտոնաթերթերի, կիսապաշտոնաթերթերի ու պարբ-ների ընդհանուր թիվը շուրջ 250 է։ Այսօր (1999) լույս են տեսնում կուս-յան պաշտոնաթերթեր «Դրոշակ□-ը, «Ասպարեզ□-ը, «Հուսաբեր□-ը, «Ազդակ□-ը, «Ալիք□-ը, «Արմենիա□-ն, «Ազատ օր□-ը, «Հորիզոն□-ը, «Երկիր□-ը, «Հայոց աշխարհ□-ը։
Գրկ․ Հովհաննիսյան Ա․, Դաշնակցության առթիվ, Մ․, 1927։ Յուշապատում Հ․Յ․ Դաշնակցութեան 1890_1895, Բոստոն, 1950։ Վարանդյան Մ․, Հ․Յ․ Դաշնակցութեան պատմութիւն, հ․ 1_2, Թեհրան, 1981։ Հայ հեղափոխական դաշնակցութիւն․ Ծրագիր և կանոնադրություն, Աթենք, 1982։ Դիւան Հ․Յ․ Դաշնակցութեան, հ․ 1_2, Բոստոն, 1934։ Նիւթեր Հ․Յ․ Դաշնակցութեան պատմութեան համար, հ․ 1_4, Բեյրութ, 1984_85։ Գյուլխանդանյան Ա․, Հ․Յ․ Դաշնակցութեան առաջին ծրագիրը և նրա հեղինակները, Աթենք, 1987։ Տասնապետյան Հ․, Հ․Յ․ Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ․ ընդհանուր ժողով (1890_1924), Աթենք, 1988։ ծպտՐՏսպՑՈՐրՍՌպ տՈՐՑՌՌ ՀՏրրՌՌ։ ցՐՏՍ ՌրՑՏՐՌՌ, Ծ․, 1984․
«ՀԱՅ ՁԱՅՆ», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ (1919-ից՝ շաբաթը 4 անգամ)։ Ռամկավար ազատական կուս-յան Կիլիկիայի շրջ․ վարչության հրատ․ (1921-ից)։ Լույս է տեսել 1918_22-ին, Հալեպում, ապա՝ Ադանայում (1919-ից)։ Խմբագիրներ՝ Ս․Կեպենլյան, Հ․Արամյան, Լ․Աճեմյան։ Լուսաբանել է ազգ-եկեղեց․, քաղ-հաս․ կյանքը, լայն տեղ հատկացրել Արմ․ Հայաստանի և Կիլիկիայի հայության կարգավիճակին։ Անդրադարձել է Հայկ․ հարցի զարգացման ընթացքին, քննադատել եվրոպ․ երկրների դիրքորոշումը։ Հանդես է եկել հայկ․ կրթօջախների ուսումնամանկավարժ․ գործընթացների և նյութ․ վիճակի բարելավման օգտին։ Տպագրել է նյութեր կուս-յան գործունեության վերաբերյալ, գրակ-բանասիր․ հոդվածներ։
«ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ» («Documenti di architettura Armena»), հայկական միջնադարյան ճարտարապետությանը նվիրված մատենաշար։ Հրատարակվում է (Միլանում՝ 1968-ից, Վենետիկում՝ 1992-ից) Ա․Մանուկյանի, Ա․Ալպագո Նովելլոյի, Ա․ Զարյանի մտահղացմամբ, Հ․ և Ա․ Մանուկյանների նյութ․ օժանդակությամբ՝ ՀՀ ԳԱԱ արվ․ ինստ-ի և Միլանի պոլիտեխ․ ինստ-ի մասնաճյուղի համագործակցությամբ։ Նպատակն է օտար հասարակությանը ծանոթացնել հայկ․ ճարտ-յանը։ Ընդգրկում են պատմ․ և ճարտ․ հակիրճ տեղեկություններ, լուսանկարներ, չափագրություններ։ Տեքստերը հեղինակել են Ս․Տեր-Ներսեսյանը, Ն․Տոկարսկին, Ա․Յակոբսոնը, Վ․Կլայսը, Հ․Սեյհունը, Ա․Մանուկյանը, Ա․Ալպագո Նովելլոն, Պ․Կունեոն, Ա․Զարյանը, Վ․Հարությունյանը, Ս․Մնացականյանը, Մ․Հասրաթյանը, Լ․Ազարյանը, Հ․Խալփախչյանը և ուր․։ «Հ․ճ․վ․□-ի շարքն են կազմում՝ «Հաղպատ» (1968), «Խաչքար» (1969), «Սանահին» (1970), «Ս․Թադեի