րությունում հայ ժողովրդի վիճակը 1870-90-ական թթ.. վերլուծել 1894-96ի հայերի ջարդերի պատճառները, քննել հայկական հարցի վերաբերյալ եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը, ամերիկյան միսիոներների գործունեությունը արևմտյան Հայաստանում, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հասարակայնության դիրքորոշումը հայկական հարցում։
Երկեր The Armenian Crisis in Turkey; The Massacre of 1894, N. Y„ 1895; The Armenian Massacres or the Sword of Mohammed, Washington, 1896; The Rule of the Turk and the Armenian Crisis, N. Y.-L, 1897.
U. Կիրակոսյան
ԳՐԻՆՖԻԼԴ (Greenfield) Տեյմս (1870-1939) , Գերմանիայի հասարակական գործիչ։ Ազգությամբ հայ։ Ծնվել է Թեհրանում, մանկությունից ապրել Գերմանիայում։ Սովորել է Լայպցիգի ե Բեռլինի համալսարաններում, ուսանել իրավունք և տնտեսագիտություն։ Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Իրանում։ 1905-ին վերադարձել է Գերմանիա, հաստատվել Բեռլինում, որտեղ և ծանոթացել է Յո. Լեփսիուսի հետ ե ակտիվորեն ներգրավվել հայերին օգնելու գործին։ Գերմանահայկական ընկերության ստեղծման նախաձեռնողներից էր, ապա և՝ ղեկավարներից։ Գործուն մասնակցել է Բեռլինի հայ համայնքի աշխատանքներին։
20-ին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչն էր Բեռլինում։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թեհրանում, եղել տեղի հայ համայնքի առաջատար գործիչներից։ Գրել է աշխատություններ (գերմ.) Իրանի պետական կաոուցվածքի վերաբերյալ։
Ս Ստեփանյան
ԳՈՒԼԱԿՍԶՅԱՆ (Ակնջատյան) Կարապետ (1867, Վան -"), ազատագրական պայքարի մարտիկ, առաջին ֆիդայիներից։ Մկզբ. կրթությունն ստացել է ծննդավայրում, ավետարանականների վարժարանում։ 1881-86-ին սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Ուսուցչություն է արել Սալմաստի Հավթվան գյուղում, որտեղ ծանոթացել է Հ. Ագրիպասյանի և Վ. Գոլոշյանի հետ ներգրավվելով ազատագրական շարժման մեջ։ 1889-ին Ագրիպասյանը, Գոլոշյանը և Գ. որոշել են կազմել ֆիդայական խումբ, անցնել Վասպուրական ե թուրք ու քուրդ հարստահարողներից պաշտպանել ժողովրդին։ Խումբն իր հետ վերցրել է գրակ., զենք։ ճանապարհին, Չուխ Գեդուկի լեռնանցքում, խմբին շրջապատել են թուրք ոստիկաններն ու զինված քրդերը. անհավասար մարտում զոհվել են Հ. Ագրիպասյանը ե Վ. Գոլոշյանը, իսկ Գ-ի հետագա ճակատագիրն անհայտ է։
Հրայրին. Բիթլիսում կազմակերպել է հայատյաց ոստիկանապետ Հիլմիի ահաբեկչությունը։ Քաջությամբ աչքի է ընկել 1896-ի Կետի և 1898-ի Կոփի
Հ. Պողոսյան
ԳՈՒՄ ԳԱՓՈէԻ ՑՈՒՅՑ 1890, տեղի է ունեցել Կ. Պոլսում, հուլիսի 15-ին, եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա հրավիրելու և Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածն իրագործել տալու նպատակով։ Կազմակերպել են հնչակյանները (Հարություն ճանկյուլյան, Մեծն Մուրադ (Համբարձում Պոյաճյան) և ուրիշներ)։ Ցուցարարները Կ. Պոլսի պատրիարք Խորեն Աշըգյանին հարկադրել են ընկերակցել իրենց և Գում Գավտւ թաղամասից (որտեղ գտնվում էր հայոց պատրիարքությունը) շարժվել են դեպի սուլթանի պալատ՝ պահանջները ներկայացնելու։ Թուրքական ոստիկանությունը ցրել է ցույցը, ընդհարման ժամանակ եղել են սպանվածներ ու վիրավորներ։ Կառավարությունը այդ ցույցն օգտագործել է արևմտահայերի հալածանքն ուժեղացնելու համար։
Գրականություն
6 ա ն կ յ ու ւ յ ա 0 Հ, Հիշատակներ հայկական ճգ նաժամեն, մաս 3, ԿՊ, 1913։ Լեռ, Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը, հ. 1, Փարիզ, 1934։
U. Պետրոսյան
ԳՈՒՐԳԵՆ (Մալյան Բաղդասար) (1873, Վերին Ագուլիս (Գողթան գավառում) 1899, գ. Ցրոնք (Մշո գավառում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Կրթությունը ստացել է ծննդավայրի դպրոցում։ 18Ց4-Ց6-ին ծառայել է ռուս, բանակում։ 1897-ի հուլիսին Վազգենի հետ 40 հոգուց բաղկացած խմբով անցել է Վան՝ Բերկրիում, Սպահան լճի մոտ հերոս, կռիվներ մղել քրդերի դեմ։ Խլաթում ձեռնամուխ է եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին, համագործակցել կռիվներում։ 18ՑՑ-Ց9-ին գործել է նաև Մշո դաշտում. Սասանում։ Գ. բացառել է վաղաժամ հայդուկային շարժումները և ժողովրդին զինելով՝ նախապատրաստել է ընդհանուր ապստամբության։ Մշո Ցրոնք գ-ում հայդուկների հետ կազմակերպչական հարցերի շուրջ բանակցելիս մատնությամբ պաշարվել է և զոհվել անհավասար կռվում։ Թաղված է Մաշի Ս. Մարինեի թաղի գերեզմանոցում։
U. Ներսիսյան
ԳՈՒՐԻԱՐԱՆ Խոսե Անտոնիո (ծ. 1939), իսպանացի լրագրող։ Պատասխանատու պաշտոններ է վարել իսպ. մամուլի օրգաններում։ Գրել է «Հնդկաստանը՝ ուրիշ աշխարհ» (անտիպ), «Կընկնի՞ Ալիենդեն» (1973), «Փախուստ» (1975) վավերագրական գրքերը, որտեղ շարադրել է իր պացիֆիստական հայացքները։ 1980-ի դեկտ. Մադրիդում մի ռմբահարման ժամանակ, որը կատարել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կազմակերպության երեք մարտիկներ, Գ. պատահաբար վիրավորվել Է։ Դա առիթ է ծառայել, որ Գ. հետաքրքրվի հայկական հարցով՝ փորձելով բացատրություն գտնել ռմբահարողների արարքին։ Ծավալուն հետազոտությունների, ճամփորդությունների և նրան վիրավորողների հետ անձն, հանդիպման հետևանքը եդել է «Ռումբը» գիրքը (1982, արժանացել է իրար հաջորդող երկու տպագրությունների), որտեղ Գ. նկարագրել է ռմբահարումը, անդրադարձել իր տառապանքին (հիվանդանոցում), խորամուխ եղել հայերի պատմության, հայկական հարցի ու ցեղասպանության խնդիրների մեջ՝ փորձելով վեր հանել հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը և