նը, ժող․ լայն զանգվածների գեղագիտ․ դաստիարակմանը։ Ընկերության նախագահության կազմում են (1999)՝ Դ․Ղազարյանը (նախագահ), Գ․Տեր-Աբրահամյանը (փոխնախագահ), Է․Միրզոյանը, Հ․Չեքիջյանը, Գ․Արմենյանը, Ռ․Դավթյանը, Օ․Սիրունյանը, Լ․Բարսեղյանը, Ա․Ոսկանյանը, Ս․Նավասարդյանը և ուր․։ Հ․ե․ը-յան 7 բաժանմունքների գործունեությանը հաս․ կարգով ընդգրկված են հանրապետության պրոֆեսիոնալ երաժիշտները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1938-ին, Երևանում (մինչև 1948-ը՝ Հայաստանի ջազ-նվագախումբ)՝ Ա․Այվազյանի (գեղ․ ղեկավար), Ց․Վարդազարյանի (դիրիժոր), Ա․Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ։ Մինչև 1956-ը նվագախումբն ունեցել է նաև դիրիժորներ՝ Ց․Վարդազարյանը (1938_42), Մ․Թադևոսյանը (1942_49), Կ․Օրբելյանը (1949_52), Գ․Խաչատրյանը (1954_56)։ Առաջին մենակատարներից էին՝ երգչուհի Լ․Լազարևան, երգիչներ՝ Ա․Սամվելյանը, Ս․Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ Օրդոյան եղբայրները, Գ․Այվազյանը, թմբակահար Ռ․Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․Մալխասյանը։ 1956_92-ին գեղ․ ղեկավարն էր Կ․Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարող․ արվ-ը հասցրել էր նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ Բ․Դարբինյանը, Ռ․Մկրտչյանը, Լ․Խոմյանցը, Զ․Տոնիկյանը, Տ․Հովհաննիսյանը, Ն․Սարգըսյանը, Գ․Հովհաննիսյանը, Լ․Դոլինան, երգիչներ Է․Կարապետյանը, Ժ․ Դուվալյանը, Ժ․Թաթլյանը, Ա․Ավետյանը, կլարնետահար Հ․Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․Մադաթյանը, փողհար Հ․Պետրոսյանը, պարուհի Ա․Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկում էր հայկ․ ժող․, արտասահմ․, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել ԱՊՀ, մերձբալթյան երկրների քաղաքներում, Իրանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում, Հարավսլավիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Գործել է մինչև 1992-ի վերջը։ 1997-ից կազմակերպվել է Հայաստանի ջազ-նվագախումբ (ղեկ․ Ա․Մարտիրոսյան)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԹԳՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1987-ի հունվ․ 19-ին, Երևանում, Հայկ․ թատեր․ ընկերության (ՀԹԸ) հիման վրա, որը կազմակերպվել էր 1940-ին, Երևանում, Գ․ Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ ՀԹԸ իր բաժինների (թատեր․, մանկ․, ժող․ թատրոնների, ստեղծագործ․ ևն) միջոցով նպաստել է հայ թատերարվեստի զարգացմանը, թատեր․ գործիչների գաղափարաքաղ․ և գեղ․ մակարդակի բարձրացմանը, ուսումնասիրել և ընդհանրացրել թատրոնների փորձը, օգնել ժող․ թատրոններին ու ինքնագործ թատեր․ կոլեկտիվներին, հանրապետությունում անցկացրել դասախոսություններ, զեկուցումներ, մրցանակաբաշխություններ, կազմակերպել փառատոներ, ստեղծագործ․ երեկոներ, գիտ․ նստաշրջաններ, կոնֆերանսներ ևն։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն էր՝ 5 տարին մեկ։ ՀԹԸ սերտ կապերի մեջ էր մյուս հանրապետությունների թատեր․ ընկերությունների հետ։ 1967-ին, Հ․Ղափլանյանի նախաձեռնությամբ ՀԹԸ-ին կից կազմակերպվել է թատրոն-ստուդիա (1969-ից՝ Երևանի դրամատիկական թատրոն)։ Ընկերության խմբագր-հրատարակչ․ բաժինը պատրաստել և հրատարակել է թատրոնների ու թատերարվեստի հայ վարպետների փորձն ընդհանրացնող գրքեր և գրքույկներ։ Վարչության նախագահներ են եղել՝ Գ․Ջանիբեկյանը (1940_49), Տ․Շամիրխանյանը (1949_52), Վ․Վարդանյանը (1952_55, 1959_65), Վ․Վաղարշյանը (1955_59), Հ․Ղափլանյանը (1965_88, 1987-ից՝ ՀԹԳՄ-ի), Խ․Աբրահամյանը (1989_96), 1996-ից՝ Ե․Ղազանչյանը։ Միությունը միավորում է ՀՀ թատրոնի գործիչներին, ընդգրկում հանրապետական թատրոնների և այլ ստեղծագործ․ միությունների 32 սկզբ․ կազմակերպություն, ինչպես և Գյումրիի (1964-ից), Վանաձորի (1969-ից), Կապանի (1987-ից), Ստեփանակերտի (1994-ից) բաժանմունքները։ Ունի 1250 անդամ (1999)։ Միությունն իր վերակազմված բաժինների (խմբագր-հրատարակչ․, ստեղծագործ․, տեսասրահի, արտասահմ․ ևն) ու հաս․ հիմունքներով գործող խորհուրդների միջոցով նորովի շարունակում է ՀԹԸ գործունեությունը։ Ինչպես նախկինում, գործում են ստեղծագործ․ տունը, Դերասանի տունը, թատերահուշանվերների ֆաբրիկան, ՀԹԳՄ շարունակում է լույս ընծայել «Թատերական Երևան» ամփոփ ծրագիրը (1953-ից)։ Միությանը կից գործել են «Բարեկամություն» թատրոնը (1966_ 1990), թատրոն-լաբորատորիա (գեղ․ ղեկ․ Ա․Մազմանյան, 1988_91),