Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նարկների, ստեղծագործ․ միությունների, հրատարակչությունների, հայ պարբ․ մամուլի մոտ 200 տարվա պատմության ու մամուլի խմբագրությունների գործունեությանն առնչվող փաստաթղթեր, դրանց հավաքածուներ, անձն․ ծագման փաստաթղթեր։ Արխիվի ֆոնդերի թիվը (1999) մոտ 270 է՝ 80037 միավորով։ Արխիվի հիմնադիր տնօրենն է Ա․ Բեհբությանը։

6․ Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ (ՀՀ ԳՏՓԿՊԱ), ստեղծվել է ՀԽՍՀ կառավարության 1979-ի նոյեմբ․ 5-ի որոշմամբ՝ ՀԽՍՀ Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության ՊԿԱ-ում 1975-ից գործող գիտատեխ․ փաստաթղթերի բաժնի հիման վրա, ՀԽՍՀ կառավարությանը կից, Երևանում։ Գործում է 1980-ի հունվ․ 1-ից։ Արխիվի կազմի մեջ մտնում են․ ԳՀ, տեխնոլոգ․ նախագծային հիմնարկությունների, գիտաարտադր․ միավորների գործունեությամբ առաջացած և անձն․ ծագման փաստաթղթեր, որոնք համարվում են Հայաստանի ազգ․ արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) անբաժանելի մաս։ Արխիվի ֆոնդերի թիվը (1996) 81 է՝ 91․870 միավորով։ Պահվում են նաև 23․000-ից ավելի լուսանկար և 15 անձն․ արխիվ՝ 2476 միավորով։ Արխիվի հիմնադիր տնօրենն է Գ․ Մկրտչյանը։

Գրկ․ Հայաստանի պետական արխիվները, Ե․, 1983։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ կառավարությանն առընթեր, կրոնական կազմակերպությունների նկատմամբ պետական քաղաքականությունն իրականացնող մարմին։ Ստեղծվել է 1943-ին։ Հսկում է ՀՀ սահմանադրությամբ խղճի ազատությունը երաշխավորող օրենքների կիրառումը։ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գրանցում, օրինական գործելու արտոնագիր է տալիս կրոն․, կրոնա-բարեգործական կազմակերպություններին, ընդունում նրանց գործունեությունը կասեցնելու որոշումներ, իրագործում կապը պետության և կրոն․ կազմակերպությունների միջև, միջնորդում նրանց միջև ծագած խնդիրների լուծմանը, աջակցում կրոն․ կառույցների նորոգման աշխատանքներին ևն։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ, սահմանվել են ՀՀ 1993-ի հուլիսի 26-ի օրենքով։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետ․ պարգևն է Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Այն շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ «Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացածներին հանձնվում է Հայրենիքի շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր։

Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության համար։ Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան՝ առաջին և երկրորդ։

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հաս․ գիտությունների, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, հաս․ գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, նաև արտասահմ․ երկրների հետ գիտատեխ․, տնտ․ և մշակութ․ համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձն․ խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքաց․ պարտքը կատարելու համար։ Պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, ներքին գործերի և ազգ․ անվտանգության նախարարության, արտակարգ իրավիճակների պետ․ վարչության ծառայողներն ու այլ անձինք։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետ․ և հաս-քաղ․ գործունեության, նաև դիվանագիտության, իրավագիտության և քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է ՀՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև բարեգործ․ գործունեության համար։

Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է արդ-յան, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար։

Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, գրակ-յան, հումանիտար գիտությունների, արվեստի բնագավառում ունեցած ստեղծագործ․ ակնառու նվաճումների համար։

Յուրաքանչյուր շքանշան և մեդալ ունի փոխարինող շերտաձողիկ։


ՀՀ բարձրագույն պարգևը շնորհում, ՀՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրում է ՀՀ նախագահը, որն այդ մասին հրապարակում է հրամանագիր։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1918_20, պետություն, հռչակվել է 1918-ի մայիսի 28-ին։ Տարած․ 58 հզ․ կմ 2