(1919-ին), բն․ 961,7 հզ․։ Մայրաքաղաքը՝ Երևան։ Գոյատևել է մինչև 1920-ի դեկտ․ 2-ը, երբ հռչակվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը․ տես Հայաստանի Հանրապետություն։ Քարտեզը տես 129-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆ
Բովանդակություն
1․ Ընդհանուր տեղեկություններ 121
2․ Պետական կարգը 121
3․ Զինված ուժերը 122
4․ Հասարակական-քաղաքական կազմակերպությունները,
արհմիությունները 122
5․ Բնությունը և բնական
պաշարները 123
6․ Վարչատարածքային
բաժանումը 132
7․ Բնակչությունը 134
8․ Պատմությունը 134
9․ Հայաստանյայց առաքելական եկեղեցին 181
10․ Տնտեսությունը 181
11․ Առողջապահությունը 188
12․ Կրթությունը 190
13․ Գիտությունը 190
14․ Զանգվածային լրատվության միջոցները 192
15․ Հայ գիրքը և տպագրությունը 195
16․ Մշակութային-լուսավորական հիմնարկները 196
17․ Հայոց լեզուն 196
18․ Գրականությունը 196
19․ Ճարտարապետությունը 196
20․ Կերպարվեստը 203
21․ Երաժշտությունը 211
22․ Թատրոնը 215
23․ Կինոն 216
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) կազմավորվել է 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Տարած․ 29,8 հզ․ կմ 2, բն․ 3798,2 հզ․ (1999), մայրաքաղաքը՝ Երևան։ ՀՀ պետ․ լեզուն հայերենն է։ Հանրապետությունում կա 953 գյուղ, 48 քաղաք, 932 համայնք, որից 871-ը՝ գյուղական, 61-ը՝ քաղաքային (1999)։
ՀՀ տարածքն զբաղեցնում է Հայկ․ լեռնաշխարհի հս-արլ․ ոչ մեծ մասը։ Գտնվում է Անդրկովկասի հվ-արմ․ մասում, հս․ լայնության 38o50'_41o18' և արլ․ երկայնության 43o27'_46o37' միջև, երրորդ ժամային գոտում։ Տարածքը կազմում է երկրագնդի ցամաքի 0,02 %-ը, Ասիա աշխարհամասի 0,7 %-ը։ Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ․ մոտ 360 կմ երկարությամբ։ Արմ-ից արլ․ լայն․ 200 կմ է։ Սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ադրբեջանին, Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Սահմանները ցամաքային են, սահմանագծի երկար․ 1422 կմ է, հեռավորությունը Սև ծովից՝ 145 կմ, Կասպից ծովից՝ 175 կմ, Միջերկրական ծովից՝ 750 կմ, Պարսից ծովից՝ մոտ 1000 կմ։
ՀՀ տարածքը բաժանված է 10 մարզի՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի։ Մայրաքաղաք Երևանը նույնպես ունի մարզի կարգավիճակ։ Մարզերը կազմված են քաղաքային և գյուղ․ համայնքներից։ Մարզերում իրականցվում է պետ․ կառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է կառավարությունը։ Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ 3 տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ավագանի՝ 5_15 անդամով, համայնքի ղեկավար՝ քաղաքապետ, գյուղապետ։ Երևանի քաղաքապետին նշանակում և ազատում է հանրապետության նախագահը։
ՀՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն՝ հորիզոնական հավասար շերտերով։ ՀՀ զինանշանի կենտրոնում, վահանի վրա, պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմ․ Հայաստանի չորս թագավորությունների զինանշաններով։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ,