Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


մասին» ՀՀ օրենքներ։ Կազմվել են հողային (1991), ընդերքի (1992), ջրային (1992), անտառային (1994) օրենսգրքեր։

Ջրային պաշարների, մթն․ օդի պահպանման համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել արտադրություններ։ Մրջազգ․ հնչեղություն է ստացել Սևանա լճի էկոլոգ․ հավասարակշռության վերականգնման խնդիրը։ Ստեղծվել են «Սևան» ազգ․ պարկը, Խոսրովի, Դիլիջանի, Շիկահողի, Էրեբունու, Սև լճի արգելոցները, 22 արգելավայրեր (1999)։ Հանրապետության բնության պահպանության գործընթացն իրականացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունը, բնապահպան․ հաս․ կազմակերպությունները։ ՀՀ ԱԺ-ում գործում է սոց․, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով, ստեղծվել են բաժիններ՝ ՀՀ գյուղատնտ․ նախարարությունում, ՀՀ ԳԱԱ-ում ու այլ գիտ․ հիմնարկներում։ Կազմվել են ՀՀ բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերը։ 1961_ 1994-ին հրատարակվել է «Հայաստանի բնություն» եռամսյա հանդեսը։


6․ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ

1920_30-ին Հայաստանի հեղկոմի, ԺԿԽ, ԿԳԿ դեկրետներով ու որոշումներով հանրապետության տարածքը բաժանվել է 6 (1920), 8 (1921), 10 (1922_29), 5 (1929) գավառների։ 1930_83-ին գավառների հիմքի վրա կազմավորվեցին 25 շրջան (1930), 37 գյուղ․ և 10 քաղաքային շրջաններ, կար 29 քաղաք (1995)։ ՀՀ սահմանադրության (1995) 104 հոդվածի և «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի (1995) համաձայն, ՀՀ վարչատարածք․ միավորներն են մարզերը, համայնքները և մարզի կարգավիճակով Երևան ք․։ Հանրապետությունում կա 10 մարզ, որոնք կազմված են գյուղ․ և քաղաքային համայնքներից։

ՀՀ մարզերը


   Մարզը				   Մարզ-

կենտրոնը


Արագածոտն 2753 3 114 Աշտարակ

Արարատ 2096 4 97 Արտաշատ

Արմավիր 1242 3 97 Արմավիր

Գեղարքունիք 5348* 5 92 Գավառ

Լոռի 3789 8 113 Վանաձոր

Կոտայք 2089 7 67 Հրազդան

Շիրակ 2681 3 119 Գյումրի

Սյունիք 4506 7 113 Կապան

Վայոց ձոր 2308 3 44 Եղեգնաձոր

Տավուշ 2704 4 62 Իջևան

Երևան (մար-

 զի կարգա-
 վիճակով)	227	_	12	      _
  • Ներառյալ Սևանա լճի տարածքը


7․ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

XIX դ․ սկզբին, Ռուսաստանին միանալուց հետո, Արլ․ Հայաստանի տարածքում սկսվեց հայ ժողովրդի զգալի մասի վերաբնակեցում։ 1828-ին ՀՀ ներկա տարածքում կար 161,7 հզ․, 1913-ին՝ 1010 հզ․, 1918-ին՝ 1403,7 հզ․ բն․ (301,6 հզ-ը՝ գաղթական)։ Առաջին համաշխ․ պատերազմի և ազգամիջյան կռիվների տարիներին (1914_20) հայ ազգաբնակչության թիվը խիստ նվազեց։ 1920-ին հանրապետությունում կար 720 հզ․ բն․։ 1920_99-ին ՀՀ բնակչության թիվն ավելացել է ավելի քան 5,5 անգամ և կազմել 3798,2 հզ․ (1999)։ Բնակչության ծնելիությունն ու բնական աճը հանրապետության տարածքում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 1940-ին եղել են համապատասխանաբար՝ 41,2 և 27,4, 1960-ին՝ 40,1 և 33,3, 1985-ին՝ 24,1 և 18,2։ Հայրենական պատերազմի, 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի, արտագաղթի (նաև այլազգիների), Ադրբեջանի կողմից չհայտարարված պատերազմի զոհերի և այլ պատճառների հետևանքով նվազել է բնական աճը և 1995-ին կազմել 6,4 (յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով)։ Հայաստանին բնորոշ է բնակչության ակտիվ տարաշարժը։ 1921_86-ին միջպետ․ տարաշարժի (հայրենադարձություն) շնորհիվ Հայաստան է ներգաղթել