Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԳՅԱՎԱՇ, Գ ա վ ա շ, գավաուսկ արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում, Վանա լճի հվ. ափերին։ Օսմ. վարչական բաժանմամբ, XX դ. սկզբին կազմի մեջ էին մտնում նաև Կարճկանը, Մոկսը և Վերին Կարկառը։ Բուն Գ. (ավելի քան 50 բնակավայր) գրավում էր գավառակի հյուսիս-արլ. մասը՝ ընդգրկելով լիճը թափվող Հարբերդի, Հիրիճի, Նարեկի, Ոստանի, Պատականից, Տախմանից գետակների հովիտները և Դևեբոյինի (Դիվաբույնի) թերակղզին։ Գ-ին էին պատկանում նաև Աղթամար և Առտեր կղզիները։ Կենտրոնը՝ Ոստան ավան։ Գ. համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրականի նահանգի Ռշտունիք գավառին։

XIV-XV դդ. քրդական ցեղերի մուտքը, XVI-XVII դդ. թուրք-պարսկ. երկարատև պատերազմները ծանր հարված հասցրին տեղի գրեթե միատարր հայ բնակչությանը, որի զգալի մասը բնաջնջվեց կամ գաղթեց։ Անկում ապրեց տնտեսությունը, ավերվեցին և ամայացան շատ ծաղկուն բնակավայրեր, հռչակավոր Ոստան քաղաքը վերածվեց անշուք, հիմնականում՝ քրդաբնակ ավանի (հայերն-այն վերջնականապես լքեցին XIX դ. 60-70-ական թթ.)։ Պակաս աղետալի չէր նաև XIX դ. 40-ական թթ. Հյուսիսային Միջագետքից եկած քրդական քոչվոր ցեղերի նոր ալիքը, որն էլ ավելի փոխեց Գ-ի էթնիկ, պատկերը՝ աստիճանաբար հայաթափ անելով բազմաթիվ գյուղեր (Դեղձիս, Զառականց, Զևեն, Իշկերտ, Որբան, Վառենշատ, Վարանդանց, Տախմանց և այլն)։ XX դ. սկզբին այստեղ դեռ հանդիպում էին հայկական հուշարձանների մնացորդներ (վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլն)։ 1895-96-ի կոտորածների ժամանակ Գ-ի հայերը ենթարկվեցին նոր փորձությունների։ Զոհվեցին 400-ից ավելի հայեր (Նարեկում 129, Մոխրաբերդում՝ 60, Պատականցում՝ 57, Նորգեղում՝ 55 և այլն)։ Եղան բռնի կրոնափոխության բազմաթիվ դեպքեր (միայն Տշողում՝ 50 մարդ)։ Մեծ էր նաև նյութ, կորուստը։ Բարբարոսաբար թալանվեցին շատ վանքեր և եկեղեցիներ (միայն Նարեկավանքի վնասը՝ 5-10 հազար թուրք, լիր), հրետակոծվեց Աղթա- մարի կաթողիկոսության կենտրոնը՝ հռչակավոր Ա. Խաչ վանքը։ Այս ամենով հանդերձ, առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Գ. Վանի նահանգի առավել հայաշատ շրջաններից էր։ Տարբեր տվյալների համաձայն.

1913- 14-ին հայ բնակչության թիվը կազմում էր 7,5-8 հազար (շուրջ 55 %)։ Աչքի ընկնող հայաբնակ գյուղերից Էին Աթանանը, Բելուն, Գանձակը, Նարեկը, Նորգեղը, Մոխրաբերդը, Պատականցը, Փայխները, Փշավանցը։ Հայ բնակչությունը գերազանցապես զբաղվում էր հողագործությամբ, արհեստներով, նաև՝ անասնապահությամբ։

1915- ի դեկտ. 6-ին հիմնահատակ կործանվեց և սրի քաշվեց Բելու գ. (100-ից ավելի զոհ), իսկ 1915-ի ապրիլին ջարդերն ընդունեցին զանգվածային բնույթ։ Չնայած ծանր կորուստներին (շուրջ 700 զոհ), Գ-ի հայ բնակչության մեծ մասը ինքնապաշտպանական խմբերի պաշտպանության ներքո տեղափոխվեց ավելի ապահով շրջաններ (Մոկս, Փեսանդաշտ)։ Վանը, ապա՝ Շատախը ռուս, զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից գրավվելուց հետո փրկված գյավաշցիներն աստիճանաբար սկսեցին վերադառնալ և վերաշինել իրենց ավերված բնակավայրերը։ Սակայն ռուսների հուլիսյան անսպասելի նահանջը ստիպեց Գ-ի հայերին ևս գաղթել արևելյան Հայաստան։ Հետագայում ռազմաճակատին մոտ լինելը թույլ չտվեց Գ-ի հայերին վերադառնալ. և այն վերջնականապես զրկվեց իր բուն բնակչությունից։ 1950ին այստեղ կանգուն էր միայն 21 գյուղ՝ շուրջ 5200 քուրդ բնակիչներով։

Գրականություն

U-Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե., 1912; Ն ու յ ն ի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915թվականներին, Ե., 1917։

Գ. Բադալ/ան

ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ Աբրահամ (1875, Վաղարշապատ 1946, Փարիզ), հասարակական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը,

1914- ին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898-ից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-06-ի հայ-թաթար. ընդհա րումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։

1910- ին ցարական իշխանությունները Գ-ին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912-ը)։ 1913-ին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916-ից՝ Բաքվի Հայոց ազգային խորհըրդի նախագահ։ 1918-ին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919-ի հունիսին Գ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհըրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, 1920-ին՝ ելևմտական նախարար։ 1920-ի դեկտ. 2ին Ա. Խատիսյանի հետ ստորագրել է ԱլեքսաՕդրապոլի պայմանագիրը։ Խորերդ, իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանս. կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է. բանտարկվել (1944-ի հոկտ 1945-ի սեպտ.)։ Մեծ է Գ-ի վաստակը հայ հեղափոխական, ազգ-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

երկ Հայ-թաթարական ընդհարումները, Փարիզ, 1933։ Ազգային շարժումների դրդապատճառները XIXդ., Փարիզ, 1939։ Հեղափոխական հայուհիներ, Փարիզ, 1939։

Գրականություն

Լ ա զյ ա ն Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։

Ե. Գասպարյան

ԳՅՈէՐՅՈՒՆ (Goran) Քյամուրան (ծ. 1924), թուրք դիվանագետ։ 1948-ից դիվանագիտական ծառայության մեջ է։ Թուրքական պատմական ընկերության անդամ։ 1983-ին