Ա-ԴՈ (Տեր-Մարտիրոսյան Հովհաննես Գրիրորի) (1867, Նոր Բայազետ (այժմ Կամո)1954, Երևան), պատմաբան, տնտեսագետ։ ՀՀԴ կուսակցության անդամ (1895-1903)։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1891), սովորել Խարկովի համալսարանի իրավաբանական և Պետերբուրգի հոգենյարդաբան, ինստ-ի հոգեբանության ֆակ-ներում։ Ա-ի ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի սոց-տնտ. կյանքի և ազատագրական շարժումների պատմությանը։ «Հայ-թուրքական ընդ Ա-Դո հարումը Կովկասում» (1907) աշխատության մեջ բացահայտել Է ցարական ինքնակալության ազգամիջյան ընդհարումների հակաժող. քաղաքականության Էությունը։ Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, վարչական կառուցվածքին, բնակչության և բնակավայրերի վիճակագրությանն են նըվիրված «Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները» (1912), «Մեծ դեպքերը Վասպուրականում. 1914-1915թթ.», (1917, նկարագրված է Վանի 1915-ի ինքնապաշտպանությունը, բնակիչների արևելյան Հայաստան գաղթի պատմությունը) աշխատությունները։ Ա. հեղինակ է նաև գրականագիտ. ուսումնասիրությունների։
ԱԴՈՆՑ (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի (1871-1942), պատմաբան։ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։ Սովորել Է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի ռուս, գիմնազիայում, ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները։ 1916-ին եղել Է էջմիածնում, Մուշում, էրզրումում, մասնակցել Վանի հնագիտ. արշավախմբին։ 1920-ից ապրել և աշխատել է Լոնդոնում, Փարիզում,
1930- ից՝ Բրյոաելում։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանը, հայ-բյուզ. հարաբերություններին, հայ եկեղեցու, լեզվի և գրակյան հարցերին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի հետ կապված իրադարձությունների ազդեցությամբ Ա. 1918-20-ին անդրադարձել է հայկական հարցի պատմությանը, հրատարակել հոդվածներ՝ «Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը», «Թուրքիայի մասնատումը» (երկուսն Էլ՝ 1918-ին, անգլ.). «Թուրքիայի նոտան և Տաճկահայաստանը», «Հայկական հարցը և գերմանական պլանները» (երկուսն էլ՝ 1918-ին, ռուս.), «Հայկական հարցը Սևրում» (1920, անգլ.)։ Քննելով հայկական հարցի ծագումը՝ Ա. հերքել Է Եվրոպայում տարածված այն կարծիքը, ըստ որի հայկական հարցը հանդիսանում է Ռուսաստանի դիվանագիտական դավ. ցույց Է տվել, որ հայկական հարցի ծագումը պայմանավորված է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակով, թուրք, լծից ազատվելու նրա ձգտումով։ Ա. նշել Է, որ եվրոպական պետությունները հենց դրանից Էլ օգտվել են՝ իրենց ազդեցությունը Թուրքիայում տարածելու համար (մասնավորապես առանձնացրել Է հայկական հարցում ռուս-անգլ. մրցակցությունը)։ Ա. քննադատելէ խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Բրեստի հաշտության հարցում՝ նշելով, որ այդ հաշտության հետևանքով արևմտյան Հայաստանն անցավ Թուրքիային։ Բացահայտելով Սևրի հաշտության պայմանագրի նշանակությունը՝ Ա. նշել է, որ չնայած այդ պայմանագրով Հայաստանը ճանաչվում էր անկախ պետություն, սակայն դա չէր նշանակում հայկական հարցի լուծում, քանի որ բաց էր մնում Հայաստանի սահմանների հարցը ինչպես ռուս., այնպես էլ թուրք, կողմի հետ։
Երկեր Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., 1989։
Վ. Դիլոյան
ԱԴՌՍԻԴԵՍ (Adossides), ֆրանս. լըրագրող։ Ազգությամբ՝ հույն։ Փաստական հարուստ նյութի (Թուրքիայում օտարերկրյա հյուպատոսների զեկուցագրեր, կաթոլիկ առաքելությունների պաշտոն, հաշվետվություններ, եվրոպացի և ամերիկացի քարոզիչների գրառումներ, նամակներ, Ադանայում և Կիլիկիայի այլ բնակավայրերում հայկական կոտորածների ականատեսների վկայություններ, մամուլ և այլն) առարկայական և մանրամասն ուսումնասիրության հիման վրա գրել Է «Հայերը և երիտթուրքերը։ Կոտորածը Կիլիկիայում» (1910) գիրքը։ Ա. նկարագրում Է 1909-ին երիտթուրքերի կազմակերպած հայկական կոտորածները Ադանայում և շրջակայքում, նշում, որ դրանք իրականացրել են թուրք, կանոնավոր զորքերը և վարժեցված հրոսակախմբերը։ Ա-ին զարմացրել է այն աննկարագրելի դաժանությունը, որով ուղեկցվել Է հայերի կոտորածը։
Երկ Armdniens et Jeunes-Turcs les massacres de Cilicie, P., 1910.
Ռ. Սահակյան
«ԱԶԱՏԱՄԱՐՏ», քաղաքական-հասարակական օրաթերթ։ ՀՀԴ կուսակցության օրգան։ Լույս Է տեսել 190914-ին և 1918-21-ին, Կ. Պոլսում։ Խըմբագիրներ՝ Ռ. Զարդարյան, Գ. Բարսեղյան։ Թերթի հրատարակությունը դադարեցվել Է 1914-ին, վերսկսվել Է 1918-ին (լույս է տեսել «Արդարամարտ», «Արիամարտ» անվանափո֊ խումներով)։ Երկրորդ շրջանում «Ա.» հրատարակել է նյութեր Մեծ եղեռնի վերաբերյալ, լուսաբանել 1920-21-ի դեպքերը Կիլիկիայում, հայ գաղթականության վիճակը Հունաստանում, Մերձավոր Արևելքի երկրներում և այլն։
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» (թուրք. “Hurriet ve Itilaf.”), ի թ ի լ ա ֆ, թուրքական քաղաքական կուսակցություն (իթիլաֆականներ)։ Ստեղծվել է 1911-ին՝ 1908-ի սահմանադրության հռչակումից հետո առաջացած ընդդիմադիր մանր կուսակցությունների և խմբավորումների հիմ-