Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


գոգավորությունների շրջանի առավել խոշոր միավորը Միջինարաքսյան միջլեռնային իջվածքն է՝ Արարատյան գոգավորությունը՝ շրջափակված Արագած լ-զանգվածով, Գեղամա լ-շղթայով, Հայկական պարով, Մասիսներով ու դրանցից հվ․ ձգվող մնացորդային լ-շղթաներով։ Գոգավորության հատակը՝ Արարատյան դաշտը, կուտակումային հարթավայր է (բարձր․ 800_1000 մ)։ Հանրապետության հս-արմ-ում Աշոցքի ու Ջավախքի լ-շղթաների միջև, Վերին Ախուրյանի գոգահովտում է Արփի լճի գոգավորությունը։ Ջավախքի, Բազումի ու Վիրահայոց լ-շղթաների միջև տարածվում է Լոռու (բարձր․ 1300_1600 մ), հանրապետության արմ-ում՝ Շիրակի դաշտը (բարձր․ 1400_1600 մ), արլ-ում՝ Սևանի գոգավորությունը, որի հատակի մեծ մասն զբաղեցնում է Սևանա լիճը, հվ-արլ․ փոքր մասը՝ Մասրիկի դաշտը։

Կլիման։ ՀՀ գտնվում է մերձարևադարձային գոտու հս․ լայնություններում և բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու կլիմայական հակադրություններով։ ՀՀ տարածքին բնորոշ է արևային կլիման։ Երևանում Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ կեսօրին 28o-ից (դեկտ․) մինչև 71o է (հունիս), ցերեկվա տևողությունը համապատասխանաբար՝ 9 ժ 17 ր-ից մինչև 15 ժ 3 ր։ Արեգակի տարեկան ճառագայթային հաշվեկշիռը դրական է և տատանվում է 40_70 կկալ/սմ 2 սահմաններում, ճառագայթային էներգիան՝ առատ (առավելագույնը՝ 1,70 կալ/սմ 2ր, Արագած բարձր․ լեռն․ կայան)։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը տատանվում է 1930 ժ-ից (Իջևան) 2780 ժ-ի (Մարտունի) սահմաններում։ Տարվա ընթացքում առավելագույն անարև օրեր (64) դիտվում են Իջևանում, նվազագույնը (19)՝ Սևանի թերակղզում։

ՀՀ-ում տարվա ընթացքում տիրապետում են մերձարևադարձային գոտուն բնորոշ արմ․ (արմ-արլ․) օդային հոսանքները, որոնք լեռնային ռելիեֆի պայմաններում փոխում են իրենց բնույթն ու պայմանավորում քամիների բազմազանությունն ու ռեժիմը։ Ըստ բարձրության մեծանում է քամու արագությունը։ Բարձր լեռնային գոտում ու լեռնանցքներում ձմռանը քամու արագությունը 6_9 մ/վրկ է, փակ գոգավորություններում՝ 1 մ/վրկ։ Ռելիեֆի անհավասարաչափ տաքացման հետևանքով, առավելապես ամռանը, առաջանում են լեռնահովտային քամիներ։ Քամիների օրական ընթացքը լճային բրիզների ձևով արտահայտված