Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրականություն

Կիրակոսյան 3, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (19-րդ դարի 90-ական թթ-1914թ), գիրք 1, Ե., 1982։ Նույն ի, երիտթուրքերը պատմության դատաստանի աոաջ (1915թ. մինչև մեր օրերը), ե. 1983։ Петросян Ю. А, Младотурецкое движение (вторая половина XIX начало XX вв.), М., 1971; Ко ч՝а р М., Армяно-турецкие общественно-политические отношения и Армянский вопрос в конце XIX начале XX веков, Е„ 1988; R a m s а и г Е. Е, The Young Turks. Prelude to the Revolution of 1908, Princeton, Nev Yersey, 1957.

Յու. Պետրոսյան (Ս. Պետերբոլրգ)

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՈՒՆ

1919-20. Օսմանյան կայսրությունը աոաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած և հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում։ Մուդրոսի զինդադա(7/» (1918) կնքումից անմիջապես հետո. համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրք, նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած և հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։ 1918-ի դեկտ. 16-ի որոշմամբ կազմվեցին արևմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ (ծածկագիր հեռագրեր, պաշտոն, գրություններ, հրահանգներ և հրամաններ, ականատեսների վկայություններ և այլն) հավաքող հարցաքննիչ հանձնախմբեր։ Օսմ. կայսրության տարածքը բաժանվեց 10 դատաքննչական շրջանի, նշանակվեցին դատախազներ, քննիչներ, քարտուղարներ։ 1919-ի հունվ. 8-ին կազմվեցին ռազմական արտակարգ ատյաններ։ Դատ. նիստերի ընթացքում քննվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների և շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-\\ («Հատուկ կազմակերպություն). Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) և Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը։

Ե. դ. ցույց տվեց, որ արևմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահա կան միջոցառումներ չէին և սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրքական կուսակցության ԿԿ նախաձեռնությամբ ու կարգադրությամբ, իսկ կոտորածներն անմիջականորեն իրականացրել են այդ նպատակով բանտերից ազատ արձակված մարդասպաններն ու այլ ոճրագործներ։

Երիտթուրք. կուսակցության պարագլուխների ու նախարարների դատավարությունը սկսվեց 1919-ի ապրիլի 27-ին և ընդհատումով (մայիսի 28-ին անգլ. հրամանատարությունը 77 հոգու անսպասելիորեն աքսորեց Մալթա կդզի և դրանով ընդհատեց դատաքննությունը) շարունակվեց մինչև հունիսի 26-ը (13 նիստ)։ Դատավճիռը հրապարակվեց 1919-ի հուլիսի 5-ին։ 31 հանցագործներից 4-ը՞ Թալեաթը, էնվերը, Ջեմալը և Նազիմը, հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ից ոմանք՝ տարբեր տարիների ազատազրկման, ոմանք արդարացվեցին հանցանշանների բացակայության պատճառով։ Դատավըճռում մոռացության մատնվեցին անգլիացիների՝ Մալթա աքսորած հանցագործները։

1919- ի հունիսի 21-ին, 23-ին և 29-ին տեղի ունեցան «Միություն և առաջադիմություն» կուսակցության շրջանային պատասխանատու քարտուղարների և պաշտոնատար այլ անձանց դատավարությունները։ Դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվ. 8-ին։ 36 մեղադրյալներից 3-ը դատապարտվեցին 10 տարվա, մյուսները՝ մի քանի տարվա ազատազրկման։

Յոզղատի հայերի կոտորածն իրականացնողների դատավճիռը հրապարակվեց 1919-ի ապրիլի 8-ին. Յոզղատի մութասարիֆի (գավառապետ) տեղակալ և Բողազլյանի կայմակամ (գավառապետ) Քեմալ բեյը դատապարտվեց մահվան, իսկ Յոզղատի ոստիկանապետ Թեվֆիկ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։ Տրապիզոնի կոտո րածներն իրականացնողների դատավճիռը կայացվեց 1919-ի մայիսի 22-ին։ 8 հանցագործներից երկուսը՝ Ջեմալ Ազմի և Նայիմ թեյերը, հեռակա կար գով դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման։ Բյոյուքդերեի ոչ մահմեդական բնակչության՝ հայերի և հույների հալածանքները կազմակերպողների դատավճիռը հրապարակվեց 1919-ի մայիսի 24-ին։ Բոլոր մեղադրյալները (4 հոգի) դատապարտվեցին մի քանի տարվա ազատազրկման։ Խարբերդի հայերի տեղահանության և կոտորածների հանցագործների դատավճիռը կայացվեց 1920-ի հունվ. 14-ին. Բեհաէդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվեց մահվան, իսկ երիտթուրքական կուսակցության Խարբերդի պատասխանատու քարտուղար Ռեսնելի Նազիմ բեյը՝ 15 տարվա տաժանակրության։

Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-20ին, «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրք, պաշտոնաթերթի հավելվածում։ Ե. դ. թեև չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրք, իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։

Ե. դ-յան նյութերը հերքում են թուրք, պաշտոն, շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

Գրականություն

Հայերի ցեղասպանությունը ըստ երիւո թուրքերի դատավարության փաստաթղթերի, առաջաբանը, թրգմ. և ծնթգր. U. Հ. Փափազյանի, ե., 1988։

U. Փափազյան

ԵՐԿԱՆՅԱՆ Արամ (1900, Կարին-1934, Կորդոբա (Արգենտինա)), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Կարինի Արծնյան վարժարանում։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