Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տվյալ հարցը ընդգրկել Թուրքիայի վերաբերյալ Եվրոխորհրդարանին ներկայացվելիք ընդհ. զեկուցագրի մեջ։ Սակայն Թուրքիայի կողմից ԳՖՀ կառավարության վրա գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքով ԳՖՀից ընտրված պատգամավորները առաջարկեցին և հասան այն բանին, որ Հանձնաժողովը հետաձգի տվյալ օրինագծի քննարկումը մինչև 1984-ի հունիսը՝ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ 1984-ի հոկտ. 16ին սոցիալիստ, ֆրակցիայի նախագահ Անրի Սաբին (Ֆրանսիա), քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ժիզել Շարզատը, Էռնեստ Գլինը և ուրիշներ կրկին Եվրոխորհրդարանի քննարկմանը ներկայացրին հայկական հարցի մասին օրինագիծը։ 1984-ի դեկտ. Հանձնաժողովը հանձնարարեց էթնիկ, խնդիրների հայտնի մասնագետ ժակ Վանդեմյոլբրուքին (Բելգիա) համակողմանիորեն դիտարկել հարցը և նախապատրաստել համապատասխան զեկուցագիր։ Աշխատանքի ընթացքում նա ենթարկվեց թուրք, պաշտոնատար անձանց ու լրագրողների ուժեղ ճնշմանը։ Թուրքիայի պրեմիեր մինիստր Թ. 0զալը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա սպառնում էր վերանայել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները դեմ կլինեն Թուրքիայի՝ Եվրոխորհրդարան մտնելուն։ 1985-ի դեկտ. ժ. Վանդեմյոլբրուքը զեկուցագիրը ներկայացրեց Հանձնաժողովի քննարկմանը։ Միաժամանակ գիտության ու մշակույթի մի շարք ականավոր գործիչներ դիմեցին Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանին՝ խնդրելով հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ներկայացնել եվրոպական խորհրդի հերթական նիստին (Լյղւքսեմբուրգում)։ Դիմումը ստորագրել էին Ալբերտո Մորավիան (Իտալիա), խաղաղության նոբելյան և լենինյան մրցանակների դափնեկիր Շոն Մաք Բրայդը (Իռլանդիա), Օոբելյան մրցանակի դափնեկիրներ Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), Ջորջ Ուայլդը (ԱՄՆ) և ուրիշներ։ 1986-ի փետրվարին հարցի քննարկումը կրկին հե տաձգվեց Հանձնաժողովի անդամների կողմից տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնելու պատրվակով, ընդսմին 32 ուղղումներից 21-ը ներկայացրել էին ԳՖՀ-ի և Դանիայի պատգամավորները։ Վերջապես,1987-ի փետր. 25-ին Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ (25 կողմ, 23 դեմ) հավանություն տվեց ներկայացված օրինագծին։

19-ի հունիսին Եվրոխորհրդարանի պատգամավորներին դիմեց «Ֆրանսահայկական համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել գրողներ Ֆրանսուազ Սագանը, Էժեն Իոնեսկոն և Անրի Թրուայան, երգիչ Շառլ Անզնավուրը, պատմաբան Իվ Տերնոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Լվոֆն ու Լուի Նոելը և ուրիշներ։ Նրանք խորհրդարանին կոչ էին անում «որպես ցեղասպանություն որակել բնաջնջման այն ծրագիրը, որն իրականացվել էր հայերի նկատմամբ, և այդպիսով տեղ հատկացրել մարդկության ու Եվրոպայի հիշողության մեջ նրանց, ովքեր դեռևս գերեզման չունեն այս աշխարհում»։ Օրինագիծը մտցվեց Եվրոխորհրդարանի նստաշրջանի օրակարգի մեջ, որը տեղի ունեցավ 1987-ի հունիսի 15 ը, Մտրասբուրգում։ Հարցի առթիվ նախաձեռնությամբ համատեղ հանդես եկան կոմունիստ, ու սոցիալիստ, ֆրակցիաները, հունիսի 18-ին Եվրոխորհրդարանը 68 կողմով և 60 դեմով հավանություն տվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին։

Փաստաթղթի ներածականում նըշվում էր, «որ թուրքական կառավարությունը մինչև օրս հրաժարվելով ընդունել 1915-ի ցեղասպանությունը, դրանով շարունակում է հայ ժողովրդին զրկել սեփական պատմություն ունենալու իրավունքից. .., որ հայերի պատմականորեն ապացուցված ցեղասպանությունը մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական դատապարտում, ոչ համապատասխան հատուցում. … որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական ռեաբիլիտացիայի խորապես մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը…»։ Բանա ձևի առավել կարևոր դրույթներից է հետևյալ կետը. «… Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-17-ին գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի, հանդիսանում է ցեղասպանություն»։ Եվրոխորհրդարանը եվրոպական խորհրդից պահանջում էր՝ ճնշում գործադրել թուրք, ներկա կառավարության վրա՝ 1915 ին կազմակերպված հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար և նպաստել Թուրքիայի և հայերի լիազոր ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսություն հաստատելու գործին։ Նշվում էր, որ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի ընդունումը ուղղակի կախման մեջ է հայերի ցեղասպանության փաստի ընդունման հարցում նրա կառավարության դիրքորոշումից։ Բանաձևի համաձայն. ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի մտնելու համար խոչընդոտ կլինեն նաև «Հունաստանի հետ վիճելի հարցերի լուծման ժամանակ միջազգային իրավական նորմերի կիրառումից նրա հրաժարումը, թուրքական օկուպացիոն զորքերի ներկայությունը Կիպրոսում, ինչպես նաև քրդական իրադարձությունների ժըխտումը»։ Մատնանշվում էին մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության բացակայությունը Թուրքիայում։ Բանաձևը պահանջում էր. որեսզի «Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության նկատմամբ արդարացի վերաբերմունք լինի նրա ազգային ինքնատիպության, լեզվի, դավանանքի, մշակույթի և կրթական համակարգի հարցում…»։ Որոշակի տեղ էր տրվում պատմական հուշարձանների պահպանությունը բարելավելու անհրաժեշտությանը։ Եվրոխորհրդա րանը ԵՏՀ անդամ երկրներին կոչ էր անում հռչակել «XX դարում գործադրված ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր», մասնավորապես, այն հանցանքների, որոնց զոհը դարձան հայերն ու հրեաները։

Բանաձևը գոհունակությամբ ընդունվեց աշխարհի շատ երկրների առաջադեմ. հասարակայնության կող