Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պության անդամ։ Ավարտել է Վանի Ս. Թարգմանչաց վարժարանը (1893), էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Եղել է ուսուցիչ Սալմաստում (Իրան)։ հեղափոխական գործունեության համար ենթարկվել է ոստիկանության հետապնդումներին, քանիցս (1898,1904) բանտարկվել։ Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Գումանի հետ։ 1905-ից՝ Վարագավանքի դպրոցի տեսուչ, 1915-ի Վանի հերոս, ինքնապաշտպանության մասնակից։ Ռուս, զորքերի քաղաք մտնելուց հետո նշանակվել է նահանգային վարչության ընդհանուր քարտուղար։ Ռուս, զորքերի և Վասպուրականի հայության նահանջից հետո անցել է Թիֆլիս, որտեղ վերահրատարակել է «Վան-Տոսպ» թերթը։ 1919-20-ին՝ «Հայաստանի ձայն» (Երևան) թերթի խմբագիր։ Խորերդ, իշխանություն հաստատվելու պահին Դ. Կ. Պոլսում էր, որտեղից խորհուրդ է տվել աջակցել Խորերդ. Հայաստանին, որդեգրել է «հայրենիքին հետ և հայրենիքին համար» սկզբունքը։ 1922-ին որպես ռամկավար ազատական և ՀՀԴ կուսակցությունների պատվիրակ եկել է Անդրկովկաս. Թիֆլիսում հանդիպելս. Մյասնիկյանի, Երևանում՝ խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն մերժվել է։ Հաստատվել է Փարիզում։ Հրատարակել է «Հայ ազատագրական շարժման օրերեն (հուշեր 1890-են (1947) աշխատությունը։

Գ. Խուդինյան

ԴԱՐԲԻՆՅԱՆ Ռուբեն (Չիլինկարյան Արտաշես Ստեփանի) (1883, Ախալքալաք-1968. Բոստոն), հասարակական, քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի երկրորդական ռուս, վարժարանը, սովորել Հայդելբերգի և Մյունխենի համալսարաններում, 1906-ին ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատակցել է կովկասահայ մամուլին («Մշակ». «Մուրճ») տպագրել գիտական, քաղ, արվեստաբան. հոդվածներ։ 1906-ից կատարել է կուս. աշխատանք։ Ակտիվորեն մասնակցել է «Փոթորիկ» խմբի աշխատանքներին։ 1906-ին մասնակցել է Էջմիածնում գումարված ազգային ընդհանուր ժոդովին։ 1909-ին, խուսափելով ցարական իշխանությունների հետապնդումներից, հաստատվել է Կ. Պոլսում, աշխատակցել «Ազատամարտին»։ 1913-ին գործել է Գերմանիայում (հետապընդումներից և ամբաստանություններից խուսափելու համար ձեռք է բերել անձնագիր՝ Դարբինյան Ռուբեն անունով և մինչև կյանքի վերջը կրել այդ անունը)։ Բեռլինում օգնել է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը։ 1914ից հետո աշխատել է Թիֆլիսում, Բաքվում (մինչև 1916-ը՝ «Արև» օրաթերթի խմբագիր)։ 1917-ից հրատարակել է «Գործ» ամսագիրը (Բաքու) 1917-ին՝ Հայոց ազգային խորհրդի քարտուղար, 1920- ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար։ խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է, մինչև 1921-ի փետր. մնացել բանտում։ Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո (1921) անցել է Թեհրան, ապա՝ ԱՄՆ (Բոստոն), ուր խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը և ամսագիրը, գրել պատմագիտ. կարևոր հոդվածներ «Ինչ պայմաններու մեջ ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը», 1953, «Ի՞նչ կարելի է սպասել Մտալինի հաջորդներից», 1953 և այլն։

Գրականություն

Ռուբեն Դարբինյան, «Հայենիք» օրաթերթ, 1969, հուլիսի 14-16։

Ե. Գասպարյան

ԴԵԿՐԵՏ «ԹՌՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ», ընդունել է ՌԽՖՍՀ ժողկոմխորհը 1917-ի դեկա. 29-ին (հրապարակվել է դեկտեմբերի 31-ին)։ Դեկրետի նախագիծ կազմելու համար 1917-ի նոյեմբ. ՌԽՖՍՀ ժողկոմխորհը կազմել էր հանձնաժողով, որի մեջ մտել Էին Ի. Ստալինը (կոմունիստ), Պ. Պռոշյանը (ձախ ԷսԷռ), Պ. Աքսելրոդը (մենշևիկ)։ Հետագայում Աքսելրոդի փոխարեն հանձնաժողովի մեջ մտավ դաշնակցական Ս. Զորյանը (Ռոստոմ)։ Հանձնաժողովի աշխատանքներին աջակցեցին հայկական գործերի կոմիսարիատի գործիչներ Վ. Ավանեսովը, Վ. Տերյանը, Ս. Լուկաշինը և ուրիշներ։ Հանձնաժողովը կազմեց ծրագիր, որի համաձայն արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն, իսկ արևելյան Հայաստանը մնար Ռուսաստանի կազմում՝ ներքին ինքնավարության իրավունքով։ Այս ոգով կազմվեցին նաև արևմտյան Հայաստանի մասին զեկուցագիրն ու նրա անկախության մասին դեկրետի նախագիծը։ Զեկուցագրում նկարագրված էր թուրք, կառավարող շրջանների կողմից ծրագրված բնաջնջման ենթարկվող արևմտահայերի վիճակը։ «Թուրքահայաստանի ճակատագրի հարցը,ասվում էր զեկուցագրում.եղել է հայ կյանքի ամենասուր, ամենածանր, ամենացավոտ հարցը։ Արդեն շատ տասնյակ տարիներ, ոչ միայն հայ ինտելիգենցիայի, այլև բանվորական ու գյուղական դեմոկրատիայի ամենալայն մասսաների բոլոր մտքերն ու ամբողջ ուշադրությունը պինդ գամված են եղել հայկական կյանքի այդ «անիծյալ հարցին»։ Զեկուցագրում բացահայտված էր հայկական հարցի լուծման նշանակությունը հայ ժողովրդի համար, խստորեն քննադատվում էին իմպեր. պետությունները, որոնք միջազգային ասպարեզ դուրս եկած հայկական հարցը օգտագործում էին իրենց շահադիտական նպատակների համար։ Զեկուցագրում բերվում էին հայ բնակչության բնաջնջման ընթացքը ցույց տվող անառարկելի թվական տվյալներ, դեռևս XVII դ. հայերը կազմում էին արևմտյան Հայաստանի ամբողջ բնակչության 98 %-ը, իսկ 1914- ին՝ միայն 42 %-ը։ Սակայն թուրք, կառավարողներին այդ վիճակը ևս չէր բավարարում։ Երիտթուրքերի կառավարությունը իր պանթյուրքիստ. ծրագրերը իրագործելու, հայկական հարցից մեկընդմիշտ ազատվելու համար վճռեց ֆիզիկապես բնաջնջել հայերին և տիրանալ նրանց տարածքին։

Զեկուցագրի հետ ժողկոմխորհի քննարկմանը ներկայացվեց նաև «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը։ Հանձնաժողովը դեկրետի հիմքում դրել էր հետևյալ կարևորագույն դրույթը. «Ռուսաստանի … կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն», միաժամանակ Ռուսաստանի բանվորական և գյուղացիական կառավարությունը ցույց կտա ամեն տեսակ աջակ