ցություն, որպեսզի նախնական երաշխիքներ ստեղծվեն հայ ժողովրդի իսկական և ազատ ինքնորոշումը հնարավոր դարձնելու համար»։ Նախագծի հեղինակները արևմտյան Հայաստանում հայկական պետության ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ էին համարում իրագործել հետևյալ միջոցառումները. ա. ձեռնամուխ լինել Ռուսաստանի սահմանները փախած թուրքահայերին անհապաղ բնակեցնել իրենց մշտական բնակության վայրերում. բ. պահանջել, որպեսզի հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի բոլոր այն հայերին, որոնք պատերազմի ժամանակ բռնի արտաքսվել են Հայաստանից, գ. հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծել նաև այն հայերի համար, որոնք հարկադրված գաղթել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ։ Դեկրետի նախագծում միաժամանակ Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարին առաջարկվում էր թուրքահայերի ընտրովի ներկայացուցիչներից կազմակերպել խորհուրդ և նրա հետ ձեռնամուխ լինել գաղթականներին իրենց տեղերում վերաբնակեցնելուն։ Անհրաժեշտ էր համարվում ամենակարճ ժամկետում նախապատրաստական միջոցառումների նախագիծ մշակել և ներկայացնել ժողկոմխորհի հաստատմանը։ Վերոհիշյալ նպատակների համար հարկ եղած վարկերը պետք է դուրս գրվեին ռազմական ֆոնդի հաշվին։ Վարկի չափը պետք է որոշեր թուրքահայերի խորհուրդը Թուրքահայաստանի գլխավոր կոմիսարի հետ։ Բոլոր այս խնդիրները և միջոցառումները կարող էին կենսագործվել, հայկական պետությունը կարող էր ստեղծվել և գոյատևել միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ քանակությամբ ռուս, զորքեր թողնվեին արևմտյան Հայաստանում։ Դեկրետի նախագծի այդ մասում ասվում էր, որ անհրաժեշտ քանակությամբ ռուս, զորքեր կթողնվեն Հայաստանի սահմաններում (նախկին Էրզրումի, Վանի ու Բիթլիսի սահմաններում) այնքան ժամանակ, մինչև որ սուվերեն հայ ժողովուրդը ֆիզիկական հնարավորություն կստանա ազատ համաժողովրդական քվեարկությամբ վճռել անկախ Հայաստանի ներքին կարգի հարցը, մինչև որ կկազմակերպվի հայ ժողովրդական միլիցիա երկրի ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Դեկրետի նախագծի այս կետը չափազանց կարևոր նշանակություն ուներ։ Նախ՝ անհրաժեշտ քանակով ռուս, զորք պետք է թողնվեր արևմտյան Հայաստանի սահմաններում, մինչև հայկական ժող. միլիցիայի ստեղծումը։ Իսկ առանց այդ միջոցառման դեկրետը իրական նշանակություն չէր կարող ունենալ։ Ապա կոնկրետ նշվում էր արևմտյան Հայաստանի պետության տարածքը, որն ընդգրկում էր էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգները։ Դեկրետի նախագիծը իրական երաշխիքներ էր պարունակում արևմտյան Հայաստանում անկախ պետության ստեղծման և պահպանման համար։ «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախագիծը ժողկոմխորհում քննարկվել է 1917-ի դեկտ. 20, 23, 29- ին։ Դեկտ. 20 և 23-ին ժողկոմխորհը Ստալինի և Պռոշյանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով որոշում չի ընդունել, և հարցը հետաձգվել է լրացուցիչ նախապատրաստական աշխատանքի համար։ Դեկտ. 29- ին ժողկոմխորհը որոշ փոփոխություններով ընդունել է դեկրետը։ Գտնելով, որ Թուրքահայսատանի լիակատար անկախության կենսագործումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների առկայության պայմաններում (որոնք բացարձակապես անհրաժեշտ են հայ ժողովրդի ազատ հանրաքվեի համար)՝ ժողկոմխորհը տարօրինակ կերպով դեկրետի նախագծի միջոցառումների իրականացման միակ հիմնական երաշխիքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Զորքերի դուրս բերումը «Թուրքահայաստանից» և հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ կազմակերպումը՝ «Թուրքահայաստանի» բնակիչների անձնական ու գույքային անվտանգությունը ապահովելու նպատակով»։ Դեկրետից հանվել էր նաև նրանում նշված միջոցառումների իրականացման համար նախատեսվող վարկերի հարցը։
Դեկրետի իրականացման պարտականությունը դրվել է Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ս. Շահումյանի վրա, որին սակայն այդ նպատակի իրականացման համար ոչ զինված ուժեր տրվեցին, ոչ էլ ֆինանս, միջոցներ։ Հատկանշական է, որ դեկ րետում ժողկոմխորհը խուսափեց նշել Թուրքահայաստանի պետության սահմանները։ Ստեղծված իրավիճակում, երբ ռուս, զորքերը հեռացան ոչ միայն արևմտյան Հայաստանից, այլև Անդրկովկասից, իսկ թուրք, զորքերը 1918-ի հունվ. վերջին արշավեցին Անդրկովկաս՝ հիմնականում արևելյան Հայաստանը գրավելու նպատակով, «Թուրքահայաստանի մասին» դեկրետը գործնական առումով դարձավ անարժեք։ Դեկրետի նշանակութունը միայն այն էր. որ նրանով խորհրդային Ռուսաստանի կառավաությունը ճանաչում էր հայ ժողովրդի պահանջատիրությունը, հայ ժողովրդի պատմական իրավունքները։ Սակայն 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով խորհրդային Ռուսաստանի կառավարությունը, բացարձակապես չունենալով դրա իրավունքը, արևմտյան Հայաստանը ճանաչեց Թուրքիայի բաղկացուցիչ մաս և դրանով իսկ փաստորեն հրաժարվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետից։
Գրականություն
Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972։ Խ ու րշ ու դ յ ա ն Լ. £/., Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը, ե., 1977։
Լ. Խուրշուդյան
«ԴԵՂԻՆ ԳԻՐՔ». Դիվանագիտական փաստաթղթեր։ Հայկական գործեխ Օսմանյան կայսր ու թյ ու նու մ բարենորոգ ու մների նախագծեր։
1894- 1897, ("Livre jaune. Documents diplomatiques. Affaires arm6niennes. Projets de r^formes dans L՝Empire Ottoman. 1893-1897"), «Դեղին գիր ք», Հայկական հարցին նվիրված դիվանագիտական և այլ փաստաթղթերի երկհատորյա ժողովածու։ Լույս է տեսել Փարիզում. 1897-ին։ Ընդգրկում է Թուրքիայի և արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ֆրանս. դիվանագետների զեկուցագրերը՝ ուղղված Ֆրանսիայի արտգործնախարարին, և այլ նյութեր, որոնցում տրված են արևմտյան Հայաստանում և Թուրքիայում 189496-ի հայկական կոտորածների մանրամասն նկարագրություն, տվյալներ զոհերի վերաբերյալ, տուժած ընտանիքների