Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1967- 79-ին՝ նահանգային սենատոր, ապա նաև Կալիֆոռնիայի սենատի հանրապետ. հատվածի ղեկավար, 1979-88-ին Կալիֆոռնիայի ընղհանուր դատախազ, 1982-ի նոյեմբ-1991-ին՝ Կալիֆոռնիայի նահանգապետ։ Դ. գործունորեն հանդես է գալիս հանուն հայկական հարցի արդարացի լուծման։ 1985-ին Մեծ եղեռնի 70-ամյակի նախօրյակին, Դ-ի աջակցությամբ ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 1990-ի ապրիլին Դ. հատուկ հայտարարագրով 1990-ի ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին։ 1990-ի մայիսին ԽԱՀՄ պրեզիդենտ Մ. Գորբաչովի ԱՄՆ-ում գտնվելու օրերին Դ. նրան հանձնեց նամակ՝ ԽՍՀՄ-ում հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու և Լեռնային Ղարաբաղի արդար խնդիրը լուծելու դիմումով։

Ս. Սանջյան (Լիբանան)

ԴՈՔՄԵՋՅԱՆ Ռիչարդ Հրայր, քաղաքագետ (ԱՄՆ)։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Ծնվել է Հալեպում, ուր հաճախել է հայկական դպրոց։ Բարձրագույն կրթությունը և գիտական աստիճանները ստացել է ԱՄՆ-ի համալսարաններում։ քաղաքական գիտություններ է դասավանդել ԱՄՆ-ի համալսարաններում։ Ուսումնասիրում է Հայաստանի քաղաքական պատմությունը, հայերի ցեղասպանության, հայ քրիստոնեության պատմության հարցերը, որոնց նվիրել է մի շարք աշխատություններ, այդ թվում՝ «Իսլամը և հեղափոխությունը, ֆունդամենտալիզմը արաբական աշխարհում» (անգլ., 1985) երկը։ Մասնակցել է ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների. 1982-ին Թել Ավիվում հանդես է եկել «Ցեղասպանության բնորոշումը, հայերի և հրեաների օրինակների ուսումնասիրությունը» զեկուցումով։ 1985-ից Դ. Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է։

Երկեր Determinant of Genocide։ Armenians and Lews as Case Stadies, The Armenian Genocide in Perspective (1986) ժող-ում։

Գ. Մախմուրյան

ԴՐՈ (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի) (1883, Իգդիր-1956, Բոստոն), ռազմական և քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Երևանի ռուս, գիմնազիայում, 1904-ին ընդունվել Պյատիգորսկի զինվորական ուսումնարանը։ 1905-ին Բաքվում ահաբեկել է (կու սակցության հանձնարարությամբ) հայ-թաթար. բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին։ 1908-ին անցել է արևմտյան Հայաստան (Բայազետ), հսկել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը։ Աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական 3-րդ կամավոր, գնդի հրամանատարն էր, 1917-ի վերջին Սարիղամիշում ռազմական կոմիսար։ Զորամասեր է ղեկավարել 1918-ին թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտում։ 1918-ի հայ-վրաց. ընդհարումների ժամանակ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատարն էր։ 1920-ի նոյեմբ. նշանակվել է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար։ ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև 1920-ի դեկտ. 2-ի համաձայնությամբ Դ. մտել է Հայհեդկոմի մեջ (որպես ձախ դաշնակցական)։ Սակայն Երևան ժամանած Հայհեդկոմը չի համաձայնել այդ որոշմանը։ Մինչև 1922-ի հունվ. 4-ը եղել է խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը։ 1921-ի հակախորհրդ. Փետըրվարյան ապստամբության կազմակերպիչներից։ Հետագայում՝ վտարանդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործակցել է Գերմանիայի հետ՝ Հայաստանը գերմանացիների կողմից գրավվելու պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու ակնկալությամբ։ Պատերազմից հետո հաստատվել է Լիբանանում, ապա՝ ԱՄՆ-ում։

Գրականություն

Դրո. կենսագրական հուշեր, վկայություններ, Ե., 1991։

«ԴՐՈՇԱԿ», պարբերական, ՀՀԴ կուսակցության պաշտոնաթերթ։ Առաջին երկու համարները լույս են տեսել 1891-ի մայիսին և սեպտեմբերին, Թիֆ֊ լիսում, երրորդը՝ 1892-ին, Ռումինիայում։ Այնուհետև խմբագրությունը տեղափոխվել է ժնև, որտեղ «Դ.» լույս է տեսել մինչև 1914-ը։ Խմբագրական աշխատանքները վարել են Ռոստոմը, Ս. Շխյանը, Հ. Դավթյանը, Ա. Վռամյանը. Ք. Միքայելյանը, Ս. Զավարյանը, Գ. Խաժակը, Մ. Վարանդյանը, է. Ակնունին. Ա. Ահարոնյանը և ուրիշներ։ 1898-ին «Դ.»-ի խմբագրության շուրջ կազմավորվել է ՀՀԴ կուսակցության արևմտյան բյուրոն։ «Դ.» որպես ամսաթերթ վերստին հրատարակվել է 1925-33-ին, Փարիզում։ Խմբագիրներն էին Ս. Վրացյանը, Ա. ՋամաԱանը։ 1969-85-ին որպես ՀՀԴ բյուրոյի պաշտոնաթերթ հրատարակվել է Բեյրութում՝ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրոշակ» (խմբագիրներ՝ Բ. Փափազյան և Ս. Զեյթլյան) անունով։