Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ստացավ պատգամավորների տեղերի զգալի մասը, այնուամենայնիվ, երիտթուրքերի ղեկավարները դեռևս երկար ժամանակ չէին վերցնում իշխանությունը։ Միայն 1909-ի ապրիլին հակահեղ. խռովությունը ճնշելուց հետո երիտթուրքերը գահընկեց արեցին Աբդուլ Համիդ ll-ին, և իշխանությունն անցավ նրանց ձեռքը։ 1909-18-ին գտնվելով իշխանության գլուխ՝ երիտթուրքերը վատթարացրին կայսրության տնտեսական վիճակը, առավել սրեցին ազգային հարցը։

1914-18-ին կայսրութունը կառավարում էր երիտթուրքական եռապետությունը (Թալեաթ, էնվեր, Ջեմալ), որը հաստատեց դաժան վարչակարգ, կայսրությունը ներքաշեց առաջին աշխարհամարտի մեջ, կազմակերպեց հայերի ցեղասպանությունը (տես Մեծ եղեռն). Պատերազմն ավարտվեց երիտթուրքերի քաղաքական լիակատար պարտությամբ և Օսմանյան կայսրության փլուզմամբ։

Գրականություն

Шп и лькова В. И., Младотурецкая революция 1908-1909 гг., М., 1977; Г а с р а т я и Л/. А, О р е ш к о в а С. Ф., П е т р о с я н Ю. А., Очерки истории Турции, М., 1983.

Յու. Պետրոսյան (Ս. Պետերբուրգ)

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐ, հակամիապետական, բուրժուակալվածատիրական, ազգայնամոլական շարժման մասնակիցներ Թուրքիայում, XIX դ. վերջին-XX դ. սկզբին։ Ե-ի առաջին գաղտնի խմբերը (քաղ. ուղղվածությամբ և հասարակական կազմով՝ բազմաշերտ) առաջացել են Կ. Պոլսում, 1889-92-ին, զինվորական և քաղաքացիական հատուկ ուս. հաստատություններում։ Բոլոր խմբերի ընդհանուր գաղափար. ծրագիրն էր 1876-ի սահմանադրության վերականգնումը և սուլթան Աբդուլ Համիդ ll-ի տապալումը։ XIX դ. վերջին սկսեցին ձևավորվել Ե-ի վտարանդիական կենտրոնները։ Կ. Պոլսի կազմակերպությունը, որը կոչվում էր «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն», ուներ իր կանոնադրությունն ու ծրագրային դրույթները, որոնց էությունը հանգում էր երկրի առաջադիմության համար պայքարին, նրա ազատագրմանը մեծ տերությունների տնտեսական և քաղաքական ազդեցությունից. Օսմանյան կայսրության բոլոր հպա տակների համար հավասարությունն ու ազատությունն ապահովելուն։ Նույն գաղափարներն են քարոզել նաև Ե-ի պաշտոնաթերթերը Փարիզում, ժնևում, Կահիրեում։

