Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ինչպես նաև ի վիճակի չլինելով անհամար զոհերին հանձնել հողին, թուրք ջարդարարները հաճախ դիակները նետել են գետերը, առաջին հերթին՝ Ե.։

1897- ի դեկտ. Խարբերդի դաշտի հայկական գյուղերում համիդեական մի գնդի դաժան ջարդից ու անարգանքից ազատվելու համար բազմաթիվ կանայք նետվել են Ե.։ 1896-ի սեպտ. Ակն քաղաքում սրի քաշված մոտ 2 հազար հայերի դիակներ թուրքերը լցրել են Ե.։ Ականատեսներն այդ դիակներին հանդիպել են Ակնից 40-50 մղոն հեռավորության վրա։ Դերջանի գավառի 18 հայկական գյուղերի բնակիչներից կազմված կարավանը կոտորվել և լցվել է Ե. 1915-ի մայիսի առաջին կեսին։ Օգոստոսին Մարաշից հարավ-արլ. բռնագաղթեցված հայերի զգալի մասը ևս հեղձամահ է արվել Ե-ում։ Օգոստ. 6-ին, Ուրֆա փոխադրելու պատրվակով, Մալաթիայի Բեսնե գյուղից տեղահանված 1800 մարդ ևս խեղդամահ է արվել Ե-ում։ Գերմ. ականատեսի վկայությամբ, այդ օրերին Ե-ով քշված հազարավոր դիակներ ափ նետվելով դառնում էին գիշատիչների կերակուր։ 1915-ի ամռանը Ե-ի ջրերին են հանձնվել բազմաթիվ տարագիրներ Կ. Պոլսից, Հռոդոսից, Նիկոմեդիայից, Իկոնիայից, Կեսարիայից, Պարտիզակից, այլ վայրերից։ Սակայն Ե-ում իրենց մահկանացուն է կնքել հիմնականում Էրզրումի,

Բաբերդի, Երզնկայի, Ակնի, Խարբերդի և Մշո դաշտի հայությունը։ Ականատեսների վկայությամբ, 1915-ի հունիսին Երզնկայից ոչ հեռու՝ Կամախ-Բողազ վայրում, գետն անցնելիս, այնքան մարդ է նետվել ջուրը, որ կամրջի տակ առաջացել է խցանում, որի պատճառով Ե. դուրս է եկել ափերից և արյան գույն ստացել։ Դեյր էզ Զոր գաղթակայանից բազմաթիվ հայուհիներ դիմել են անձնասպանության՝ մանուկների հետ նետվելով Ե.։ Հայտնի են դեպքեր, երբ Ե. դիակներ է հասցրել մինչև Պարսից ծոց։ 1915-ի ամռանը դիակների թիվը Ե-ում այնքան է աճել, և այդ զարհուրելի երևույթն այնպիսի զայրույթ է առաջացրել Ե. և Տիգրիս գետերի ավազանում ապրող արաբների, քրդերի, Եվրոպայի առաջադեմ հասարակայնության, անգամ՝ թուրք հոգևորականության շրջանում, որ երիտթուրքական կառավարությունը հարկադրված ցուցում է տվել Դիարբեքիրի, Խարբերդի. Ուրֆայի և Զորի նահանգապետներին, որպեսզի նրանք արգելեն սպանվածների դիակները գետը լցնել և կարգադրեն բոլորին թաղել։ Մոտավոր հաշվումներով Ե-ում խեղդամահ է արվել 55-60 հազար հայ։

U. ՄելքոՕյան

ԵՓՐԵՄ ԽԱՆ (Դավթյան Եփրեմ Դավթի) (1868, գ. Բարսում (Շամխորի շրջանում)1912, գ. Սուրջե, Համադան քաղաքի մոտ (Իրան)(, ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ 1880-ական թթ. վերջին անցել է արևմտյան Հայաստան, միացել Մաշում, Սասանում, Վանում, Էրզրումամ գործող հայդուկային խմբերին։ Ս. Կուկունյանի արշավանքին (1890) մասնակցելու համար ձերբակալվել է, աքսորվել Սիբիր (1892), ապա Սախալին։

1899- ին աքսորից փախել է Թավրիզ։ 1897-ին մասնակցել է Խանասորի արշավանքին. Ակտիվորեն մասնակցել է 1905-11-ի իրանական հեղափոխությանը, դարձել նրա ականավոր կազմա կերպիչներից և ղեկավարներից։ Թեհրանի գրավումից (1909) և շահի տապալումից հետո նշանակվել է Թեհրա֊ նի ոստիկանապետ և ապա Իրանի ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար։ Ե. Խ. տվել է շուրջ 60 մեծ և փոքր ճակատամարտ։ Իրանի կառավարությունը բարձր է գնահատել նրա ծառայությունները, շնորհել է «Սարդարի» (գերագույն զորահրամանատարի) կոչում։ Ե. Խ. որպես ռազմական և հեղափոխ. գործիչ ծառայել է միապետական լծից Իրանի ժողովուրդների ազատագրության գործին։ Իրան, պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։ Զոհվել է Սուրջեի (Համադասի մոտ) ճակատամարտում. թաղված է Թեհրանում, Հայկազյան (այժմ Դավթյան) դպրոցի բակում։

Գրականություն

Ռային Իսմայիլ, Եփրեմ խան Սարդար, Թեհրան, 1976։

Գ. Հարությունյան