գետահովիտների ու լճագետային գոգավորությունների բարդ համակցություն է։ Բարդ ռելիեֆը, տարածքի բացարձակ ու հարաբեր․ բարձրությունների մեծ տատանումները, կառուցվածքային ձևերի առանձնահատկությունները պայմանավորել են հանրապետության բնական պայմանների խիստ բազմազանությունն ու բարձունքային գոտիականությունը։ Տարածքի 9,9 %-ը գտնվում է մինչև 1000 մ, 18,3 %-ը՝ 1000_1500 մ, 31,3%-ը՝ 1500_2000 մ, 24,5 %-ը՝ 2000_2500 մ բարձրությունների վրա, 16%-ը՝ 2500 մ-ից բարձր։ Հանրապետության ամենացածրադիր վայրերի բարձր․ 375 մ (Դեբեդի հովիտ, Բագրատաշեն գ-ից 2 կմ հս․) և 380 մ (Արաքսի հովիտ, Նռնաձոր գ․) է, առավելագույն բարձր․ 4090 մ (Արագած լ․), միջին բարձր․ 1830 մ։ Տարածքում առանձնացվում են հս․ և հս-արլ․ ծալքաբեկորավոր լ-շղթաներ, հրաբխ․ լ-զանգվածներ ու սարավանդներ, հվ․ ծալքաբեկորավոր լ-շղթաներ, միջլեռնային իջվածքներ ու գոգավորություններ լեռնագր․ շրջանները։
Հս․ և հս-արլ․ ծալքաբեկորավոր լ-շղթաների շրջանը (Փոքր Կովկասի կենտր․ լ-շղթաներ) ձգվում է հս-արմ-ից հվ-արլ․։ Տիրապետում են ռելիեֆի կառուցվածքատեկտոն․ և ջրաէրոզիոն ձևերը։ Ծայր հս-ում Վիրահայոց լ-շղթան է (ՀՀ տարածքում երկար․ 68 կմ, բարձր․ 2544 մ, Լալվար լ․), որից հվ․, համարյա զուգահեռ ուղղությամբ, ձգվում է Բազումի լ-շղթան (Ուրասար լ․, 2992 մ)՝ Սպիտակի և այլ լեռնաբազուկներով։ Դրանից արլ․, Փամբակ գետի հովտից սկսվում է Հալաբի լ-շղթան (Բովաքար լ․, 3016 մ), որի շարունակությունը դեպի հս․, Դեբեդ և Աղստև գետերի միջև S-աձև ձգվող Գուգարաց լ-շղթան է (Չաթին լ․, 2244 մ)՝ Իջևանի, Սևորդյաց, Ոսկեպարի, Պապաքարի և այլ լեռնաբազուկներով։ Բազումի լ-շղթայից հվ․, համարյա դրան զուգահեռ, Ջաջուռի լեռնանցքի մոտից մինչև Սևանա լիճ ձգվում է Փամբակի լ-շղթան (Թեժ լ․, 3101 մ)՝ Քաջանց, Հալավարի, Արջանոցի և այլ լեռնաբազուկներով։ Փամբակի լ-շղթայից սկսվում և դեպի հվ-արլ․ ճյուղավորվում է Ծաղկունյաց (Թեղենիս լ․, 2846 մ) լ-շղթան։ Փամբակի լ-շղթայից արլ․, Սևանա լճի հս-արլ․ ափի երկայնքով տարածվում է Արեգունի (Կարկտասար լ․, 2740 մ) լ-շղթան, Սևանա լճի հվ-արլ․ ափի երկայնքով՝ Սևանի լ-շղթան (Հինալ լ․, 3367 մ), ապա հվ-արմ․ ուղղությամբ՝ Արլ․ Սևանի լ-շղթան (Ծարասար լ․, 3420 մ)։ ՀՀ հս-արմ․ մասում, Բազումի լ-շղթայից հվ․, նրա արմ․ մասին զուգահեռ, Ախուրյանի հովտից մինչև Չիչխանի ստորին հոսանքը ձգվող Շիրակի լ-շղթան (Ցուլասար լ․, 2556 մ) Բազումի, Փամբակի, Արեգունի, Սևանի ու Արլ․ Սևանի լ-շղթաների հետ կազմում է ընդհանուր լեռնագր․ միավոր (երկար․ 310 կմ), որը ֆիզիկաաշխարհագր․ սահման է Արաքսի ավազանի չոր ցամաքային և Կուրի ավազանի համեմատաբար խոնավ լանդշաֆտային համալիրների միջև։ Սևանի լ-շղթայից հս-արմ․ տարածվում է Միափորի (Միափոր լ․, 2993 մ) լ-շղթան, որը Արեգունու լ-շղթայից բաժանվում է Գետիկի հովտով։ Միափորի լ-շղթայից են սկիզբ առնում Կենաց, Խնձորուտի, Հախումի, Տավուշի լ-շղթաները, որոնք ջրբաժան են համանուն գետերի ու Աղստևի միջև։ Հանրապետության հս-արլ-ում է Պապաքարի (բարձր․ մինչև 1000 մ) լ-շղթան։
Հրաբխ․ լ-զանգվածների ու սարավանդների շրջանն զբաղեցնում է հանրապետության տարածքի մոտ 45 %-ը․ սկսվում է հս-արմ-ից, Աշոցքի (Աշոցք լ․, 3042 մ) ու Ջավախքի (Աչքասար լ․, 3196 մ) լ-շղթաներով, ձգվում հվ-արլ․՝ ընդգրկելով Սյունիքի (Ղարաբաղի) հրաբխ․ բարձրավանդակը։ Բնութագրվում է լավային սարավանդներով, բարձրավանդակներով, լ-զանգվածներով, թույլ մակերևութային հոսքով, քիչ կտրտվածությամբ։ Լեռնագր․ խոշոր միավորներն են Արագած լ-զանգվածը (Մեծ և Փոքր Արտենի, Կարմրաթառ, Դաշտաքար և այլ հրաբխ․ կոներով), Գեղամա (Աժդահակ լ․, 3598 մ) և Վարդենիսի (Վարդենիս լ․, 3522 մ) վահանաձև լ-շղթաները, Սյունիքի հրաբխ․ բարձրավանդակը (Ծղուկ, 3581 մ, Իշխանասար, 3552 մ)՝ բազմաթիվ հրաբխ․ կոներով։ Մարզի տարածքում են նաև Եզնասարի, Աշոցքի, Շամիրամի, Թալինի, Ապարանի, Եղվարդի, Հրազդանի, Կոտայքի, Անգեղակոթի, Ցորնասարի, Եռաբլրի, Գորիսի ու Տեղի սարավանդները, Արայի լեռ (2577 մ), Շարայի լեռ (2505 մ) և այլ հրաբխ․ կոներ։
Հվ․ ծալքաբեկորավոր լ-շըղթաների շրջանը բնութագրվում է խիստ կտրտված ռելիեֆով, բարձրադիր լեռներով, խոր հովիտներով ու կիրճերով, սրակատար, ատամնավոր գագաթներով։ Խոշոր լեռնագր․ միավորը Զանգեզուրի լեռնային համակարգն է (Կապուտջուղ լ․, 3904 մ)՝ Վայքի, Բարգուշատի, Մեղրու լ-շղթաներով ու դրանց բազմաթիվ ճյուղավորություններով։ Առանձին լեռնագր․ միավոր է հվ-արլ-ում գտնվող Խուստուփ-Կատարի աղեղնաձև լ-շղթան (Խուստուփ լ․, 3202 մ)։
Միջլեռնային իջվածքների ու