Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պի Երևան». «Վերջին ճիչը» շարքերում հայկական հարցի շուրջ իր ելույթներում Գ. պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, մերկացրել եվրոպական տերությունների գաղութակալական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հավատ հայտնել նրա կենսունակության հանդեպ։ «Երբեք չեն կործանվում այն ազգերը, որոնք ծանրագույն աղետների ու ստորացումների պահերին կարողանում են պահպանել ազգային արժանապատվությունը։ Ձի կործանվի և Հայաստանը» («Pro Armenia», «Кавказское слово», «Կավկազսկոյե սլովո», 25.7.1918)։ «Ղարաբաղ» հոդվածում Գ. նշել է այդ երկրամասի կարևոր դերը Հայաստանի համար. «Լինելով միասնական ազգագրականորեն, տնտեսապես ու լեզվով. Ղարաբաղը դարձել է Հայաստանի միջնաբերդը, նրա արևելյան թևը։ Այդպիսին էր նա անցյալում, այդպիսին է այժմ, այդպիսին կլինի նա միշտ» («Кавказское слово», «Կավկազսկոյե սլովո», 23.3.1919)։

U ՁաքարյաՕ

ԳՈՐՉԱԿՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883), ռուս դիվանագետ և պետական գործիչ, իշխան։ 1317-ից դիվանագիտական ծառայության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82)։ 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գ. մերժել է անգլ. կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպական տերությունները։ Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերող հարցերը ենթադրվում էր լուծել համաԵվրոպական կոնգրեսում։ 1878-ի մարտին Գ. անգլ. կառավարությանը ապացուցում էր, որ արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուս, զորքերը արդեն 3րդ անգամն են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով։ Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գ. հայտարարել է, որ ցան կանում է «լավագույնս» լուծել հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս։ Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես առաջին լիազոր։ Աոաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուս, կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ինքնակառավարման հնարավորությունը։ Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլ. ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի։

1878-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ։

Գրականություն

Анучин Д., Берлинский конгресс 1878 rcy\d, СПБ, 1912,՝ К и р а к о с я и Дж. С., Буржуазная Аипломатия и Армения (70-е гг. XIX в.), Е, 1981.

U. Կիրակոսյան

ԳՐԵՅ (Grey of Fallodon) Էդուարդ (1862-1933), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։ Դերկոմս։ 1885ից՝ պառլամենտի անդամ լիբերալ կուսակցությունից, 1905-16-ին արտաքին գործերի նախարար։ Անտանտի (1907) կազմակերպիչներից։ 1Ց14-18-ի առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայկական հարցի նոր արծարծման ժամանակ (տես Հայկական բարենորոգումներ 1912-14) վարել է երկդիմի քաղաքականություն՝ ի վնաս հայերի պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի և փաստորեն ձախողելով հայկական բարենորոգումների ռուս, ծրագիրը։ Պատերազմի ժամանակ Անտանտի ղեկավարներից Գ. առաջինն էր, որ բարձրացրեց Օսմանյան կայսրության անդամահատման հարցը՝ հայտարարելով, որ եթե Թուրքիան հանդես գա Գերմա նիայի կողմում, ապա «պետք է դադարի գոյություն ունենալուց»։ Գ-ի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ են կնքվել Օսմանյան կայսրության, այդ թվում՝ արևմտյան Հայաստանի բաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնագրերը (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916)։ Օժանդակել է «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը, Ջ. Բրայսին գրած նամակում այն բնութագրել որպես «սարսափելի վկայությունների մի հավաքածու», որը, սակայն, պետք է հրատարակվի և հետազոտվի բոլոր նրանց կողմից, ովքեր «մարդասիրական կարեկցանք ունեն իրենց սրտերում»։

Տ. Թորոպան

ԳՐԻԿԵՐ (Գրիգոր վարդապետ Կերկերյան) (1911, Կյուրին (ՍԵբաստիայի նահանգում) 1988, Նյու Յորք). պատմաբան։ Ուսումնասիրել և թարգմանել է հայերի ցեղասպանությանը վերաբերող թուրք, պաշտոն, փաստաթղթեր։ «Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը» (1980) աշխատության մեջ աոաջին անգամ հրապարակել է Յոզղատի հայերի կոտորածի հանցագործների դատաքննությանը վերաբերող մի շարք վավերագրերի թարգմանություններ՝ թուրք, բնագրերի հետ, ինչպես նաև հայերի ցեղասպանության վերաբերյալ 1919-20-ի թուրք, և այլ մամուլից քաղված նյութեր ու մեկնաբանություններ, ականատեսների վկայություններ։

U. Փափազյան

ԳՐԻՆ (Greene) Ֆրեդերիկ Դեյվիս, ամերիկացի միսիոներ։ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության 18Ց4-Ց6-ի կոտորածների ժամանակ եղել է արևմտյան Հայաստանում, և. որպես Հայ օգնության ազգային կոմիտեի (Նյու Յորք) քարտուղար, մեծ գործ կատարել տուժած հայերին օգնելու համար։ «Հայկական ճգնաժամը Թուրքիայում։ Ջարդ 1894» (1895), «Հայկական ջարդերը կամ Մուհամմեդի սուրը» (1896), «Թուրքի իշխանությունը և հայկական ճգնաժամը» (1897) գործերում լուսաբանել է հայ ժողովրդի պատմությունը, Օսմ. կայս