վանք» (1971), «Ամբերդ» (1972), «Գեղարդ» (1973), «Գոշավանք» (1974), «Աղթամար» (1974), «Երերույք» (1977), «Ս․Ստեփանոս» (1980), «Կեչառիս» (1982), «Անի» (1984), «Հաղարծին» (1984), «Ամաղու Նորավանք» (1985), «Քասաղի վանքեր» (1986), «Պտղնի-Արուճ» (1986), «Գանձասար» (1987), «Սևան» (1987), «Ղարաբաղ» (1988), «Սորհուլ» (1988), «Նոր Ջուլֆա» (1992), «Մակարավանք» (1994), «Վաղարշապատ» (1998)։ Մինչև 1999-ը լույս է տեսել 23 պրակ։ Հրատ-ը շարունակվում է։
ՀԱՅ ՄԱՐՄՆԱԿՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՄԸՄ), մարզական և սկաուտական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1918-ի նոյեմբ․, Կ․ Պոլսում։ Նպատակը հայ պատանիների և աղջիկների ֆիզ․ առողջ դաստիարակությունն էր, նրանց ազգասիրությամբ, հայրենասիրությամբ, պատվախնդրությամբ տոգորելը։
Կազմակերպության ստեղծման առիթ է հանդիսացել Կ․ Պոլսում՝ առաջին համաշխ․ պատերազմից հետո բազմաթիվ հայ որբերի գոյությունը։ Գրիգոր Հակոբյանի նախաձեռնությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ որոշվել է հիմնել «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն և սկաուտներ» մարզական և սկաուտական միություն (գաղափարի հեղինակն ու ջատագովն էր արդեն նահատակ Շավարշ Քրիսյանը)։ Կազմվել է կենտրոնական վարչություն հետևյալ կազմով՝ Գրիգոր Հակոբյան (ատենապետ), Տիգրան Խոյյան, Լևոն Հակոբյան, Հայկ Ճիզմեճյան, Գարլո Շանյան, Վահրամ Փափազյան, Հակոբ Սիրունի, Ժիրայր Խորասանյան։ 1920-ին տեղի է ունեցել ՀՄԸՄ առաջին պատգամավոր․ ժողովը։ Կարճ ժամանակամիջոցում հիմնվել են ՀՄԸՄ մասնաճյուղեր, որոնց թիվը 1920-ին հասել է 20-ի։ Յուրաքանչյուրը ստանձնել է իր շրջանի որբանոցներին սկաուտական համազգեստով ապահովելու, սկաուտական և մարզական դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն։ ՀՄԸՄ նշանաբանն էր՝ «Բարձրացիր, բարձրացրու»։ Կազմվել է ՀՄԸՄ ծրագիր-կանոնագիրը։
1919-ի հոկտ․ 28-ին հրատարակվել է ՀՄԸՄ կենտր․ վարչության «Հայ սկաուտ» թերթը (խմբագիր՝ Կարո Ուշագլյան)։
1919-ի օգոստ․ տեղի են ունեցել հետպատերազմյան հայկ․ առաջին օլիմպ․ խաղերը՝ Զավեն պատրիարք Եղիայանի հովանավորությամբ։
Քեմալ․ շարժման ծավալման պայմաններում, 1922-ին Կ․ Պոլսում և գավառներում կացությունը դարձել է անբարենպաստ։ 1922-ի սեպտ․ Կ․ Պոլսի կենտր․ վարչությունն իր վերջին նիստում որոշել է լուծարել միությունը Թուրքիայում։ ՀՄԸՄ հարկադրված էր իր ժողովրդի հետ տարագրվել և շարունակել հայապահպան առաքելությունը։ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Իրաքում հաստատվածները անմիջապես կազմել են ՀՄԸՄ մասնաճյուղեր՝ համախմբելով հայ երիտասարդությանը