Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մից։ Թուրքական կառավարության վերաբերմունքը խիստ բացասական էր։ Այդ առթիվ կառավարական հայտարարության մեջ, որը տարածեց ԵՏՀ-ին առընթեր թուրք, մշտական պատվիրակությունը, բանաձևը բնութագրվում էր որպես «կողմնակալ» ու «ռասիստական» փաստաթուղթ, «ատելությամբ լի» թուրք ժողովրդի հանդեպ, որը մերժում է թուրք, կառավարությունը։

1987- ի օգոստ. 10-ին ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսը հրապարակեց թուրք. 13 ընկերակցությունների «Ուղերձը Եվրոպական խորհրդարանի անդամներին», որում իր արտահայտությունն էր գտել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ թուրք, պաշտոն, պատմագրության և քարոզչության կողմից առավելապես կեղծված ու խեղաթյուրված այն տեսակետը, թե հայերը դարձել են պատերազմ, անհրաժեշտությամբ իրականացված տեղահանության ու հիվանդությունների զոհ. և ոչ մի ցեղասպանություն էլ չի գործադրվել նրանց նկատմամբ։

Եվրոխորհրդարանի բանաձևը միջպետական կազմակերպության կողմից ընդունված առաջին պաշտոն, փաստաթուղթն էր, որի մեջ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական կառավարության հանցավոր գործողությունները Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ որակվում են որպես ՄԱԿ-ի 1948-ի Ցեղասպանության հանցագործությունը կան֊ խելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով սահմանված ցեղասպանության դրսևորում։

Գրականություն

К и р а к о с я н Дж. С., Младотурки перед судом истории, 2-е изд., Е„ 1939; К и р а к о с я и А Дж., Сафрастян Р. А., О решении Европейского парламента по вопросу геноцида армян, ԲՀՍ, 1983, N 2, с. 54-58; Pariament European, Le point de la session, Strasbourg, 15-19 Juin, 1987, Doc. A 2-33/87, p. 41-43.

Ս. Կիրակոսյան

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1896-97, տեղի է ունեցել Կ. Պոլսում, 1896-ի դեկտեմբեր-1897-ի փետրվարին՝ Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ Կ. Պոլսում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ՝ 1894-96-ի հայկական կոտո րածների պատճառով մերձավորարեվելյան ճգնաժամի կապակցությամբ։ Նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը 1896-ի հոկտ. 20ին շրջաբերականով դիմել էր եվրոպական տերություններին՝ համատեղ գործողություններով հայկական հարցը լուծելու անհրաժեշտության հորդորանքով։ Առաջին նիստում ռուս, դեսպան Ա. Ի. Նելիդովը պնդեց նախ և առաջ Մակեդոնիայի խնդիրը կարգավորելու անհրաժեշտությունը։ Անգլ. դեսպան Ֆիլիպ Քարրին և Ավստրո-Հունգարիայի դեսպան Հենրիխ Կալիցեն անհանգստացած, որ մակեդոն. հարցի լուծումը կարձակի Ռուսաստանի ձեռքերը Բալկաններում հետագա գործողությունների համար, համոզեցին մյուս տերությունների դեսպաններին՝ կոնֆերանսի օրակարգի հարց դարձնել Օսմանյան կայսրության ընդհանուր դրությունը։ Կոնֆերանսը սկսվելու հաջորդ օրը հայ հեղափոխականները, որոնք համոզված էին. թե կոնֆերանսի հաջող ելքը կախված է ռուս, կառավարության դիրքորոշումից, սպառնացին պայթեցնել Կ. Պոլսի ռուս, դեսպանատունը, եթե երեք ամսում բարենորոգումներ չմտցվեն արևմտյան Հայաստանում։

1898-ի հունվ. 6-ին Ֆ. Քարրին հայտնեց իր կառավարությանը, որ ձեռնպահ է մնում կոնֆերանսում սեփական առաջարկներից, որոնք կարող են հանգեցնել դեսպանների պառակտմանը։ Կոնֆերանսում Ավստրո-Հունգարիան փորձում էր պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ ձեռնարկել գործուն քայլեր Կ. Պոլսում հայերի հնարավոր նոր ջարդերը կանխելու համար։ Որոշվեց, որ ճգնաժամային իրադրության կրկնության և կարգուկանոնը անհապաղ վերականգնելուց սուլթան, կառավարության հրաժարվելու դեպքում ռուս, և ավստրո-հունգ. ռազմանավերը պետք է մարտակարգ ընդունեն սուլթան, պալատի դիմաց ու հարկ եղած դեպքում կրակ բացեն։ Հունվ. 1Ց-ին դեսպանները համաձայնեցին, որ Օսմանյան կայսրության ինչպես եվրոպական, այնպես էլ ասիական մասերում բարենորոգումներ անցկացնելու համար անհրաժեշտ է ստեղծել երկու առանձին միջազգային հանձնաժողովներ, որ ծագած խնդիրների միակ հնարավոր լուծումը սուլթանի բռնապետ. իշխանության սանձահարումն է։ Օսմանյան կայսրության փրկության համար դեսպանները որոշեցին ստեղծել մի մշտական հանձնաժողով՝ կազմված թուրք, և եվրոպական անդամներից, որն ուսումնասիրեր կայսրության ֆինանս, վիճակը, նախապատրաստեր բյուջեն և այլն։ 1897-ի փետր. 2-ին եվրոպական տերությունների դեսպանաժողովը ավարտեց բարենորոգումների նախագծի քննարկումը։ Նախագիծը բաղկացած էր հետևյալ կետերից. 1. հիմնել բարենորոգումների գծով Բարձրագույն խորհուրդ, 2. ստեղծել բարենորոգումների իրականացումը վերահսկող հանձնաժողով, 3. սահմանել վերահըսկողություն թուրք, ֆինանսների նկատմամբ, 4. բարեփոխել արդարադատությունը, 5. բարեփոխել ոստիկանությունը, 6. ստեղծել իշխանության տեղական մարմիններ, 7. մամուլի իրավունք։

Այդ նախագիծը, սակայն, մոռացության տրվեց, քանի որ 1897-ի ապրիլին սկսվեց հույն-թուրքական պատերազմը, և եվրոպական տերությունները սուլթան, կառավարության հետ համատեղ հանդես եկան ընդդեմ Կրետե կղզու ապստամբների։

Գրականություն

Киракосян А Дж., Великобритания и Армянский вопрос /90-е rr. XIX века/, Е, 1990, с. 99-112G г е n v i 11 e J. A S., Lord Salisbury and Foreign Policy. The Close of the Nineteenth Century, L, 1964; D о и g la s R„ Britain and the Armenian Question, 1894-1897, "The Historical Joumar, 1976, No19.

U. կիրակոսյան

ԵՐԱՄՅԱՆ Համբարձում (1857, Վան1929, Ալեքասնդրիա), մանկավարժ, պատմաբան։ 1868-ին կուրացել է. գիտելիքներ է ձեռք բերել ինքնուսուցմամբ։ 1874-ից դասավանդելէ ծննդա