բերգեր, Տավերնիե, Շարդեն, Շիլինգեր, Տուրնըֆոր և այլք) կատարել են գրառումներ հայերի նիստուկացի, վարչ․ կազմավորումների, լեզվի ու դավանանքի վերաբերյալ։ Նրանց հաղորդած տեղեկություններն այսօր գերազանցապես աղբյուրագիտ․ հետաքրքրություն են ներկայացնում․ դրանց առաջին հրապարակումները նկատելիորեն նպաստել են եվրոպ․ երկրներում ձևավորվող արևելագիտության շրջանակներում Հ-յան կազմավորմանը։ Հետաքրքրության ծավալումը առարկայական է դարձել Ֆրանչեսկո Ռիվոլայի՝ հայերենի քերականության, ապա բառարանի, քիչ անց՝ Կղեմես Գալանոսի և Յակոբ Վիլլոտի հայագիտ․ աշխատությունների շնորհիվ։ Պարբերաշրջանն ամփոփվում է Անդրեաս Ակոլութոսի, Յոհան Շրյոդերի հայագիտ․ երկերի, ինչպես նաև Ոսկան Երևանցու խմբագրած հայ․ Աստվածաշնչի (1666) երևան գալով։ 1635-ին Ֆրանսիայի գիտության ճեմարանում շարունակվել են հայագիտ․ պրպտումները։
Բ պարբերաշրջան․ սկսվել է XVIII դ․ սկզբից՝ Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ և շարունակվել մինչև XIX դ․ 80-ական թթ․, երբ Վիեննայի Մխիթարյանները սկսեցին հրատարակել «Հանդես ամսօրյա□-ն։ Եթե նախորդ շրջանում Հ․ գերազանցապես օժանդակ տեղեկատվական միտում է ունեցել և ջանացել է հիմնականում գոհացում տալ եվրոպ․ արևելագիտությանը հետաքրքրող հարցերին, ապա Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների (Ս․ Ագոնց, Մ․ Չամչյան, Մ․ Ավգերյան, Ղ․ Ինճիճյան, Գ․ Ավետիքյան, Հ․ Գաթըրճյան, Ա․ Այտընյան, Գ․ Մենևիշյան և այլք) աշխատությունները Հ․ դարձրել են ներքին օրինաչափություններ, սկզբունքներ ու ազգ․ ճանաչող․ նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ։ Թարգմանական բառգրքերին փոխարինել են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1_2, 1749_69), ապա և Մ․Ավգերյանի, Գ․Ավետիքյանի, Խ․Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ․Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ․Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց․․․» մատենաշարը, Ս․ Ագոնցի և Ղ․Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը ևն։ Հ-յան մեջ ներառվել են տես․ ու գործնական կարևորություն ունեցող նոր՝ դասական մատենագրության մատենաշարային հրատ-յան («Մատենագրութիւնք նախնեաց»), բնագրագիտության, համեմատ․ բանասիրության, ճարտասանության, աստվածաբանության, ճարտարապետության, արվեստի պատմության, տես․ լեզվաբանության, հնագիտության և հնագրության, վիմագրագիտության, ձեռագրագիտության և այլ ոլորտներ։ Սկիզբ է դրվել այլալեզու, հատկապես հունարեն ու լատիներեն դասական մատենագր․ ժառանգության թարգման․ հրատ-յանը, ազգ․ վարքերի ու վկայաբանությունների հանրամատչելի մատենաշարի («Սոփերք հայկականք»)։ Ձևավորվել են Հ-յան ազգ․ նոր կենտրոններ Էջմիածնում, Մոսկվայում, Ս․ Պետերբուրգում, Թիֆլիսում։ Հ․Շահխաթունյանի, Մ․Էմինի, Ք․Պատկանյանի, Հ․ Ալամդարյանի և այլ հայագետների ջանքերով ուրվագծվել է ազգ․ և մշակութ․ միասնականության գաղափարը։ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների ազգանվեր գործունեությամբ հայագիտ․ պրպտումներ են սկսվել Կ․Պոլսում և Երուսաղեմում։ Առանձնապես արդյունավետ էին Գևորգ Դպիր Պալատացու, Հակոբ Նալյան Զմարացու ջանքերը։ Եվրոպ․ արևելագիտության բաղադրամաս կազմող Հ․ աստիճանաբար դարձել է ինքնուրույն բնագավառ։
Գ պարբերաշրջան․ ընդգրկում է XIX դ․ 80-ական թվականներից մինչև Հայաստանում խորհրդ․ իշխանության հաստատումը։ Մխիթարյան միաբանությունների ու եվրոպ․ գիտ․ կենտրոններում գործող ուսումնասիրողների (Ա․Մեյե, Վ․Լանգլուա, Ֆ․Մակլեր, Հ․Հյուբշման, Ֆ․Կոնիբեր, Յո․ Մարկվարտ և այլք) հետազոտությունները լրացրին Մ․Օրմանյանը, Եվրոպայում ուսանած Կ․Տեր-Մկրտչյանը, Գ․Տեր-Մկրտչյանը, Գ․Հովսեփյանը, Ե․Տեր-Մինասյանը։ Էջմիածնում հաստատվեցին լեզվաբան Հ․Աճառյանը, պատմաբան Հ․Մանանդյանը, բանագետ Մ․Աբեղյանը, բանասեր Կ․Կոստանյանը։ 1890-ական թթ․ Ն․Մառի գիտ․ գործունեությամբ վերջնականապես ձևավորվեց ռուս․ արևելագիտության մեջ հայագիտ․ ուղղությունը, որի կարևորագույն նվաճումներից էր հայկ․ հնագիտության սկզբնավորումը (Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներ)։ Ն․Մառն ու աշակերտները՝ Ն․Ադոնցը, Հ․Օրբելին, Գ․Ղափանցյանը, Ի․Ջավախիշվիլին, Ն․Տոկարսկին, մշակեցին հայոց հին ու միջնադարյան պատմության, մատենագրության, արվեստի, լեզվի պատմության, ճարտարապետության, վիմագրության ու հարակից օժանդակ բնագավառների հետազոտության քննական մեթոդ, Հ-յան ավանդ․ շրջանակն ընդլայնեցին կովկասյան մշակույթի՝ աշխարհի հետ ունեցած ընդհանրությունների բացահայտումով, կենդանի բարբառների ու խոսվածքների քննությամբ, լայն հետաքրքրություն ներկայացնող բնագրերի հայտնաբերմամբ ու գիտ․ հրատ-յամբ։ Էջմիածնի ու Ս․Պետերբուրգի գիտնականների միջև հաստատվեց սերտ համագործակցություն։ Անիի հնագիտ․ թանգարանի հիմնումով Հայաստանում սկիզբ դրվեց ակադեմիական գիտությանը։ Հայագիտ․ հետաքըրքըրություններ ցուցաբերեցին ռուս․ արևելագիտության այլ ճյուղերի ներկայացուցիչներ (Մ․Նիկոլսկի, Յու․ Սմիռնով, Բ․Տուրաև, Վ․ Բարտոլդ, Վ․Բոլոտով)։ Կարևորագույն նվաճում էր հայկ․ ձեռագր․ հավաքածուների գիտ․ նկարագրության սկզբնավորումը (Հ․Տաշյան,