1902-ի փետր. Փարիզում տեղի ունեցավ Ե-ի առաջին համաժողովը, որտեղ առաջացան երկու հիմնական խմբավորումներ՝ «Միության և առաջադիմության ընկերությունը»՝ Ահմեդ Ռիզայի գլխավորությամբ, որը կենտրոնական իշխանության և կայսրության ամբողջականության պահպանման կողմնակից էր, և «Անձնական նախաձեռնության ընկերությունը»՝ Սաբահէդդինի գլխավորությամբ, որը նպատակահարմար էր համարում վարչական կառուցվածքի զգալի ապակենտրոնացումը և տեղական իշխանություններին լայն լիազորություններով օժտելը։ Գիտակցելով, որ Աբդուլ Համիդի վարչակարգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր ուժերի համախմբումը, Ե-ի առաջնորդները դեռևս 1895-ին փորձեցին կապեր հաստատել հայ քաղաքական կուսակցությունների հետ, միաժամանակ հայտարարելով, որ չեն պաշտպանում արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895) հայերի պահանջը, քանի որ հանդես են գալիս Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում ընդհանուր բարենորոգումների օգտին։ Այդ իսկ պատճառով հնչակյան կուսակցությունը հրաժարվեց դաշնակցել Ե-ի հետ։ Դաշնակցու թյունն ու վերակազմյալ հնչակյանները պատրաստ էին փոխզիջման՝ հանուն Աբդուլ Համիդի բռնատիրության դեմ միասն. ճակատի ստեղծման՝ հույս ունենալով, որ զիջումների կգնան նաև Ե.։ Սակայն խոր տարաձայնությունների պատճառով բանակցությունները վերակազմյալ հնչակյանների հետ արդյունք չտվեցին։ Դաշնակցությունը համաձայնեց 1902-ին մասնակցել Ե-ի առաջին համաժողովին, որտեղ բացահայտվեցին լուրջ տարաձայնություններ կողմերի միջև։ Ազգային հարցում Ե. հանդես էին գալիս Թուրքիայի ամբողջականության պահպանման օգտին, թուրք, տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին համարում էին օսմանցիներ. մերժում ոչ թուրք ժողովուրդների ազգային անկախության ձըգ- տումները, նույնիսկ՝ ներքին ինքնավարությունը։ Չնայած այդ տարաձայնություններին, Ե., այնուամենայնիվ, ձգտում էին դաշնակցել հայ քաղաքական կուսակցությունների հետ։

Դաշնակցություն կուսակցությունը հանդես եկավ իբրև Ե-ի երկրորդ համաժողովի (Փարիզ, 1907-ի դեկտ.) նախաձեռնող, թեև մեծ հույսեր չէր կապում Ե-ի հետ. նրանց համագործակցությունը կրում էր զուտ մարտավարական բնույթ և ուղղված էր Աբդուլ Համիդ M-ի վարչակարգի դեմ։

1908-ի գարնանը երիտթուրք սպաները Մակեդոնիայում ապստամբություն բարձրացրին՝ պահանջելով 1876ի սահմանադրության վերականգնում։ Այդ ապստամբությունը սկիզբն էր

1908-ի երիտթուրքական հեղաշրջման, որի հետևանքով Ե. անցան իշխանության գլուխ։ Հանդես գալով Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդների ազատության. հավասարության և եղբայրության կարգախոսներով՝ Ե. իրենց կազմակերպությունը վերածեցին քաղաքական կուսակցության՝ «Միություն և առաջադիմութուն» անունով։ Մերժելով ոչ թուրք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Ե. վարեցին մեծապետ., օսմանականության և պանթյուրքիզմի քաղաքականություն ազգային հարցում, որի ծանրությունը շուտով զգացին հույները, ալբանացիները, արաբները, քրդերը։ Սակայն ամենամեծ հարվածը Ե. հասցրին հայ ժողովրդին։ Շարունակելով Աբդուլ Համիդի հայահալած քաղաքականությունը՝ նրանք հայկական հարցի լուծումը տեսնում էին հայերին բնաջնջելու մեջ, ուստի դեռևս 1909-ին նրանք կազմակերպեցին Ադանայի կոտորածը, իսկ 1915-ից սկսեցին իրագործել հայերի ցեղասպանության իրենց ծրագիրը։ Ե. Օսմանյան կայսրությունը ներքաշեցին առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որի ավարտին կանգնեցին դատարանի առջև՝ երկիրը պատերազմի մեջ նետելու և հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար (տես Երիտթուրքերի դատավարություն 1920-20). Ե. պատմական ասպարեզ իջան որպես բուրժ. հեղափոխականներ, իշխանության գլուխ անցնելով՝ դարձան ազգայնամոլներ, իսկ ասպարեզից հեռացան որպես քաղաքական և ռազմական հանցագործներ։