լույս տեսել «Բեմ» ամսագիրը (1990-ին՝ 3 համար) և «Հուշարար» ամսաթերթը (1991-ին՝ 4 համար)։
Գրկ․ ԿՉՈՍՌՎÿվ ը․Ծ․, 120-սպՑՌպ ԸՐՎÿվրՍՏչՏ ՑպՈՑՐՈսՖվՏչՏ ՏոքպրՑՉՈ, ժ․, 1984․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ (ՀԺԱԹ) պետական, ստեղծվել է 1978-ի հունվարի 1-ին, Երևանում, ժողովրդական ստեղծագործության տան մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա (առաջին տնօրեն՝ Հ․Շարամբեյան)։ Նպատակն է պահպանել և շարունակել հայկ․ ժող․ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառ․ արվեստի ավանդույթները։ Ցուցանմուշները պատկերացում են տալիս ժող․ արվեստի տարբեր ճյուղերի զարգացման մասին։ Թանգարանն ունի շուրջ 12 հզ․ ցուցոն (1999)՝ ասեղնագործության և արծաթագործության նմուշներ, փայտի, քարի, ոսկրի վրա կատարված քանդակազարդումներով իրեր, խեցեղեն, դրվագումներ մետաղի վրա, գորգեր և կապերտներ։ Հայ ժամանակակից գեղանկարչության բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հ․Բաբայանի, Ա․Ճերմակյանի, Գ․Ոսկանյանի, Հ․Աթոյանի, Գ․Ամիրյանի, Հ․ Համբարձումյանի, դեկորատիվ-կիրառականում՝ Վ․Հացագործյանի, Հ․Ազատյանի, Հ․Ստեփանյանի, Կ․Նորաշխարհյանի, Ս․Սահակյանի, Ա․Բերբերյանի և ուր․ ստեղծագործությունները։ Թանգարանը հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում, մասսայականացնում է ժող․ արվեստի ստեղծագործությունները, օգնում ժող․ վարպետներին, մշակութ․ կապեր հաստատում բազմաթիվ երկրների հետ, ցուցահանդեսներ կազմակերպում նաև ԱՊՀ և այլ քաղաքներում։ Թանգարանը (տնօրեններ՝ Զ․Սարգսյան՝ 1986_93, Մ․Միքայելյան՝ 1993-ից) մասնաճյուղեր ունի Երևանում (փայտարվեստի, մինչև 1993-ը), Դիլիջանում և Վարդենիսում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1977-ին, Երևանում (հիմնադիր՝ Կ․Միրզոյան, 1977_80-ին նաև գլխ․ դիրիժոր ու գեղ․ ղեկավար, 1981_86-ին՝ Վ․ Բալյան, 1987-ից՝ Հ․Մանգասարյան)։ Նվագախմբում ընդգրկված են հայկ․ ժող․ գործիքներ։ Հանդես են գալիս նաև երգիչ-երգչուհիներ։
Կատարում է հայկ․ ժող․, ազգագր․, գուսան․, ֆիդայական երգեր, հայկ․ դաս․ և արդի կոմպոզիտորների երկերի փոխադրումներ, այլ ժողովուրդների (ռուս, վրացի, ուզբեկ ևն) ժող․ մեղեդիներ։ Համերգներով շրջագայել է ՌԴ քաղաքներում, Սիրիայում, Սենեգալում, Գերմանիայում։ Ֆոլկլորային երաժշտության միջազգ․ փառատոների (Մեծ մրց․, 1984, Վիսբադեն, 1992, Բաբելոն) դափնեկիր։ 1998-ին միացվել է Հայկ․ ժող․ երգի պարի համույթին։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», տեսական և գիտապրակտիկ ամսագիր (մինչև 1962-ը՝ երկամսյա)։ ՀՀ ԳԱԱ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրատ․։ Լույս է տեսել 1957-ից, Երևանում, 1992-ից՝ «Էկոնոմիկա»։ Խմբագիրներ՝ Օ․Հովհաննիսյան, Գ․Իսահակյան, Մ․Քոթանյան, Ա․Թադևոսյան, Ռ․Շախկուլյան, Մ․Պետրոսյան։ Լուսաբանում է ՀՀ էկոնոմիկայի զարգացման ուղիները, գիտատեխ․ առաջընթացի արագացման, կառավարման մեխանիզմների կատարելագործման, շրջակա միջավայրի պահպանության հարցեր։ Հոդվածներ է տպագրում հայ տնտեսագիտ․ մտքի պատմությունից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻ ՏՈՒՆ, գործում է 1977-ից, Երևանում, Հայաստանի ժուռնալիստների միության վարչությանը կից։ Օգնում է բարձրացնելու մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների մասնագիտ․ մակարդակը, կազմակերպում նրանց հանգիստը։ Գործում են շուրջ 20 ստեղծագործ․ մասնաճյուղ և հանձնաժողով։ Կազմակերպում է հանդիպումներ պետ․, հաս․ և մշակույթի գործիչների հետ, լուսանկարչ․, գեղանկարչ․ ցուցահանդեսներ, կինո, հեռուստաֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԺՄ), ստեղծվել է 1959-ին։ Միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին, նպաստում նրանց մասնագիտ․ վարպետության բարձրացմանը։ Բարձրագույն ղեկավար մարմինը ՀԺՄ համագումարն է (1-ինը՝ 1959-ին)։ Ընթացիկ գործերը վարում է վարչությունը։ Ունի 1530 անդամ (1999)։ ՀԺՄ ժուռնալիստի տունը (Երևան) պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ ևն։ Լավագույն հրապարակախոսական հոդվածների համար ՀԺՄ 1969-ից շնորհում է «Ոսկե գրիչ» մրցանակը (3 տարին մեկ)։
ՀԺՄ վարչության նախագահներ են եղել Կ․ Վարդանյանը, Խ․Հովակիմյանը, Ա․ Խաչիկյանը, Է․ Մանուկյանը, Ա․Գևորգյանը (1992-ից)։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ, գիտության, տեխնիկայի, գրականության, արվեստի, ժուռնալիստիկայի, ճարտարապետության և քաղաքաշինության ասպարեզում ակնառու նվաճումների հասած երիտասարդներին խրախուսելու ձև ՀԽՍՀ-ում՝ 1967_89-ին։ Սահմանել և