ԴՈՒԴԵՆ, անդունդ։ Գտնվում է Դիարբեքիր նահանգի հյուսիս-արմ-ում. Ջերմիկ գավառակի և Չնքուշի միջև. Ենիքյոյի մոտ։ Տեղի այժմյան բնակիչները՝ զազաները. Դ. անվանում են Հայոց գերեզման։ Ըստ տեղեկությունների, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերը Դ. Են վիժեցրել շուրջ 100հզ. հայերի։ Սկզբում Ենիքյոյ վերաբնակեցնելու պատրվակով բերել են Ջերմիկ գավառակի (որը հնուց ի վեր հայաբնակ էր) հայ տղամարդկանց և նետել անդունդը, ապա՝ կանանց ու երեխաներին, այնուհետև Դիարբեքիրից, Ռւրֆայից, Ադըյամանից, էԱազըղից թուրք, իշխանությունների կողմից տեղահանված հայերին։
ԴՈՒՄԵՐԴ (Doumergue) էմիլ (18441937), ֆրանսիացի հետազոտող։
1917- ին հրատարակել է «Հայաստանը, կոտորածները և Արևելյան հարցը» աշխատությունը, որտեղ, վերլուծելով երիտթուրքերի քաղաքականությունը, հանգել է այն եզրակացության, որ 1910-ի ապրիլից սկսած, երբ Կիլիկիայում կոտորվել են տասնյակ հազարավոր հայեր, Թուրքիայի կառավարող շրջանները գաղտնի մշակել են հայ ժողովրդին իսպառ բնաջնջելու ծրագրեր։ Ըստ Դփ տվյալների, այդ ծրագրերն իրագործելուց առաջ բանտերից ազատվել են 30 հազար հանցագործներ։ Խոսելով արևմտահայերի համընդհանուր տեղահանության օրենքի մա սին՝ Դ. առաջիններից էր. որ տեղահանությունը որակել է իբրև հայ ժողովրդի ոչնչացման միջոց։ Հայ ժողովրդի ողբերգության մեջ Դ. մեղադրել է նաև մեծ տերություններին, որոնց թողտըվությունն ու անտարբեր քաղաքականությունը նպաստել են ցեղասպանությանը։ Գրքում ընդգրկված են ցեղասպանության ականատեսների վկայությունները։
Երկեր Լ ՝Armenia, Խտ massacres at հ guestion (fOrienl, P.. 1917.
Ռ. Սահակյան
ԵԿԱՐՅԱՆ Արմենակ Գրիգորի (1870, Վան-1925, Կահիրե), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ 1888-ին մտել է Արմենական կազմակերպության մեջ։ 1896-ի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Ե-ին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթայթելու. սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մ. Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև, խուսափելով թուրք, իշխանությունների հետապնդումներից, ըն U. Եկարյան տանիքով տեղափոխվել է Ուրմիա։ 1908-ի հրիտթուրք. հեղաշրջումից հետո վերադարձել է Վան։ 1915-ի ապրիլին Վանի ինքնապաշտպանության (տես Վանի հերոսամարտ 1915) ղեկավարներից էր. այնուհետև եղել է քաղաքի հայկական ոստիկանության պետ։ Գրել է հուշեր Վանի ինքնապաշտպանության մասին։
Երկեր Հուշեր, Կահիրե, 1947։
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՕՐԵՆՔ 1903, հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն, հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր պետական նոր բացվելիք դըպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութ-լուսավորական օջախները զրկել նյութ, օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մ. Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։
Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երեվանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոոիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացար. ելույթները համաժող. բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վա