Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շնորհել է ՀԼԿԵՄ Կենտկոմը։ Մրցանակի են արժանացել 214 հոգի և 31 կազմակերպություն։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԼԿԵՄ), հասարակական-քաղաքական կազմակերպություն։ Գործել է 1920_90-ին։ Նպատակն էր երիտասարդությանը դաստիարակել կոմունիստ․ ոգով և մասնակից դարձնել սոցիալիզմի կառուցմանը։ Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության (ՀամԼԿԵՄ) բաղկացուցիչ մասն էր։ Կազմակերպության մեջ ընդգրկվել են 14_28 տարեկան երիտասարդներ։

Կոմունիստ․ երիտասարդական առաջին փոքրաթիվ խմբակներ Հայաստանում ստեղծվել են 1917-ին (Ալավերդիում, Սանահինում, Ղարաքիլիսայում, Երևանում)։ 1919-ին Երևանում կազմավորվել է երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» միությունը։ Հայաստանում խորհրդ․ իշխանություն հաստատվելուց (1920 նոյեմբ․) հետո սկսեցին ձևավորվել կոմերիտական տեղական կազմակերպություններ։ Հայաստանի կոմերիտմիության կազմակերպչական ձևավորումն ավարտվել է 1921-ի օգոստ․, երբ Երևանում գումարվել է միության 1-ին համագումարը։

Կանոնադրության համաձայն, կոմերիտմիությունը համալրվել է կամավորության սկզբունքով, նրան անդամագրվել է երիտասարդության ճնշող մեծամասնությունը՝ բանվորներ, գյուղացիներ, աշակերտներ, ուսանողներ։ ՀԼԿԵՄ անդամների թիվը 1921-ին եղել է 7,8 հզ․, 1926-ին՝ 16,7 հզ․, 1940-ին՝ 93,0 հզ․, 1958-ին՝ 170,0 հզ․, 1980-ին՝ 554,0 հզ․, 1987-ին՝ 590,3 հզ․։ Կոմկուսը կոմերիտմիությունը դիտել է որպես երիտասարդության շրջանում տարվող իր աշխատանքի հիմն․ լծակ։ Արդեն 1920-ական թթ․ ՀԼԿԵՄ-ը դարձել է երկրում ձևավորված վարչահրամայական համակարգի տարր, հայտարարվել կոմկուսի «օգնական» և «ռեզերվ»։ Կոմերիտմիությունն ընդօրինակել է ԽՄԿԿ աշխատանքի ոճն ու եղանակները, կտրվել կենդանի աշխատանքից։ Հետագա տարիներին Հայաստանի կոմկուսի տարբեր մակարդակի ղեկավար աշխատողներ անցել են կոմերիտմիության «դպրոցը»։


ՀԼԿԵՄ-ը գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում իրագործված քաղ․ և սոց-տնտ․ վերափոխումներին՝ ժող․ տնտեսության վերականգնմանը, հանրապետության ինդուստրացման, էլեկտրիֆիկացման, գյուղացիական տնտեսությունների կոլեկտիվացման, բնակչության անգրագիտության վերացման աշխատանքներին։ Կոմկուսը ղեկավարել է ՀԼԿԵՄ-ի գործունեությունը, օգտվել երիտասարդության ռոմանտիզմից ու նվիրումից։

ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին (1941_45) ՀԼԿԵՄ շուրջ 70 հզ․ անդամներ մեկնեցին ռազմաճակատ (շատերը՝ կամավոր), անձնազոհ մարտնչեցին թշնամու դեմ, թիկունքում մնացածները փոխարինեցին բանակ մեկնած իրենց ծնողներին և աշխատեցին արդ-յան ու գյուղատնտեսության մեջ։ Հետպատերազմյան տարիներին ՀԼԿԵՄ-ը մասնակցեց հանրապետության արդ-յան հետագա զարգացման, Սևան_Հրազդան հիդրոկայանների կասկադի, Արփա_Սևան ջրատարի կառուցման աշխատանքներին, ԽՍՀՄ-ում խոպան հողերի յուրացմանն ու մշակմանը։

Սակայն տարիների ընթացքում պարզ է դարձել, որ հանրապետության կոմերիտմիությունը զրկվել է ինքնուրույնությունից, գաղ․ աշխատանքում արմատավորել դոգմատիզմը, խոսքի և գործի անհամապատասխանությունը։

Ղարաբաղյան շարժման (1988-ի փետրվարից) ազդեցությամբ հանրապետությունում ծավալվել է ժողովրդավարական լայն շարժում, որին գործունորեն մասնակցեց երիտասարդությունը։ Հայաստանի կոմկուսը և կոմերիտմիությունը խոր ճգնաժամ ապրեցին։ ՀԼԿԵՄ շարքերը լքեցին տասնյակ հազարավոր երիտասարդներ։ 1990-ի հոկտ․ կայացած ՀԼԿԵՄ վերջին՝ 31-րդ համագումարը որոշում ընդունեց ինքնալուծարման մասին։


ՀԼԿԵՄ բարձրագույն մարմինը կոմերիտմիության համագումարն էր, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում աշխատանքները ղեկավարել է ԿԿ։ ՀԼԿԵՄ պարբերականներն են եղել «Ավանգարդ», «Էպոխա» (ռուս․), «Կանչ» թերթերը, «Գարուն», «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, կազմակերպվել է 1962-ին, Երևանում, որպես անսամբլ։ Հիմն․ և գեղ․ ղեկ․ Զ․Սահակյանց (1962_ 1975)։ 1975_83-ին գեղ․ ղեկ․ էր Կ․ Բաղդասարյանը, 1983_97-ին՝ Ռ․ Ահարոնյանը, 1997-ից՝ Ա․Ղարաբեկյանը։ Նվագախմբի հիմքը լարային գործիքների խումբն է, ըստ ստեղծագործության բնույթի ընդգրկվում են նաև փայտյա և պղնձյա փողային նվագարաններ։ Նվագացանկը կազմված է բարոկկոյի վարպետների,