Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բ․Սարգիսյան, Ն․Մառ, Մ․Մովսիսյան, Բ․Կյուլեսերյան), ինչպես նաև Ս․Մալխասյանցի գլխավորած «Պատմագիրք հայոց» մատենաշարի հիմնումը։ Հ-յան առաջընթացին էապես նպաստեցին Ղ․Ալիշանի տեղագր․, Ն․Բյուզանդացու բնագրագիտ․, Ա․Գարագաշյանի և Գ․Խալաթյանցի պատմագր․, Գ․Զարբհանալյանի գրապատմ․, Գ․Գալեմքյարյանի ձեռագրագիտ․, Ա․Ղազիկյանի մատենագիտ․, Հ․Տաշյանի աղբյուրագիտ․, Մ․Էմինի և Ե․Լալայանի ազգագր․, Յո․Ստրժիգովսկու և Թ․Թորամանյանի ճարտարապետ․, Ա․Ղլտճյանի իրավագիտ․, Ա․Այտընյանի ու Ղ․Հովնանյանի լեզվաբան․ աշխատությունները։ Շրջափուլը ներկայացնող պարբ․ հրատ-ներից առանձնապես նշանակալի են «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Արարատ», «Տարազ», «Բանասեր», «Ազգագրական հանդես», «Էմինյան ազգագրական ժողովածու», «Լումա», «Արևելյան մամուլ», «Սիոն», «Արձագանք», «Մշակ», «Արմենիա» (“Armenia”), «Խրիստիանսկի Վոստոկ» (“ղՐՌրՑՌՈվրՍՌռ ԹՏրՑՏՍ”), «Կավկազսկի վեստնիկ» (“ԽՈՉՍՈջրՍՌռ ՉպրՑվՌՍ”) և այլ թերթեր, ժող-ներ, տարեգրքեր ու մատենաշարեր։

Պարբերաշրջանի ավարտը նշանավորվել է ազգ․ համալսարանի հիմնադրումով (1919)։

Դ պարբերաշրջան․ կարևորագույն տարբերությունը մյուս փուլերից հետևյալն է․ ա․ Հ․ դարձել է պետության հոգածությունը և հովանավորությունը վայելող գիտ․ համակարգ, բ․ ուս․ ու գիտ․ հաստատությունների աննախադեպ ընդլայնումը, արտերկրում գործող հայագետների հրավիրումը և մասնագետների նոր սերունդների պատրաստումը Հայաստանը դարձրին Հ-յան կենտրոն, գ․ դրա հետ մեկտեղ կրոնի մերժման գաղափարախոսության թելադրանքով անցյալի ժառանգությունից գրեթե օտարվեցին հոգևոր մատենագրության ու ազգ․ եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը վերաբերող խնդիրները, Էջմիածնի գիտնական-հոգևորականներից շատերը հալածվեցին կամ հարկադրյալ դադարեցրին հետազոտ․ աշխատանքները, դ․ բացարձականացված սոց-դասակարգային գաղափարախոսությունը պարտադրաբար տարածվեց մշակութ․ ողջ ժառանգության վրա, ինչը ունեցավ ծանր հետևանքներ, ե․ համալսարանին զուգընթաց ստեղծվեցին Հայաստանի գիտության ինստ-ը (1921), ապա՝ ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղը (Արմֆան, 1935), 1943-ին Հայաստանի ԳԱ-ն՝ հայագիտ․ մի քանի ինստ-ներով։ Երևան տեղափոխվեց Էջմիածնի վանքի ձեռագրերի հավաքածուն, որի հիմքի վրա ստեղծվեց Մեսրոպ Մաշտոցի անվ․ ձեռագրերի ԳՀ ինստ-ը՝ Մատենադարանը (1957)։ 1921-ին հիմնված ՀՊՊԹ դարձավ գիտ․ ծանրակշիռ կենտրոն, զ․ հրատարակվեցին մի շարք հայագիտ․ հանդեսներ ու տարեգրքեր՝ «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», «Տեղեկագիրք» (1940-ից, հետագայում՝ «Լրաբեր հասարակական գիտությունների»), «Բանբեր Մատենադարանի», «Պատմա-բանասիրական հանդես», «Բանբեր Հայաստանի արխիվների», «Բանբեր Երևանի համալսարանի»։

Պարբերաշրջանի հատկանշական գիծը հայագիտ․ խնդիրների շրջանակի համապարփակությունն է։ Հայ ժողովըրդի պատմության առանձին խնդիրներին նվիրված տասնյակ մենագր․ աշխատություններից բացի լույս տեսան Լեոյի «Հայոց պատմության» հատորները, Հ․ Մանանդյանի «Քննական տեսության» բազմահատորյակը, բուհ․ ձեռնարկներ, ութհատորանոց «Հայ ժողովրդի պատմությունը»։ Ընդլայնվեց Հ-յան աղբյուրագիտ․ խարիսխը․ հնագիտություն, դրամագիտություն, ձեռագրագիտություն, ազգագրություն, բանագիտություն, վիմագրագիտություն և այլ օժանդակ գիտություններ հիմք ստեղծեցին ժողովըրդի քաղ․, մշակութ․ ու տնտ․, իրավական պատմության հիմնարար նոր ուսումնասիրությունների համար։ Միջնադարյան պատմիչների բնագրերի ու նրանց աշխարհաբար թարգմանությունների հրատ-յան հետ միաժամանակ լույս տեսան ձեռագր․ հիշատակարանների ժող-ներ (Գ․Հովսեփյան, Լ․Խաչիկյան, Ա․Մաթևոսյան, Վ․Հակոբյան, Ա․Սանճյան), մանր ժամանակագրություններ (Վ․ Հակոբյան), վիմագրությունների դիվաններ (Հ․Օրբելի, Ս․Բարխուդարյան, Ս․Ավագյան), Հայաստանին և հայերին վերաբերող օտար աղբյուրների թարգման․ մատենաշար, ինչպես նաև ազգագրության, բանահյուսության և հնագիտ․ հուշարձանների մատենաշարեր։ Խորհրդ․ Հայաստանի բնակավայրերում՝ հատկապես անտիկ ու միջնադարյան քաղաքներում (Արմավիր, Արտաշատ, Գառնի, Դվին ևն) կատարվեցին հնագիտ․ հետազոտություններ (սկսած նախապատմ․ շրջանից մինչև ուշ միջնադար)։ Ն․Մառի և Հ․ Օրբելու գործը շարունակեցին միջին սերնդի հնագետները (Բ․Պիոտրովսկի, Բ․Առաքելյան, Ս․Ավետիսյան, Կ․Ղաֆադարյան, Հ․Մարտիրոսյան, Գ․Տիրացյան և ուր․)։

Մեծ առաջընթաց տեղի ունեցավ նաև գրակ-յան բնագավառում։ Հրատարակվեցին միջնադարյան տաղերգուների գիտ․ բնագրեր, հայրենների լիակատար ժող․, դասականների երկեր, հայ նոր գրակ-յան բազմահատոր պատմությունը, «Սասնա ծռեր□-ի համահավաք բնագիրը, Մ․ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկու հատորը (1944_46), «Գրական հուշարձաններ» մատենաշարը (Ա․Հովհաննիսյանի նախաձեռնությամբ)։ Հ-յան մնայուն նվաճումների թվին են դասվում Հ․Անասյանի «Հայկական մատենագիտության» երկու հատորը, հեղինակային բազմանդամ կոլեկտիվ ներկայացնող «Հայկական